«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 մայիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 մայիսի 2005 թվականի N 547-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 2148-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 19-ի «Ոստիկանության կոնկրետ պաշտոնին համապատասխանող կոչումների ներքին և վերին սահմանները սահմանելու մասին» N 2148-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՆԿՐԵՏ ՊԱՇՏՈՆԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ».
բ) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սահմանել ոստիկանության կոնկրետ պաշտոնին համապատասխանող կոչումների ցանկը` համաձայն հավելվածի»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Ց Ա Ն Կ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՆԿՐԵՏ ՊԱՇՏՈՆԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ
Պաշտոնը |
Կոչումը |
Բարձրագույն խմբի պաշտոններ |
|
ՀՀ ոստիկանության պետ |
ոստիկանության գեներալ-գնդապետ |
ՀՀ ոստիկանության պետի 1-ին տեղակալ |
ոստիկանության գեներալ-լեյտենանտ |
ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար |
գեներալ-լեյտենանտ |
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ |
ոստիկանության գեներալ-լեյտենանտ |
Գլխավոր խմբի պաշտոններ |
|
Գլխավոր վարչության պետ, այդ թվում` ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ |
ոստիկանության գեներալ-մայոր |
Գլխավոր վարչության պետի տեղակալ |
ոստիկանության գնդապետ |
Ինքնուրույն վարչության պետ, այդ թվում` մարզային վարչության պետ |
ոստիկանության գնդապետ |
Ինքնուրույն վարչության պետի տեղակալ, այդ թվում` մարզային վարչության պետի տեղակալ |
ոստիկանության գնդապետ |
Ինքնուրույն բաժնի պետ, բաժնի պետ (որոնց կողմից սպասարկվող տարածքի բնակչության թիվը 100000 և ավելի է), տարածքային քննչական բաժնի պետ, գնդի հրամանատար |
ոստիկանության գնդապետ |
Գլխավոր վարչության կազմում վարչության պետ, գլխավոր վարչության կազմում վարչության պետի տեղակալ |
ոստիկանության գնդապետ |
Բաժնի պետ |
ոստիկանության փոխգնդապետ |
Ավագ խմբի պաշտոններ |
|
Բաժնի պետի տեղակալ |
ոստիկանության փոխգնդապետ |
Բաժանմունքի պետ |
ոստիկանության փոխգնդապետ |
Միջին խմբի պաշտոններ |
|
Բաժանմունքի պետի տեղակալ |
ոստիկանության մայոր |
Հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ, հատկապես կարևոր գործերով ավագ օպերլիազոր |
ոստիկանության մայոր |
Ավագ տեսուչ, ավագ քննիչ, ավագ օպերլիազոր |
ոստիկանության մայոր |
Տեսուչ, քննիչ, օպերլիազոր |
ոստիկանության կապիտան |
Կրտսեր խմբի պաշտոններ |
|
Կրտսեր տեսուչ |
ոստիկանության ավագ ենթասպա |
Ավագ ոստիկան |
ոստիկանության ենթասպա |
Ոստիկան |
ոստիկանության ավագ |
Կենտրոնական ապարատ | |
Միջին խմբի պաշտոններ |
|
Բաժանմունքի պետի տեղակալ |
ոստիկանության փոխգնդապետ |
Հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ, հատկապես կարևոր գործերով ավագ օպերլիազոր |
ոստիկանության փոխգնդապետ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |