Գլխավոր տեղեկություն
Համար
N 696-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.06.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.06.24/40(412) Հոդ.781
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.06.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.06.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
13.06.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.06.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 հունիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 հունիսի 2005 թվականի N 696-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ  ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳԾՈՎ 2005 ԹՎԱԿԱՆԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 265-Ն որոշման
11.1-ին կետին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 1933-Ն որոշման 9-րդ կետի «գ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 01 խմբի 05 ենթախմբի «02. Փորձաքննությունների կատարման ծառայությունների ձեռքբերման գծով պետական պատվեր» ծրագրով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին նախատեսվում է ձեռք բերել 2414 դատական փորձաքննությունների կատարման ծառայություններ՝ դատարանի և քրեական հետապնդման մարմինների որոշումներին համապատասխան:

2. Որպես փորձաքննությունների կատարման ծառայությունների ձեռքբերման գծով պետական պատվերի նախահաշվային արժեք` 2005 թվականի համար սահմանել փորձագիտական աշխատանքի մեկ ժամը` 295 դրամ, և հաստատել մեկ փորձաքննության կատարման նորմատիվային ժամածախսը` համաձայն հավելվածի, որը ներառում է տվյալ փորձաքննության կատարման հետ կապված բոլոր ծախսերը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2005 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. հունիսի 4
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
 հունիսի 1-ի N 696-Ն որոշման

ՄԵԿ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎԱՅԻՆ ԺԱՄԱԾԱԽՍԸ

Փորձաքննության տեսակը

Փորձագիտական աշխատանքի նորմատիվային ժամածախսը
(ժամ)

Որպես մեկ առանձին փորձաքննություն` գնահատման չափանիշը

Ձեռագրաբանական

45

միևնույն անձի կողմից կատարված հետազոտելի տեքստերի և (կամ) ստորագրությունների ամբողջությունը

Հեղինակային

45

յուրաքանչյուր անձի նույնացումը

Փաստաթղթաբանական

60

յուրաքանչյուր հետազոտելի փաստաթուղթը

Ֆոտոտեխնիկական

90

յուրաքանչյուր հետազոտելի օբյեկտը

Դիմանկարային

90

յուրաքանչյուր հետազոտելի օբյեկտը

Հետքաբանական

45

հետքերի ամբողջությունը, որոնք հետազոտվում են մեկ անձի կամ առարկայի կողմից թողնված լինելու կապակցությամբ

Ձգաբանական

60

դեպքի հանգամանքների մեկ ամբողջությունը, ինչպես նաև դեպքի հանգամանքների հետազոտության հետ անմիջականորեն չկապված, ինքնուրույն, նաև մյուսների մաս չկազմող կամ մյուսների հետ միևնույն համալիրի մեջ չմտնող հետազոտելի յուրաքանչյուր օբյեկտը

Պայթյունատեխնիկական

90

յուրաքանչյուր պայթյունը, ինչպես նաև պայթյունի հանգամանքների հետազոտության հետ անմիջականորեն չկապված, ինքնուրույն, նաև մյուսների մաս չկազմող կամ մյուսների հետ միևնույն համալիրի մեջ չմտնող հետազոտելի յուրաքանչյուր օբյեկտը

Նյութագիտական

60

յուրաքանչյուր հետքը կամ հետքերի համալիրը, ինչպես նաև ինքնուրույն, մյուսների մաս չկազմող հետազոտելի յուրաքանչյուր օբյեկտը

Սննդային

60

ինքնուրույն, մյուսների մաս չկազմող հետազոտելի յուրաքանչյուր օբյեկտը

Տեսաձայնագրառման

120

մյուսների մաս չկազմող յուրաքանչյուր հետազոտելի տեսաձայնագրառումը

Հրդեհատեխնիկական

90

յուրաքանչյուր հրդեհի ամբողջությունը

Շինարարատեխնիկական

60

ինքնուրույն, մյուսների մաս չկազմող կամ մյուսների հետ միևնույն համալիրի մեջ չմտնող հետազոտելի յուրաքանչյուր օբյեկտը

Ճանապարհատրանսպորտային պատահարների հանգամանքների

30

յուրաքանչյուր պատահարի ամբողջությունը

Տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի

90

ինքնուրույն, մյուսների մաս չկազմող կամ մյուսների հետ միևնույն տեխնիկական համալիրի մեջ չմտնող հետազոտելի յուրաքանչյուր օբյեկտը

Տրանսպորտային հետքաբանական

90

յուրաքանչյուր պատահարի ամբողջությունը

Տնտեսագիտական

180

վերլուծությունների յուրաքանչյուր համալիրը, որի սուբյեկտներն ունեն որևէ փոխկապակցվածություն

Ապրանքագիտական

30

ինքնուրույն, մյուսների մաս չկազմող կամ մյուսների հետ միևնույն համալիրի մեջ չմտնող հետազոտելի յուրաքանչյուր օբյեկտը

Զուգահեռ, հաջորդական, համալիր հետազոտությունների անհրաժեշտության դեպքում կատարված փորձաքննության յուրաքանչյուր տեսակը ենթակա է հաշվառման՝ որպես մեկ առանձին փորձաքննություն:

Անկախ կատարված հետազոտությունների ծավալից և կատարված ծախսերից՝ փորձաքննության կատարման ծառայության դիմաց որևէ վճարում չի կատարվում, եթե փորձաքննությանն առաջադրված բոլոր հարցերի կապակցությամբ ստացվել է հարցի պարզաբանման անհնարինության մասին եզրակացություն:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան