«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
28 փետրվարի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հունվարի 2005 թվականի N 146-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 876-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի ընթացքում մշակման ենթակա առաջնային տեխնիկական կանոնակարգերի ցանկը հաստատելու մասին» N 876-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման վերնագրում ու 1-ին կետում և որոշմամբ հաստատված ցանկի վերնագրում «2004 թվականի» բառերը փոխարինել «2004-2005 թվականների» բառերով.
բ) որոշմամբ հաստատված ցանկի 7-րդ կետի 5-րդ սյունակում «սեպտեմբեր» բառը փոխարինել «2005 թ. դեկտեմբեր» բառերով:
|
Ա. Մարգարյան |
2005 թ. փետրվարի 18 |