«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 հոկտեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հոկտեմբերի 2004 թվականի N 1421-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ԵՎ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ ԲԵԶՈԱՐՅԱՆ ԱՅԾԻ ՈՐՍԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության դրական եզրակացությունը բեզոարյան այծի որսի թույլտվություն տալու մասին` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) կովկասյան ներկայացուցչության երևանյան գրասենյակին Հայաստանի Հանրապետության Սյունիքի և Վայոց ձորի մարզերում 2004 թվականի ընթացքում կատարել 15 գլուխ բեզոարյան այծի (5 արու, 10 էգ) որս` «Բեզոարյան այծի վերականգնումը նրա ապրելավայրի բնական արեալում» ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման շրջանակներում Բորժոմ-Խարագաուլի ազգային պարկում (Վրաստան) վերաբնակեցնելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համակարգել սույն որոշման 1-ին կետում նշված բեզոարյան այծի որսի իրականացման աշխատանքները` ապահովելով կենդանիների բնական պոպուլյացիաների կենսունակությունը և բնական միջավայրի կայունությունը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|