«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
9 հուլիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հունիսի 2005 թվականի N 905-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՍԱՐԱԿԱՊԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՍԱՐԱԿԱՊԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 34-րդ ու 56-րդ, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ, 47-րդ ու 84-րդ և «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածների պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Սարակապի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Սարակապի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող 1957.69 հեկտար հողամասերից 1865.75 հեկտարը, որից՝ գյուղատնտեսական նշանակության՝ 1800.13 հեկտար, բնակավայրերի հողերի՝ 30.37 հեկտար, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների՝ 31.83 հեկտար, էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների՝ 0.31 հեկտար, հատուկ պահպանվող տարածքների՝ 2.11 հեկտար, ջրային հողերի` 1.00 հեկտար, անհատույց սեփականության իրավունքով փոխանցել Սարակապի գյուղական համայնքին՝ համաձայն NN 3, 4, 5 և 6 հավելվածների:
3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի պահանջներին համապատասխան՝
ա) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Սարակապի գյուղական համայնքին անհատույց սեփականության իրավունքով փոխանցվող 1865.75 հեկտար հողերից 54.92 հեկտարը մասնավորեցման ենթակա չէ.
բ) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Սարակապի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերից 91.94 հեկտարը համարվում է պետական սեփականություն՝ համաձայն N 7 հավելվածի:
4. Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Սարակապի գյուղական համայնքի հողային ֆոնդի առկայության և բաշխման մասին հաշվետվությունը՝ 2005 թվականի հունվարի 1-ի դրությամբ՝ համաձայն N 8 հավելվածի:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` սահմանված կարգով ապահովել սկզբնական հաշվառման նյութերի տրամադրումը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Սարակապի գյուղական համայնքի ղեկավարին՝ հողերի ընթացիկ հաշվառումն անցկացնելու և համայնքի հողային հաշվեկշիռը կազմելու համար:
6. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին Հայաստանի Հանրապետության պետական գեոդեզիական ցանցի հավասարակշռման արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների սահմանանիշերի կոորդինատների ժողովածուի հրատարակումից հետո հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման ժամանակ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Սարակապի գյուղական համայնքի հողային հաշվեկշռում սահմանված կարգով կատարել համապատասխան փոփոխություններ:
7. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի N 656 որոշմամբ սահմանված կարգով՝ սկզբնական հաշվառման տվյալների հիման վրա ապահովել մարզի տարածքում ընթացիկ հաշվառման աշխատանքների իրականացումը:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Ա. Մարգարյան |
|
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՍԱՐԱԿԱՊԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՍԱՐԱԿԱՊԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Սարակապ համայնքը գտնվում է մարզի հարավ-արևմտյան մասում:
Հեռավորությունը մարզկենտրոն ք. Գյումրիից` 30.0 կմ: Համայնքը հյուսիսից` «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Աղին համայնքին, «Բ»-«Գ» հատվածով` Իսահակյան համայնքին, «Գ»-«Դ» հատվածով` Մարալիկ քաղաքին, հյուսիսից և արևելքից` «Դ»-«Ե» հատվածով` Քարաբերդ համայնքին, հարավ-արևելքից` «Ե»-«Զ» հատվածով` Ձիթհանքով համայնքին, «Զ»-«Է»` Արագածոտնի մարզի Զարինջա համայնքին, հարավից` «Է»-«Ը» հատվածով` Արագածոտնի մարզի Նոր Արթիկ համայնքին, արևմուտքից` «Ը»-«Թ» հատվածով` Հայկաձոր համայնքին, «Թ»-«Ժ» հատվածով` մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերին,«Ժ»-«Ա» հատվածով` Ջրափի համայնքին:
ՍԱՐԱԿԱՊ-ԱՂԻՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»
Ձորի եզրին գտնվող` 1569.7 մ նիշ ունեցող «Ա» հանգուցային կետից, որը հանդիսանում է Սարակապ, Աղին և Ջրափի համայնքների տարածքների բաժանման կետ, սահմանագիծը, ձորով ուղղվելով դեպի հյուսիս-արևելք, անցնելով թիվ 1 կետից մինչև թիվ 7 կետերով` 401.38 մ, հատելով Սարակապ-Մարալիկ միջհամայնքային ճանապարհը, հասնում է թիվ 8 կետին: Այնուհետև սահմանագիծը, թեքվելով դեպի արևելք, նորից անցնելով ձորով թիվ 9, 10, 11 կետերով` 460.39 մ, հասնում է 1623.0 մ նիշ ունեցող ձորի եզրին գտնվող թիվ 12 կետին: Թիվ 12 կետից սահմանագիծը, թեքվելով դեպի հյուսիս-արևելք, անցնելով ձորով թիվ 13, 14, 15, 16 կետերով` 855.87 մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 17 կետին: Այդ կետից սահմանագիծը, ուղղվելով դեպի արևելք, անցնելով թիվ 18 կետից մինչև թիվ 32 կետերով` 1504.44 մ, հասնում է ձորի եզրին գտնվող` 1754.0 մ նիշ ունեցող թիվ 33 կետին: Թիվ 33 կետից սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ-արևելք, անցնելով ձորով թիվ 34 կետից մինչև թիվ 40 կետերով` 505.31 մ, հասնում է ձորի եզրին գտնվող «Բ» հանգուցային կետին, որը հանդիսանում է Սարակապ, Աղին և Իսահակյան համայնքների տարածքների բաժանման կետ:
ՍԱՐԱԿԱՊ-ԻՍԱՀԱԿՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»
Սարակապ, Աղին և Իսահակյան համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային կետից սահմանագիծը, ուղղվելով դեպի հարավ-արևելք, ջրհավաքով անցնելով թիվ 1 կետով` 267.9 մ, հասնում է թիվ 2 կետին, որից հետո, թեքվելով դեպի արևելք, անցնելով թիվ 3, 4 կետերով` 920.8 մ, հասնում է «Գ» հանգուցային կետին, որը հանդիսանում է Սարակապ, Իսահակյան գյուղական և Մարալիկ քաղաքային համայնքների տարածքների բաժանման կետ:
ՍԱՐԱԿԱՊ-Ք.ՄԱՐԱԼԻԿ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»
Սարակապ, Իսահակյան գյուղական և Մարալիկ քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային կետից սահմանագիծը, ուղղվելով դեպի հարավ-արևելք, անցնելով 532.03 մ, հասնում է թիվ 1 կետին: Այնուհետև սահմանագիծը, թեքվելով դեպի հյուսիս-արևելք, անցնելով 176.01 մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող «Դ» հանգուցային կետին, որը հանդիսանում է Սարակապ, Քարաբերդ համայնքների և Մարալիկ քաղաքային տարածքների բաժանման կետ:
ՍԱՐԱԿԱՊ-ՔԱՐԱԲԵՐԴ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»
Սարակապ, Քարաբերդ համայնքների և Մարալիկ քաղաքի տարածքների բաժանման «Դ» հանգուցային կետից սահմանագիծը, թեքվելով հարավ-արևելք հատելով դաշտային ճանապարհը, անցնելով 192.83 մ, հասնում է թիվ 1 կետին: Թիվ 1 կետից սահմանագիծը, անցնելով նույն ուղղությամբ թիվ 2 կետով` 430.27 մ, հասնում է սեփականաշնորհված վարելահողի եզրին գտնվող թիվ 3 կետին: Այնուհետև սահմանագիծը, թեքվելով դեպի արևելք անցնելով վարելահողի եզրով` 334.86 մ, հասնում է թիվ 4 կետին: Ապա սահմանագիծը, կտրուկ թեքվելով դեպի հարավ-արևելք, անցնելով սեփականաշնորհված վարելահողի եզրով` 221.59 մ, հասնում է վարելահողի եզրին գտնվող թիվ 5 կետին: Թիվ 5 կետից սահմանագիծը կտրուկ թեքվելով դեպի հյուսիս-արևելք, նորից անցնելով սեփականաշնորհված վարելահողի եզրով` 149.25 մ, հասնում է վարելահողի եզրին գտնվող թիվ 6 կետին: Ապա սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ-արևելք, անցնելով վարելահողի եզրով և թիվ 7 կետով` 150.43 մ, հասնում է վարելահողի եզրին գտնվող թիվ 8 կետին: Այդտեղից սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ-արևելք, անցնելով վարելահողի եզրի թիվ 9 կետով` 406.08 մ, հասնում է թիվ 10 կետին, որից հետո սահմանագիծը, թեքվելով հարավ-արևելք` հատելով դաշտային ճանապարհը, անցնելով 254.92 մ հասնում է թիվ 11 կետին: Թիվ 11 կետից սահմանագիծը, թեքվելով հարավ-արևմուտք, անցնելով 491.1 մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 12 կետին: Այդ կետից սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ-արևելք, հատելով դաշտային ճանապարհը, անցնելով թիվ 13 կետով` 804.37 մ, հասնում է թիվ 14 կետին: Թիվ 14 կետից սահմանագիծը թեքվելով դեպի հարավ-արևմուտք, անցնելով սեփականաշնորհված վարելահողերի եզրով և թիվ 15 կետով` 789.92 մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող «Ե» հանգուցային կետին, որը հանդիսանում է Սարակապ, Քարաբերդ և Ձիթհանքով համայնքների տարածքների բաժանման կետ:
ՍԱՐԱԿԱՊ-ՁԻԹՀԱՆՔՈՎ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»
Սարակապ, Քարաբերդ և Ձիթհանքով համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային կետից սահմանագիծը, ուղղվելով դեպի հյուսիս-արևմուտք, անցնելով վարելահողի եզրի թիվ 1, 2 կետերով` 1105.94 մ, հասնում է քաղաքացիների սեփականությունը համարվող վարելահողի եզրին գտնվող թիվ 3 կետին: Այնուհետև սահմանագիծը, թեքվելով հարավ-արևմուտք, անցնելով քաղաքացիների սեփականությունը համարվող վարելահողի եզրով և թիվ 4 կետով` 795.48 մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 5 կետին, որից հետո սահմանագիծը, անցնելով դաշտային ճանապարհով հյուսիս-արևմուտք 102.73 մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 6 կետին: Այդ կետից սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ-արևմուտք, անցնելով բարձունքների վրա գտնվող թիվ 7, 8, 9, 10 կետերով` 1516.64 մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 11 կետին: Թիվ 11 կետից սահմանագիծը, անցնելով նույն ուղղությամբ` 286.79 մ, հատելով դաշտային ճանապարհը, հասնում է թիվ 12 կետին: Թիվ 12 կետից սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ-արևելք, անցնելով 127.68 մ հասնում է թիվ 13 կետին: Այնուհետև սահմանագիծը, թեքվելով հարավ-արևմուտք, անցնելով 141.17 մ, հասնում է դաշտային ճանապարհների եզրին գտնվող թիվ 14 կետին: Թիվ 14 կետից սահմանագիծը, հատելով դաշտային ճանապարհը, անցնելով դեպի հարավ-արևմուտք թիվ 15, 16 կետերով` 599.69 մ, հասնում է «Զ» հանգուցային կետին, որը հանդիսանում է Սարակապ, Ձիթհանքով և Արագածոտնի մարզի Զարինջա համայնքների տարածքների բաժանման կետ:
ՍԱՐԱԿԱՊ-ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԶԱՐԻՆՋԱ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Է»
Սարակապ, Ձիթհանքով և Արագածոտնի մարզի Զարինջա համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային կետից սահմանագիծը, ուղղվելով դեպի հյուսիս-արևմուտք, անցնելով 250.7 մ, հասնում է թիվ 1 կետին, ապա սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք` անցնելով 239.8 մ, հասնում է թիվ 2 կետին: Թիվ 2 կետից սահմանագիծը, կտրուկ թեքվելով դեպի հյուսիս-արևմուտք, անցնելով 358.92 մ, հասնում է սարի գագաթին գտնվող թիվ 3 կետին: Թիվ 3 կետից սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ, անցնելով 419.2 մ, հասնում է թիվ 4 կետին: Ապա սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ-արևելք, անցնելով թիվ 5 կետով` 352.67 մ, հասնում է 1736.0 մ նիշ ունեցող սարի գագաթին գտնվող թիվ 6 կետին: Այնուհետև սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ-արևմուտք` անցնելով 336.52 մ, հասնում է թիվ 7 կետին: Այդ կետից սահմանագիծը, թեքվելով հարավ-արևելք, անցնելով թիվ 8 կետով` 714.68 մ հասնում է թիվ 9 կետին: Այդտեղից սահմանագիծը, կտրուկ թեքվելով դեպի հարավ-արևմուտք, անցնելով թիվ 10, 11 կետերով` 1539.78 մ, հասնում է «Է» հանգուցային կետին, որը հանդիսանում է Սարակապ, Արագածոտնի մարզի Զարինջա և Նոր Արթիկ համայնքների տարածքների բաժանման կետ:
ՍԱՐԱԿԱՊ-ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ԱՐԹԻԿ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Է»-«Ը»
«Ը» հանգուցային կետից, որը հանդիսանում է Սարակապ, Հայկաձոր և Արագածոտնի մարզի Նոր Արթիկ համայնքների տարածքների բաժանման կետ, սահմանագիծը, ուղղվելով դեպի հարավ-արևելք, անցնելով թիվ 1-3 կետերով` 1541.14 մ, հասնում է «Է» հանգուցային կետին, որը հանդիսանում է Սարակապ, Արագածոտնի մարզի Զարինջա և Նոր Արթիկ համայնքների տարածքների բաժանման կետ:
ՍԱՐԱԿԱՊ-ՀԱՅԿԱՁՈՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ը»-«Թ»
Դաշտային ճանապարհի եզրին գտնվող «Թ» հանգուցային կետից, որը հանդիսանում է Սարակապ, Հայկաձոր համայնքների և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի տարածքների բաժանման կետ, սահմանագիծը, ուղղվելով դեպի հարավ-արևելք` անցնելով 637.69 մ, հասնում է թիվ 1 կետին: Ապա սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ` անցնելով 209.47 մ, հասնում է 1563.4 մ նիշ ունեցող եռանկյունաչափական թիվ 2 կետին, որից հետո սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ-արևմուտք, հատելով ջրանցքը և անցնելով 324.16 մ, հասնում է«Ը» հանգուցային կետին, որը հանդիսանում է Սարակապ, Հայկաձոր և Արագածոտնի մարզի Նոր Արթիկ համայնքների տարածքների բաժանման կետ:
ՍԱՐԱԿԱՊ-ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Թ»-«Ժ»
1604.0 մ նիշ ունեցող «Ժ» հանգուցային կետը, որը հանդիսանում է Սարակապ, Ջրափի համայնքների և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի տարածքների բաժանման կետ, սահմանագիծը, ուղղվելով դեպի հարավ-արևելք` անցնելով 321.6 մ, հասնում է քաղաքացիների սեփականությունը համարվող վարելահողի եզրին գտնվող թիվ 1 կետին: Այնուհետև, կտրուկ թեքվելով դեպի հարավ, անցնելով քաղաքացիների սեփականությունը համարվող վարելահողի եզրով և թիվ 2 կետով, հատելով դաշտային ճանապարհը և անցնելով 937.8 մ, հասնում է քաղաքացիների սեփականությունը համարվող վարելահողի եզրին գտնվող թիվ 3 կետին, որից հետո սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ-արևմուտք, անցնելով բարձունքների վրա գտնվող թիվ 4, 5 կետերով` 757.8 մ, հասնում է թիվ 6 կետին: Թիվ 6 կետից սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ, անցնելով 210.9 մ, հասնում է թիվ 7 կետին: Ապա սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ-արևմուտք, անցնելով թիվ 8 կետով` 551.8 մ, հասնում է «Թ» հանգուցային կետին, որը հանդիսանում է Սարակապ, Հայկաձոր համայնքների և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի տարածքների բաժանման կետ:
ՍԱՐԱԿԱՊ-ՋՐԱՓԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ժ»-«Ա»
Ձորի եզրին գտնվող «Ա» հանգուցային կետից, որը հանդիսանում է Սարակապ, Աղին և Ջրափի համայնքների տարածքների բաժանման կետ, սահմանագիծը, ձորով ուղղվելով դեպի հարավ-արևելք, անցնելով թիվ 1-27 կետերով` 2538.76 մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 28 կետին, որից հետո սահմանագիծը, թեքվելով արևելք` անցնելով 340.45 մ, հասնում է թիվ 29 կետին: Թիվ 29 կետից սահմանագիծը, կտրուկ թեքվելով դեպի հարավ` անցնելով 813.85 մ, հասնում է 1687.0 մ նիշ ունեցող բարձունքի վրա գտնվող թիվ 30 կետին: Այդ կետից սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ-արևելք` անցնելով 1589.3 մ, հասնում է «Ժ» հանգուցային կետին, որը հանդիսանում է Սարակապ, Ջրափի համայնքների և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի տարածքների բաժանման կետ:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար | Մ. Թոփուզյան |
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՍԱՐԱԿԱՊԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
|
Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՍԱՐԱԿԱՊԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻՑ ՍԱՐԱԿԱՊԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՀՈՂԵՐԻ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
|
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՍԱՐԱԿԱՊԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻՑ ՍԱՐԱԿԱՊԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՀՈՂԵՐԻ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
|
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՍԱՐԱԿԱՊԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻՑ ՍԱՐԱԿԱՊԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՀՈՂԵՐԻ (ԸՍՏ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
|
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՍԱՐԱԿԱՊԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻ (ԸՍՏ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարարՄ. Թոփուզյան
|
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՍԱՐԱԿԱՊԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարարՄ. Թոփուզյան