«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 ապրիլի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 մարտի 2005 թվականի N 389-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Տեղական ինքնակառավարման մասին» և «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների 6-րդ հոդվածներին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության մարզերի և համայնքների վարչական սահմանների նկարագրման աշխատանքների կարգավորման կառավարական հանձնաժողովի եզրակացությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատի քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 1 և 11 հավելվածների.
բ) Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Շահումյանի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 2 և 21 հավելվածների:
2. Սույն որոշման 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Շահումյանի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերից 65.1 հեկտարն ընդգրկել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատի քաղաքային համայնքի վարչական սահմաններում:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին`
ա) Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատի քաղաքային և Շահումյանի գյուղական համայնքների հողային հաշվեկշիռների ու համայնքների վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքներին փոխանցելուն վերաբերող փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել սույն որոշման 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերով սահմանված նկարագրերին համապատասխան.
բ) Հայաստանի Հանրապետության պետական գեոդեզիական ցանցի հավասարակշռման արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների սահմանանիշերի կոորդինատների ժողովածուի հրատարակումից հետո հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման ժամանակ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատի քաղաքային և Շահումյանի գյուղական համայնքների հողային հաշվեկշիռներում սահմանված կարգով կատարել համապատասխան փոփոխություններ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 | |
| |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
| |
Քաղաք Արտաշատը հանդիսանում է Արարատ մարզի մարզկենտրոնը: Քաղաք Արտաշատը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Այգեստան համայնքին, «Բ»-«Գ» հատվածով` Ոստան համայնքին և «Գ»-«Դ» հատվածով` Բերդիկ համայնքին, հյուսիս-արևելքից «Դ»-«Ե» հատվածով` Վ. Արտաշատ համայնքին, արևելքից «Ե»-«Զ» հատվածով` Շահումյան համայնքին, հարավ-արևելքից «Զ»-«Է» հատվածով` Ոստան համայնքի II հատվածին, հարավից «Է»-«Ը» հատվածով` պետական սահմանին, արևմուտքից և հյուսիս-արևմուտքից «Ը»-«Ա» հատվածով` Մրգավան համայնքին: ԱՐՏԱՇԱՏ-ԱՅԳԵՍՏԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ» Ք. Արտաշատ, Այգեստան և Մրգավան համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային կետից սահմանագիծը բետոնե կիսախողովակի հունով անցնում է 140.0 մ դեպի հարավ-արևելք՝ մինչև թիվ 2 շրջադարձային կետը, թեքվում դեպի արևելք և անցնում 34.0 մ՝ մինչև թիվ 3 շրջադարձային կետը, թեքվում դեպի հարավ-արևելք ու անցնում 57.0 մ՝ մինչև թիվ 4 շրջադարձային կետը, թեքվում դեպի արևելք և անցնում 49.0 մ՝ մինչև թիվ 5 շրջադարձային կետը, թեքվում դեպի հարավ-արևելք և նույն կիսախողովակով անցնում 875.0 մ՝ մինչև «Բ» հանգուցային կետը: «Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1156.0 մ է: ԱՐՏԱՇԱՏ-ՈՍՏԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ» Ոստան, Այգեստան և Արտաշատ համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային կետից սահմանագիծը բետոնյա կիսախողովակի հունով անցնում է 194.0 մ՝ դեպի հարավ-արևմուտք՝ մինչև թիվ 3 շրջադարձային կետը, թեքվում դեպի հարավ և անցնում է 289.0 մ՝ մինչև թիվ 5 կետը, որտեղ հատում է Մրգավան-Վ. Արտաշատ ավտոճանապարհը և նույն ուղղությամբ անցնում 226.0 մ՝ մինչև թիվ 6 շրջադարձային կետը, թեքվում դեպի հարավ-արևմուտք և անցնում է 550.0 մ՝ մինչև թիվ 9 շրջադարձային կետը, թեքվում դեպի հարավ ու անցնում 288.0 մ՝ մինչև թիվ 10 շրջադարձային կետը, թեքվում դեպի հարավ-արևելք և անցնում է 232.0 մ՝ մինչև թիվ 11 շրջադարձային կետը, թեքվում դեպի հարավ ու անցնում 157.0 մ՝ մինչև թիվ 12 շրջադարձային կետը, թեքվում դեպի հարավ-արևմուտք և անցնում 154.0 մ՝ մինչև թիվ 13 շրջադարձային կետը, թեքվում դեպի արևմուտք և անցնում 231.0 մ՝ մինչև թիվ 15 շրջադարձային կետը, թեքվում դեպի հարավ, անցնում 147.0 մ՝ մինչև թիվ 17 շրջադարձային կետը, թեքվում դեպի հարավ-արևելք և անցնում 91.0 մ՝ մինչև թիվ 18 շրջադարձային կետը, թեքվում դեպի հարավ-արևմուտք և անցնում 183.0 մ՝ մինչև թիվ 19 շրջադարձային կետը, որտեղ հատում է Երևան-Երասխ երկաթգիծը, թեքվում դեպի հարավ-արևելք և երկաթգծի առանցքով անցնում 1569.0 մ՝ մինչև թիվ 23 շրջադարձային կետը, թեքվում դեպի արևելք և անցնում 432.0 մ՝ մինչև թիվ 25 շրջադարձային կետը, թեքվում դեպի հյուսիս-արևելք և ոռոգման առվի հունով անցնում 589.0 մ՝ մինչև թիվ 28 շրջադարձային կետը, թեքվում դեպի հյուսիս և անցնում 58.0 մ՝ մինչև թիվ 29 շրջադարձային կետը, թեքվում դեպի հյուսիս-արևելք և անցնում 368.0 մ՝ մինչև թիվ 30 շրջադարձային կետը, որտեղ հատվում են երկու առուները, թեքվում դեպի հյուսիս-արևմուտք և բետոնյա կիսախողովակով անցնում 454.0 մ՝ մինչև թիվ 33 շրջադարձային կետը, թեքվում դեպի հարավ-արևմուտք և անցնում 50.0 մ՝ մինչև թիվ 34 շրջադարձային կետը, թեքվում դեպի հյուսիս-արևելք և անցնում 313.0 մ՝ մինչև թիվ 36 կետը, որտեղ հատում է Ոստան-Քաղցրաշեն ավտոճանապարհը և կիսախողովակով նույն ուղղությամբ անցնում է 1215.0 մ՝ մինչև թիվ 44 շրջադարձային կետը, թեքվում դեպի հյուսիս և անցնում 241.0 մ՝ մինչև «Գ» հանգուցային կետը: «Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 8031.0 մ է: ԱՐՏԱՇԱՏ-ԲԵՐԴԻԿ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ» Բերդիկ, Ոստան և Արտաշատ համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային կետից սահմանագիծն անցնում է 27.0 մ դեպի արևելք, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 1 շրջադարձային կետը, որից հետո թեքվում է դեպի հյուսիս, դաշտային ճանապարհով անցնում 64.0 մ, հասնում թիվ 2 շրջադարձային կետը, ապա թեքվում է դեպի հյուսիս-արևելք, առվի հունով բարձրանում 598.0 մ, հասնում Մխչյանի ջրանցքի եզրին գտնվող թիվ 6 շրջադարձային կետը, հետո շարունակվում է նույն ուղղությամբ, անցնում 104.0 մ, հասնում է թիվ 7 շրջադարձային կետը ու թեքվում դեպի հյուսիս, ջրանցքով անցնում 59.0 մ, հասնում «Դ» հանգուցային կետին: «Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 853.0 մ է: ԱՐՏԱՇԱՏ-ՎԵՐԻՆ ԱՐՏԱՇԱՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե» Ք. Արտաշատ, Վ. Արտաշատ և Բերդիկ համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային կետից սահմանագիծն անցնում է 24.0 մ դեպի արևելք, հասնում թիվ 1 շրջադարձային կետին, թեքվում հարավ և բնական առվի հունով անցնում է 292.0 մ, հասնում թիվ 4 կետին, որտեղ միանում է Մխչյան ջրանցքին և վերջինիս հունով անցնում 365.0 մ դեպի հարավ-արևմուտք, հասնում է թիվ 7 շրջադարձային կետին, թեքվում դեպի հարավ-արևելք, անցնում 1117.0 մ, թիվ 16 կետում հատում Ոստան-Այգեզարդ ավտոճանապարհը և անցնում 960.0 մ, հասնում է «Ե» հանգուցային կետին: «Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2769.0 մ է: ԱՐՏԱՇԱՏ-ՇԱՀՈՒՄՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ» Ք. Արտաշատ, Շահումյան և Վ. Արտաշատ համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային կետից սահմանագիծն առվի հունով անցնում է 1069.0 մ դեպի հարավ-արևմուտք՝ մինչև թիվ 5 կետը, հատում Երևան-Երասխ երկաթգիծը, և բետոնյա կիսախողովակով անցնում 977.0 մ՝ մինչև թիվ 9 շրջադարձային կետը, որը գտնվում է Արտաշատ-Շահումյան ավտոճանապարհի և կիսախողովակի հատման կետում, ապա թեքվում դեպի հարավ-արևելք ու, անցնելով ավտոճանապարհով 190.0 մ, հասնում է թիվ 11 շրջադարձային կետը, որից հետո թեքվում հարավ-արևմուտք, և ճանապարհի առանցքով անցնում 360.0 մ, հասնում է թիվ 13 կետին, ապա թեքվում հարավ-արևելք, նորից ճանապարհի առանցքով անցնում է 707.0 մ, միանում թիվ 16 շրջադարձային կետին, հետո թեքվում հարավ-արևմուտք, անցնում 577.0 մ, հասնում Արարատ-Արտաշատ մայրուղու վրա տեղադրված թիվ 18 կետը, այնուհետև սահմանագիծը մայրուղով անցնում է հյուսիս-արևմուտք 1053.0 մ, միանում Արարատ-Արտաշատ մայրուղու և ցամաքուրդի հատման թիվ 20 կետին, ապա խրամուղու հարավային ափով անցում 613.0 մ՝ մինչև թիվ 21 շրջադարձային կետը, թեքվում դեպի հարավ-արևելք ու անցնում 273.0 մ՝ մինչև թիվ 23 կետը, նորից թեքվում հարավ և անցնում 616.0 մ՝ մինչև ք. Արտաշատ-Շահումյան համայնքի և Ոստան համայնքի II հատվածի տարածքների բաժանման «Զ» հանգուցային կետը: «Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 6436.0 մ է: ԱՐՏԱՇԱՏ-ՈՍՏԱՆ II ՀԱՏՎԱԾ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Է» Ք. Արտաշատ, Ոստան համայնքի II հատվածի և Շահումյան համայնքի տարածքների բաժանման «Զ» հանգուցային կետից սահմանագիծը ցամաքուրդի խրամուղու արևմտյան ափով անցնում է դեպի արևմուտք 281.0 մ՝ մինչև թիվ 1 շրջադարձային կետը, թեքվում դեպի հարավ-արևմուտք և անցնում 570.0 մ՝ մինչև թիվ 4 շրջադարձային կետը, թեքվում դեպի հյուսիս-արևմուտք և խրամուղու արևմտյան ափով անցնում 653.0 մ՝ մինչև թիվ 7 շրջադարձային կետը, թեքվում դեպի հարավ-արևմուտք և խրամուղու արևելյան ափով անցնում 572.0 մ՝ մինչև թիվ 8 շրջադարձային կետը, թեքվում դեպի արևելք և խրամուղու հյուսիսային ափով անցնում 230.0 մ՝ մինչև թիվ 9 շրջադարձային կետը, թեքվում դեպի հարավ-արևմուտք ու անցնում 393.0 մ՝ մինչև թիվ 10 շրջադարձային կետը, թեքվում դեպի հարավ-արևմուտք և անցնում 320.0 մ՝ մինչև «Է» հանգուցային կետը: «Զ»-«Է» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3577.0 մ է: ԱՐՏԱՇԱՏ-ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Է»-«Ը» Ք. Արտաշատ, Մրգավան համայնքի և պետական սահմանի տարածքների բաժանման «Ը» հանգուցային կետից սահմանագիծն Արաքս գետով, թույլ ոլորաններով անցնում է 4369.0 մ դեպի հարավ- արևելք մինչև Ք. Արտաշատ, Ոստան համայնքի II հատվածի և պետական սահմանի տարածքների բաժանման «Է» հանգուցային կետը: «Է»-«Ը» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4369.0 մ է: ԱՐՏԱՇԱՏ-ՄՐԳԱՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ը»-«Ա» Ք. Արտաշատ, Մրգավան և Այգեստան համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային կետից սահմանագիծը բետոնե կիսախողովակով անցնում է 555.0 մ դեպի հարավ-արևմուտք՝ մինչև թիվ 4 շրջադարձային կետը, թեքվում դեպի հարավ-արևելք և անցնում 60.0 մ՝ մինչև թիվ 5 շրջադարձային կետը, թեքվում դեպի հարավ-արևմուտք ու անցնում 420.0 մ՝ մինչև թիվ 6 շրջադարձային կետը, թեքվում հարավ-արևելք և անցնում 524.0 մ՝ մինչև թիվ 10 շրջադարձային կետը, թեքվում դեպի հարավ-արևմուտք և ճանապարհի առանցքով անցնում 1031.0 մ՝ մինչև թիվ 13 շրջադարձային կետը /հատում է Երևան-Երասխ երկաթգիծը/, թեքվում դեպի հարավ և նույն ճանապարհով անցնում 1018.0 մ՝ մինչև թիվ 16 շրջադարձային կետը, որտեղ հատում է Մրգավան-Արտաշատ ավտոճանապարհը, թեքվում դեպի հարավ-արևմուտք և ոռոգման առվի արևելյան ափով անցնում 448.0 մ՝ մինչև թիվ 19 շրջադարձային կետը /429.0 մ և հատելով Դալար-Արտաշատ ավտոճանապարհը/, և նույն ազիմուտով անցնում 711.0 մ՝ մինչև թիվ 24 շրջադարձային կետը, որտեղ հատում է Երևան-Արտաշատ մայրուղին, ու նույն ուղղությամբ ցամաքուրդով արևելյան ափով շարունակվում է 191.0 մ՝ մինչև թիվ 25 շրջադարձային կետը, թեքվում դեպի հարավ-արևմուտք և ցամաքուրդով անցնում 136.0 մ՝ մինչև թիվ 26 շրջադարձային կետը, թեքվում դեպի հարավ-արևմուտք և ցամաքուրդի արևելյան ափով անցնում 1141.0 մ՝ մինչև թիվ 31 շրջադարձային կետը, թեքվում դեպի արևմուտք ու անցնում 35.0 մ՝ մինչև թիվ 32 շրջադարձային կետը, թեքվում դեպի հարավ-արևմուտք և ցամաքուրդի արևելյան ափով անցնում 416.0 մ՝ մինչև թիվ 34 շրջադարձային կետը, որտեղ հատում է սահմանային փշալարը, նույն ազիմուտով անցնում 412.0 մ՝ մինչև թիվ 35 շրջադարձային կետը, որտեղ հատում է «Բելայա կանավա» ջրատարը և նույն ազիմուտով շարունակվում 498.0 մ՝ մինչև «Ը» հանգուցային կետը, որը գտնվում է Արաքս գետի ափին: «Ը»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը՝ 7596.0 մ: | |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
| |
| |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
| |
Շահումյան համայնքը գտնվում է մարզի հարավ-արևմտյան մասում: Հեռավորությունը՝ մարզկենտրոն ք. Արտաշատից 3 կմ: Համայնքը հյուսիս-արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Վ. Արտաշատ համայնքին, «Բ»-«Գ» հատվածով` Այգեպատ համայնքին, հարավ-արևելքից «Գ»-«Դ» հատվածով` Տափերական համայնքին, հարավից «Դ»-«Ե» հատվածով` Փ. Վեդի համայնքին, հարավ-արևմուտքից «Ե»-«Զ» հատվածով` պետական սահմանին, արևմուտքից «Զ»-«Է» հատվածով` Ոստան համայնքի II հատվածին, հյուսիս-արևմուտքից «Է»-«Ա» հատվածով` Արտաշատ քաղաքին: ՇԱՀՈՒՄՅԱՆ-ՎԵՐԻՆ ԱՐՏԱՇԱՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ» Շահումյան, Վ. Արտաշատ և Արտաշատ համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային կետից սահմանագիծը Մխչյան ջրանցքի հյուսիսային ափով անցնում է 329.0 մ դեպի հարավ-արևելք, հասնում «Բ» հանգուցային կետին: «Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը՝ 329.0 մ: ԱՅԳԵՊԱՏ-ՇԱՀՈՒՄՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ՝ «Բ»-«Գ» Այգեպատ, Շահումյան և Վ. Արտաշատ համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային կետից սահմանագիծը Մխչյան ջրանցքով անցնում է 258.0 մ դեպի հարավ-արևելք՝ մինչև թիվ 3 շրջադարձային կետը, հատում Այգեպատ-Շահումյան ավտոճանապարհը և ջրանցքով անցնում 2438.0 մ՝ մինչև թիվ 17 շրջադարձային կետը, թեքվում դեպի հյուսիս-արևելք, անցնում 179.0 մ՝ մինչև թիվ 20 շրջադարձային կետը, թեքվում դեպի հարավ-արևելք ու բետոնյա կիսախողովակով անցնում 897.0 մ, միանում է Այգեպատ, Շահումյան և Տափերական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային կետին: «Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը՝ 3772.0 մ: ՇԱՀՈՒՄՅԱՆ-ՏԱՓԵՐԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ» «Գ» հանգուցային կետից սահմանագիծը ցամաքուրդով իջնում է 811 մ հարավ-արևմուտք՝ մինչև Երևան-Երասխ երկաթգծի և առվի հատման թիվ 1 կետը, երկաթգծով անցնում է հյուսիս-արևմուտք 865 մ՝ հասնում մինչև առվի և երկաթգծի հատման թիվ 2 կետը, այդտեղից թեքվում հարավ-արևմուտք, ոռոգման առվով իջնում 1125մ, հասնում Շահումյան տանող խճուղային ճանապարհի եզրի թիվ 3 կետը, ապա Շահումյան գնացող ճանապարհով անցնում հյուսիս-արևմուտք 880 մ, հասնում ցամաքուրդի և ճանապարհի հատման թիվ 4 կետը, այնուհետև սահմանագիծը թեքվում է հարավ, ցամաքուրդով իջնում, անցնում 817.2 և 818.4 նիշ ունեցող կետով հասնում «Դ» հանգուցային կետը: «Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 6164.0 մ է: ՇԱՀՈՒՄՅԱՆ-ՓՈՔՐ ՎԵԴԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե» «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ցամաքուրդով բարձրանում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 816.6 մ նիշով, 2350.0 մ հասնում «Ե» հանգուցային կետին: «Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2350.0 մ է: ՇԱՀՈՒՄՅԱՆ-ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ» Շահումյան համայնքի, Որոտան համայնքի II հատվածի տարածքների և պետական սահմանի բաժանման «Զ» հանգուցային կետից սահմանագիծն Արաքս գետով անցնում է հարավ-արևելք, միանում «Ե» հանգուցային կետին: «Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1460.0 մ է: ՇԱՀՈՒՄՅԱՆ-ՈՍՏԱՆ II ՀԱՏՎԱԾ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Է» Շահումյան համայնքի, պետական սահմանի և Ոստան համայնքի II հատվածի տարածքների բաժանման «Է» հանգուցային կետից սահմանագիծը ցամաքուրդի խրամուղու արևելյան ափով անցնում է դեպի հարավ 1424.0 մ՝ մինչև թիվ 7 կետը, միանում առվին, թեքվում հարավ-արևմուտք 1062.0 մ՝ մինչև Շահումյան, Ոստան համայնքի II հատվածի և Արտաշատ համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային կետը: «Զ»-«Է» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2486.0 մ է: ԱՐՏԱՇԱՏ-ՇԱՀՈՒՄՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Է»-«Ա» Շահումյան, ք. Արտաշատ և Վ. Արտաշատ համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային կետից սահմանագիծն առվի հունով անցնում է 1069.0 մ դեպի հարավ-արևմուտք՝ մինչև թիվ 5 կետը, հատում Երևան-Երասխ երկաթգիծը և բետոնյա կիսախողովակով անցնում 977.0 մ՝ մինչև թիվ 9 շրջադարձային կետը, որը գտնվում է Արտաշատ-Շահումյան ավտոճանապարհի և կիսախողովակների հատման կետում, ապա թեքվում դեպի հարավ-արևելք, անցնելով ավտոճանապարհով 190.0 մ՝ հասնում է թիվ 11 շրջադարձային կետը, որից հետո թեքվում հարավ-արևմուտք և ճանապարհի առանցքով անցնում 360.0 մ, հասնում է թիվ 13 կետին, ապա թեքվում հարավ-արևելք, նորից ճանապարհի առանցքով անցնում է 707.0 մ, միանում թիվ 16 շրջադարձային կետին, հետո թեքվում հարավ-արևմուտք, անցնում 577.0 մ, հասնում Արարատ-Արտաշատ մայրուղու վրա տեղադրված թիվ 18 կետը, այնուհետև սահմանագիծը մայրուղով անցնում է հյուսիս-արևմուտք 1053.0 մ, միանում Արարատ-Արտաշատ մայրուղու և ցամաքուրդի հատման թիվ 20 կետը, ապա խրամուղու հարավային ափով անցում 613.0 մ՝ մինչև թիվ 21 շրջադարձային կետը, թեքվում դեպի հարավ-արևելք ու անցնում 273.0 մ՝ մինչև թիվ 23 կետը, նորից թեքվում հարավ և անցնում 616.0 մ՝ մինչև Շահումյան համայնքի, ք. Արտաշատի և Ոստան համայնքի II հատվածի տարածքների բաժանման «Է» հանգուցային կետը: «Է»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 6436.0 մ է: | |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |