«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 մայիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 մայիսի 2005 թվականի N 569-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 2072-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 22-ի N 166 որոշման 7-րդ կետը, ինչպես նաև ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 2072-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
որոշման N 3 հավելվածում`
ա) 279-րդ կետում «ԾԱԶ-21213» բառերը փոխարինել «Ավտոմեքենա «ՎԱԶ-21213» բառերով.
բ) 280-րդ կետը «ՈՒԱԶ-452» բառերից առաջ լրացնել «Ավտոմեքենա» բառով.
գ) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 284, 285 և 286-րդ կետերով.
« | 284. |
Շենք (ՀՀ Արմավիրի մարզ, քաղ. Արմավիր, Ջիվանու 6) |
1 | 1808900 | 1808900 | |
285. | Շինություն (3 ավտոտնակ) (ՀՀ Արմավիրի մարզ, քաղ. Էջմիածին, Մաշտոցի 138) | 1 | 460400 | 460400 | ||
286. | Ավտոմեքենա «ՎԱԶ-21213» | 1 | 4027800 | 4027800 | ». |
դ) 4-րդ և 5-րդ սյունակների վերջին տողում «116932941» և «234741000» թվերը համապատասխանաբար փոխարինել «123230041» և «241038100» թվերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|