«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
10 սեպտեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 օգոստոսի 2005 թվականի N 1406-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածը և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30, 35 և 36-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.1. «Կոնտակտ ռելե» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել «Կեռ քար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (Հայաստանի Հանրապետություն, Գեղարքունիքի մարզ, գ. Վահան) (այսուհետ` գնորդ):
1.2. Սահմանել`
ա) «Կոնտակտ ռելե» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված հաշվեկշռային մեթոդով գնահատված արժեքը` 37159 հազ. դրամ.
բ) մասնավորեցման ենթակա պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի գնահատված արժեքը` 29727 հազ. դրամ.
գ) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 29727 հազ. դրամ:
1.3. «Կոնտակտ ռելե» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2005 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 5294 հազ. դրամ, այդ թվում`
կարճաժամկետ կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 8 հազ. դրամ,
անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 1255 հազ. դրամ,
առևտրային կրեդիտորական պարտքերի գծով` 9 հազ. դրամ,
ստացված ընթացիկ կանխավճարների գծով` 3865 հազ. դրամ,
պարտադիր սոցիալական ապահովագրության գծով` 19 հազ. դրամ,
այլ ընթացիկ պարտավորությունների գծով` 138 հազ. դրամ։
Նշված պարտավորություններից բացի մասնավորեցումից հետո այլ պարտավորություններ ի հայտ գալու դեպքում վաճառողը պատասխանատվություն չի կրում։
1.4. «Կոնտակտ ռելե» փակ բաժնետիրական ընկերությունը 1999-2004 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:
1.5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մեկամսյա ժամկետում բաժնետոմսերի վաճառքի գինը վճարելուց հետո գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է`
ա) իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 713448 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը).
բ) շենքի նորոգման, նոր հիմնական միջոցներով համալրման և ընկերության տնտեսական գործունեության զարգացման նպատակներով 3 տարում կատարել 30 մլն դրամի չափով ներդրում, այդ թվում`
առաջին տարում` 10 մլն դրամ,
երկրորդ տարում` 10 մլն դրամ,
երրորդ տարում` 10 մլն դրամ:
1.6. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով` վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` Երևանի քաղաքապետարանի` այդ նպատակով բացված հատուկ հաշվին:
2.1. «Սևանի հացամթերքների օժանդակ տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ Հրահատ Կիրակոսյանին (անձնագիր` AC 0396346, տրված` 050-ի կողմից) (այսուհետ` գնորդ)` այն անվանափոխելով «Սևանի հացամթերքների օժանդակ տնտեսություն» փակ բաժնետիրական ընկերության:
2.2. Սահմանել`
ա) «Սևանի հացամթերքների օժանդակ տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված` հաշվեկշռային մեթոդով գնահատված արժեքը` 6541 հազ. դրամ.
բ) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 1636 հազ. դրամ:
2.3. «Սևանի հացամթերքների օժանդակ տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2004 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 1571 հազ. դրամ, այդ թվում` անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 1571 հազ. դրամ:
Նշված պարտավորությունից բացի` մասնավորեցումից հետո այլ պարտավորություններ ի հայտ գալու դեպքում վաճառողը պատասխանատվություն չի կրում։
2.4. «Սևանի հացամթերքների օժանդակ տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1999-2004 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:
2.5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մեկամսյա ժամկետում բաժնետոմսերի վաճառքի գինը վճարելուց հետո գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավոր է`
ա) իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 57370 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը).
բ) 2 տարվա ընթացքում կատարել 2 մլն դրամի չափով ներդրում:
2.6. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով` վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի:
3.1. «Ձորագետի նավթամթերքներ» փակ բաժնետիրական ընկերության կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացված Տաշիրի լցակայանի գույքը, այդ թվում` 68 քառ. մետր մակերես ունեցող շենքը (Հայաստանի Հանրապետություն, Լոռու մարզ, քաղ. Տաշիր, Կիրովի 1) (այսուհետ` գույք) մասնավորեցնել դասական աճուրդով:
3.2. Սահմանել`
ա) գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված` հաշվեկշռային մեթոդով գնահատված արժեքը` 3485 հազ. դրամ.
բ) դասական աճուրդով մասնավորեցման ենթակա գույքի մեկնարկային գինը` 523 հազ. դրամ:
3.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
ա) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
բ) մեկամսյա ժամկետում գույքի վաճառքի գինը վճարելուց հետո գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 18828 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
3.4. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության արժույթով` վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի:
4.1. «Արմավիրի նավթամթերքներ» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացված N 2 ԱԼԿ-ն, այդ թվում` 139,7 քառ. մետր մակերես ունեցող շենքը (Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, գ. Մարգարա) (այսուհետ` գույք) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ Ժորա Առաքելյանին (անձնագիր` AB 0505756, տրված` 003-ի կողմից, 24.09.1997թ.) (այսուհետ` գնորդ):
4.2. Սահմանել`
ա) գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված հաշվեկշռային մեթոդով գնահատված արժեքը` 1109 հազ. դրամ.
բ) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա գույքի գինը` 555 հազ. դրամ:
4.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մեկամսյա ժամկետում գույքի վաճառքի գինը վճարելուց հետո գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 19980 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
4.4. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով` վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի:
5.1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության` Երևանի Աբովյան 27 հասցեում գտնվող շենքի նկուղային հարկից 6 քառ. մետր մակերեսով տարածքը (այսուհետ` գույք) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել դրա վարձակալ «Նեցուկ» արտադրական կոոպերատիվին (այսուհետ` գնորդ):
5.2. Սահմանել`
ա) գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված` հաշվեկշռային մեթոդով գնահատված արժեքը` 397 հազ. դրամ.
բ) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվող պետական գույքի վաճառքի գինը` 260 հազ. դրամ:
5.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մեկամսյա ժամկետում գույքի վաճառքի գնի վճարումից հետո գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 9360 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
5.4. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` Երևանի քաղաքապետարանի այդ նպատակով բացված հատուկ հաշվի համարին:
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 28-ի «Պետական գույքը մասնավորեցնելու մասին» N 575 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 2-րդ կետի «գ» ենթակետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ապահովել 51 աշխատատեղ` միջինը` 50 հազ. դրամ աշխատավարձով»:
7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքը մասնավորեցնելու և օտարելու մասին» N 1590-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`
ա) որոշման 4.1-ին կետը «ընկերության» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` համապատասխան չափով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալի չափը` բոլոր բաժնետոմսերի անվանական արժեքի նվազեցման ձևով` առանց բաժնետերերին որևէ հատուցման» բառերով:
բ) ուժը կորցրած ճանաչել որոշման 4.2-րդ կետի «ա» ենթակետը:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|