«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
6 ապրիլի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 մարտի 2005 թվականի N 338-Ն
ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ԿՐԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
ա) հարկային ծառայողների համազգեստի նկարագիրը` համաձայն N 1 հավելվածի.
բ) հարկային ծառայողների տարբերանշանների նկարագիրը` համաձայն N 2 հավելվածի.
գ) հարկային ծառայողների համազգեստ կրելու պայմանները` համաձայն N 3 հավելվածի:
2. Հարկային ծառայողների համազգեստ կրելու կարգը, «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 | |
1. Հարկային ծառայության պետական խորհրդականի և գեներալ-մայորի համազգեստը. գլխարկ` մուգ կապույտ, սև գլխարկաբոլորքով, դեղին եզրաքուղով, գլխարկաբոլորքի վրա ոսկեգույն գլխարկանշանն է` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության տարբերանշանով, ասեղնագործված դափնու ու պսակի տեսքով, գլխարկատարի վրա` Հայաստանի Հանրապետության զինանշանը (N 1 ձև), կիտել` բրդյա, մուգ կապույտ, օձիքի վրա լամբակով, թևքի տարբերանշանով (N 2 ձև), տաբատ` բրդյա, մուգ կապույտ, եզրաքուղով և 2 սմ լայնությամբ 2 գունաժապավենով, ամառային տաբատ` մուգ կապույտ, եզրաքուղով և 2 սմ լայնությամբ 2 գունաժապավենով, երկարաթև վերնաշապիկ` սպիտակ և բաց կապույտ, կարճաթև վերնաշապիկ` սպիտակ և բաց կապույտ, փողկապ` սև: 2. Հարկային ծառայության կրտսեր լեյտենանտից մինչև գնդապետի համազգեստը (N 3 ձև). գլխարկ` մուգ կապույտ, սև գլխարկաբոլորքով, դեղին եզրաքուղով, գլխարկաբոլորքի վրա գլխարկանշանը` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության տարբերանշանով, գլխարկ` «պիլոտկա» տեսակի մուգ կապույտ, գլխարկանշանով, կիտել` բրդյա, մուգ կապույտ, օձիքի վրա լամբակով, թևքի տարբերանշանով, տաբատ` բրդյա, մուգ կապույտ, ամառային տաբատ` մուգ կապույտ, երկարաթև վերնաշապիկ` սպիտակ և բաց կապույտ, կարճաթև վերնաշապիկ` սպիտակ և բաց կապույտ, փողկապ` սև: 3. Հարկային ծառայության կին աշխատողների կրտսեր լեյտենանտից մինչև գնդապետի համազգեստը. գլխարկ` «պիլոտկա» տեսակի, մուգ կապույտ, գլխարկանշանով` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության տարբերանշանով, կիտել` բրդյա, մուգ կապույտ, օձիքի վրա լամբակով, թևքի տարբերանշանով, կիսաշրջազգեստ` մուգ կապույտ, ամառային և ձմեռային, երկարաթև վերնաշապիկ` սպիտակ և բաց կապույտ, կարճաթև վերնաշապիկ` սպիտակ և բաց կապույտ, փողկապ` սև: | |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
| |
Հարկային ծառայողների հատուկ կոչումների տարբերանշանները լամբակներն են: 1. Հարկային ծառայության պետական խորհրդականի և գեներալ-մայորի լամբակները. Հարկային ծառայության պետական խորհրդականի և գեներալ-մայորի լամբակների մակերեսը հյուսկեն է, ոսկեգույն և մուգ կապույտ, հատուկ գործվածքով, ուղղանկյուն, վերնամասում թեք կտրվածքով: Լամբակի վրա տեղադրվում է ոսկեգույն թելերով ասեղնագործված 20 մմ տրամագծով աստղ: Աստղերը տեղադրված են լամբակի երկայնական առանցքային գծի վրա` հարկային ծառայության պետական խորհրդականի համար` 2 աստղ, հարկային ծառայության գեներալ-մայորի համար` 1 աստղ: 2. Հարկային ծառայության կրտսեր լեյտենանտից մինչև գնդապետի լամբակները Հարկային ծառայության կրտսեր լեյտենանտից մինչև գնդապետի լամբակներն ուղղանկյուն են, վերնամասում` թեք կտրվածքով, մուգ կապույտ, հատուկ գործվածքով, ոսկեգույն երկայնական շերտերով: Հարկային ծառայության մայորի, փոխգնդապետի, գնդապետի լամբակները երկու մակաշերտով են, իսկ կրտսեր լեյտենանտի, լեյտենանտի, ավագ լեյտենանտի, կապիտանի լամբակները` մեկ մակաշերտով: Հարկային ծառայության մայորի, փոխգնդապետի, գնդապետի լամբակների վրա տեղադրվում են 18 մմ տրամագծով ոսկեգույն աստղեր: Հարկային ծառայության կրտսեր լեյտենանտի, լեյտենանտի, ավագ լեյտենանտի, կապիտանի լամբակների վրա տեղադրվում են 12 մմ տրամագծով ոսկեգույն աստղեր: Աստղերը տեղադրված են` հարկային ծառայության գնդապետի, կապիտանի, ավագ լեյտենանտի համար` ներքևի երկու աստղերը լամբակի երկայնական առանցքային գծի երկու կողմերով և երրորդը (կապիտանի համար` երրորդը և չորրորդը) առաջին երկուսից վերև` լամբակի երկայնական առանցքային գծի վրա, հարկային ծառայության փոխգնդապետի, լեյտենանտի համար` երկու աստղ` լամբակի երկայնական առանցքային գծի երկու կողմերով, հարկային ծառայության մայորի, կրտսեր լեյտենանտի համար` մեկ աստղ` լամբակի երկայնական առանցքային գծի վրա (N 4 ձև): |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 3 |
ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏ ԿՐԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
NN |
Անվանումը |
Թիվը |
Կրելու ժամկետը |
1. |
Գլխարկ` զինանշանով |
1 |
3 |
2. |
Գլխարկ` «պիլոտկա» տեսակի |
1 |
2 |
3. |
Կիտել |
1 |
2 |
4. |
Տաբատ |
2 |
1 |
5. |
Կիսաշրջազգեստ |
2 |
1 |
6. |
Վերնաշապիկ |
4 |
1 |
7. |
Փողկապ |
1 |
1 |
8. |
Ուսադիր` կոճակներով |
3 զույգ |
2 |
9. |
Աստղեր |
ըստ ներկայացման |
|
10. |
Թևքի տարբերանշան |
2 |
2 |
11. |
Կաշնե |
1 |
1 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |