«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
13 մայիսի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 05005184
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
10 մայիսի 2005 թ |
N 213-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի ԹԻՎ 221-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ա» կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2003 թվականի հունիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 221-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կառուցվածքը» հավելված 2-ում (այսուհետև՝ հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1.1. ուժը կորցրած ճանաչել հավելվածի 15-րդ և 16-րդ կետերը.
1.2. հավելվածը լրացնել նոր 22-րդ և 23-րդ կետերով՝ հետևյալ բովանդակությամբ՝
«22. Ֆինանսական վարչություն.
23. Տնտեսական հետազոտությունների վարչություն»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
|
|
|