«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
29 հունիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
9 հունիսի 2005 թվականի N 830-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՉԻՎԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՉԻՎԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 34-րդ ու 56-րդ, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ, 47-րդ ու 84-րդ և «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածների պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Չիվայի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Չիվայի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող 2374.24 հեկտար հողամասերից 1948.3 հեկտարը, որից` գյուղատնտեսական նշանակության` 1921.88 հեկտար, բնակավայրերի հողերի` 17.9 հեկտար, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների` 3.29 հեկտար, էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների` 0.46 հեկտար, հատուկ պահպանվող տարածքների` 3.14 հեկտար, ջրային հողերի` 1.63 հեկտար, անհատույց սեփականության իրավունքով փոխանցել Չիվայի գյուղական համայնքին` համաձայն NN 3, 4, 5 և 6 հավելվածների:
3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի պահանջներին համապատասխան`
ա) Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Չիվայի գյուղական համայնքին անհատույց սեփականության իրավունքով փոխանցվող 1948.3 հեկտար հողերից 27.64 հեկտարը մասնավորեցման ենթակա չէ.
բ) Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Չիվայի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերից 425.94 հեկտարը համարվում է պետական սեփականություն` համաձայն N 7 հավելվածի:
4. Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Չիվայի գյուղական համայնքի հողային ֆոնդի առկայության և բաշխման մասին հաշվետվությունը` 2005 թվականի հունվարի 1-ի դրությամբ` համաձայն NN 8 և 9 հավելվածների:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` սահմանված կարգով ապահովել սկզբնական հաշվառման նյութերի տրամադրումը Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Չիվայի գյուղական համայնքի ղեկավարին` հողերի ընթացիկ հաշվառումն անցկացնելու և համայնքի հողային հաշվեկշիռը կազմելու համար:
6. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին Հայաստանի Հանրապետության պետական գեոդեզիական ցանցի հավասարակշռման արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների սահմանանիշերի կոորդինատների ժողովածուի հրատարակումից հետո հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման ժամանակ Չիվայի գյուղական համայնքի հողային հաշվեկշռում սահմանված կարգով կատարել համապատասխան փոփոխություններ:
7. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի N 656 որոշմամբ սահմանված կարգով` սկզբնական հաշվառման տվյալների հիման վրա ապահովել մարզի տարածքում ընթացիկ հաշվառման աշխատանքների իրականացումը:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՉԻՎԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՉԻՎԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Չիվա համայնքը գտնվում է մարզի հյուսիս-արևմտյան մասում:
Հեռավորությունը մարզկենտրոն ք. Եղեգնաձորից 22 կմ է:
Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Արենի համայնքի II հատվածին, «Բ»-«Գ» հատվածով` Ռինդ համայնքին, հարավային «Գ»-«Դ» հատվածով` Արենի համայնքին, «Դ»-«Ե» հարավ-արևմտյան հատվածով` Նախիջևանի ինքնավար հանրապետությանը, «Ե»-«Ա» հատվածով` Ելփին համայնքին:
ՉԻՎԱ-ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ /ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԱԽԿԻՆ II ՀԱՏՎԱԾ/ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»
Մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող /Արենի համայնքի նախկին II հատված/, Ելփին, Չիվա համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը անցնելով թիվ 1 սահմանակետով դեպի հարավ-արևելք հասնում թիվ 2 սահմանակետի, որից հետո թեքվում դեպի հարավ, հասնում թիվ 3 սահմանակետը: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք անցնելով թիվ 4, ապա թիվ 5 սահմանակետերով, հասնում է թիվ 6 սահմանակետին, որից հետո թեքվում դեպի հարավ-արևելք անցնելով թիվ 7-10 սահմանակետերով, հասնում ժայռի` մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող /Արենի համայնքի նախկին II հատված/, Չիվա, Ռինդ համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:
«Ա»-«Բ» սահմանագծի երկարությունը 2794.86 մ է:
ՉԻՎԱ-ՌԻՆԴ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»
Մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող /Արենի համայնքի նախկին II հատված/, Ռինդ, Չիվա համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով անցնելով թիվ 1-3 կետերով դեպի հարավ, հասնում է թիվ 4 սահմանակետին, որը համընկնում է 2149.8 մ նիշ ունեցող եռանկյունաչափական «Թոխլու» կետի հետ: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ջրբաժանով անցնելով թիվ 5-6 կետերով հասնում թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք` հասնում ջրբաժանի թիվ 8 սահմանակետին, որից հետո թեքվում դեպի հյուսիս-արևմուտք հասնում թիվ 9 կետին, հատում Ելփին գնացող ճանապարհը, թեքվում դեպի արևմուտք հասնում թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ անցնում թիվ 11 կետով և հասնում ճանապարհի եզրի թիվ 12 սահմանակետին: Թիվ 12 սահմանակետից սահմանագիծը ճանապարհով թեքվում է արևելք և հասնում թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը անցնում է դեպի արևելք, հասնում թիվ 14 սահմանակետին: Թիվ 14 սահմանակետից սահմանագիծը անցնելով թիվ 15-20 կլետե հասնում է թիվ 21 սահմանակետին: Թիվ 21 սահմանակետից սահմանագիծը նշված ճանապարհով անցնելով թիվ 22-26 սահմանակետերով, թեքվում դեպի հարավ-արևելք, հասնում թիվ 27 սահմանակետին, ապա Ռինդ համայնքի սահմանագծով անցնելով թիվ 28-33 սահմանակետերով, հասնում թիվ 34 սահմանակետին: Թիվ 34 սահմանակետից սահմանագիծը անցնում է դեպի արևելք ու հասնում 1301.0 մ նիշ ունեցող Արենի, Չիվա, Ռինդ համայնքներին տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:
«Բ»-«Գ» սահմանագծի երկարությունը 10628.48 մ է:
ՉԻՎԱ-ԱՐԵՆԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»
Արենի, Չիվա համայնքների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից /1537.6 մ նիշ ունեցող եռանկյունաչափական կետից/ սահմանագիծը անցնում է դեպի հարավ-արևելք և հասնում թիվ 1 սահմանակետին, ապա թեքվելով արևելք հասնում վարելահողի եզրի թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը անցնում է դեպի հյուսիս-արևելք վարելահողի եզրով հասնում թիվ 3 սահմանակետին, որից հետո սահմանագիծը թեքվում դեպի հյուսիս վարելահողի եզրով հասնում բլրի գագաթի թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը անցնում է հյուսիս-արևելք վարելահողի եզրով հասնում թիվ 5 սահմանակետին, ապա Ելփին գետի ափի թիվ 6 սահմանակետին, որտեղից հատելով գետակը, արտադրական մասի եզրով, անցնելով թիվ 7-9 սահմանակետերով, հատելով Ելփին-Արենի ճանապարհը հասնում է թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք հասնում ջրբաժանի թիվ 11 սահմանակետին, թեքվում դեպի հյուսիս-արևելք, անցնում ջրհավաքի թիվ 12 սահմանակետով հասնում է թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը անցնում է դեպի հյուսիս, ջրբաժանով հասնում 1301.0 մ նիշ ունեցող բլրի գագաթի Արենի, Չիվա, Ռինդ համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:
«Գ»-«Դ» սահմանագծի երկարությունը 4763.05 մ է:
ՉԻՎԱ-ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԻՆՔՆԱՎԱՐ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»
«Դ»-«Ե» հարավ-արևմտյան հատվածը սահմանակից է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը, և համընկնում է Հայաստանի Հանրապետության պետական սահմանի հետ:
«Դ»-«Ե» սահմանագծի երկարությունը 4727.68 մ է:
ՉԻՎԱ-ԵԼՓԻՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Ա»
Ելփին, Չիվա համայնքների, մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող /Արենի համայնքի նախկին II հատված/, հողերի բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը անցնում է դեպի հարավ, հատելով դաշտային ճանապարհը հասնում թիվ 1, ապա շարունակվում նույն ուղղությամբ ջրբաժանով, հասնում 2098.0 մ նիշ ունեցող եռանկյունաչափական «Շրեստիսար» թիվ 2 սահմանակետին: Նշված սահմանակետից սահմանագիծը անցնում է դեպի հարավ ջրբաժանով հասնում ջրհավաքի թիվ 3, ապա շարունակվում դեպի հարավ, անցնելով թիվ 4-5-6-7 սահմանակետերով` հասնում թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը անցնում է դեպի հարավ-արևմուտք, հատելով ճանապարհը, գերեզմանոցի եզրով հասնում բլրի գագաթի վարելահողի եզրի թիվ 9 սահմանակետին, այնուհետև թեքվում դեպի հարավ-արևելք ջրբաժանով` անցնելով թիվ 10-11-12 սահմանակետերին և հասնում թիվ 13 սահմանակետին, թեքվում դեպի հարավ ու հասնում ջրհավաքի թիվ 14 սահմանակետին, շարունակվում նույն ջրհավաքով դեպի հարավ-արևմուտք` անցնելով 15-22 սահմանակետերով` հատելով Ելփին-Չիվա ճանապարհը, հասնում թիվ 23 սահմանակետին: Թիվ 23 սահմանակետից սահմանագիծը անցնում է ջրհավաքով դեպի հյուսիս-արևմուտք, հասնում թիվ 24 սահմանակետին, որից հետո թեքվում դեպի հարավ-արևմուտք, ձորակով հասնում թիվ 25 կետին, շարունակվում նույն ուղղությամբ հատելով Արարատ-Եղեգնաձոր ճանապարհը` անցնելով ձորակի թիվ 26-28 կետերը հասնում թիվ 29 սահմանակետին, ապա ջրբաժանի թիվ 30 սահմանակետին: Թիվ 30 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով հասնում բլրի գագաթի` Չիվա, Ելփին համայնքների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:
«Ե»-«Ա» սահմանագծի երկարությունը 8085.31 մ է:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՉԻՎԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՉԻՎԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻՑ ՉԻՎԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՀՈՂԵՐԻ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՉԻՎԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻՑ ՉԻՎԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՀՈՂԵՐԻ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարարՄ. Թոփուզյան
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՉԻՎԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻՑ ՉԻՎԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՀՈՂԵՐԻ (ԸՍՏ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարարՄ. Թոփուզյան
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՉԻՎԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻ (ԸՍՏ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարարՄ. Թոփուզյան
Ձև 22
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՉԻՎԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Ձև 22ա
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՉԻՎԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՈՌՈԳՎՈՂ ՀՈՂԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |