«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
15 հունվարի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 դեկտեմբերի 2004 թվականի N 1871-Ն
ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի N 1505-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Շիրակամուտի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 1.1 հեկտարը, որից` 0.5 հեկտար վարելահող և 0.6 հեկտար արոտ փոխադրել էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա՝ հիդրոէլեկտրակայանի և օժանդակ կառույցների շինարարության համար` համաձայն հավելվածի։
2. Գծային ենթակառուցվածքն այլ անձանց սեփականությունը հանդիսացող հողամասերով անցնելու դեպքում սահմանել սերվիտուտի իրավունք:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2005 թ. հունվարի 11 |
Հավելված | |
| |
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |