«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
27 ապրիլի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 ապրիլի 2005 թվականի N 469-Ն
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐԻ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ԴՐԱՆՑ ՆՄՈՒՇՆԵՐԸ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՓԱՍՏԸ ՀԱՍՏԱՏՈՂ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԱԹՂԹԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքի 7-րդ հոդվածի 8-րդ և 8-րդ հոդվածի 4-րդ մասերի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումների վկայականների լրացման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
բ) քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումների վկայականների նմուշները` համաձայն N 2 հավելվածի.
գ) քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման փաստը հաստատող ձևաթղթերի նմուշները` համաձայն N 3 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
|
|
|
Կ Ա Ր Գ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐԻ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ
1. Քաղաքացիական կացության ակտի գրանցման հիման վրա քաղաքացիներին տրվում է քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայական (այսուհետ` ՔԿԱԳ վկայական)։
2. ՔԿԱԳ վկայականը լրացվում է կապույտ գրիչով կամ թանաքով, պարզ, ընթեռնելի ձեռագրով։ Չեն թույլատրվում առանձին բառերի բացթողումներ, կրճատումներ, ինչպես նաև ուղղումներ ու ջնջումներ։ Այն տողերում, որոնց լրացման համար տեղեկություններ չկան, որևէ նշում չի կատարվում, այլ միայն տողից վերև դրվում է հորիզոնական գիծ։
3. Սխալ լրացված վկայականները պահվում են տվյալ ՔԿԱԳ մարմնում և ենթակա են սահմանված կարգով ոչնչացման։
4. ՔԿԱԳ վկայականներում նշվող տեղեկությունները պետք է ճշտորեն համապատասխանեն քաղաքացիական կացության ակտի գրանցման մեջ նշված տեղեկություններին։
5. ՔԿԱԳ վկայականում «Ծննդավայրը», «Մահվան վայրը», ինչպես նաև «Քաղաքացիական կացության ակտի գրանցման վայրը» տողերում անվանումները նշվում են նոր վարչատարածքային բաժանմանը համապատասխան։
6. ՔԿԱԳ վկայականն ստորագրում է ՔԿԱԳ մարմնի ղեկավարը, և հաստատվում է ՔԿԱԳ մարմնի կնիքով։
7. Յուրաքանչյուր տեղեկություն լրացվում է, ինչպես նաև ՔԿԱԳ մարմնի ղեկավարի ստորագրությունը դրվում է տվյալ տեղեկության նշման համար նախատեսված տողում։
ՔԿԱԳ մարմնի ղեկավարի ստորագրությունը դրվում է ստորագրության համար նախատեսված տողի վրա։
8. Որևէ գրառում, ինչպես նաև ՔԿԱԳ մարմնի կնիքը չպետք է ինչ-որ ձևով վատ ընթեռնելի կամ անընթեռնելի դարձնի ՔԿԱԳ վկայականի սերիան և համարը։
9. ՔԿԱԳ մարմինների կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացիներին տրվում են քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման փաստը հաստատող կամ քաղաքացիական կացության պետական գրանցման բացակայությանը վերաբերող փաստաթղթեր։
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
|
Հավելված N 2 | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հայաստանի Հանրապետության |
|