«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
22 փետրվարի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 փետրվարի 2005 թվականի N 127-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 823-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Զառիթափի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման հաստատելու մասին» N 823-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը՝
որոշման «բ» կետը «կատեգորիա» բառից հետո լրացնել «քաղաքացիների սեփականություն համարվող 1.4 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողերը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա` հասարակական կառուցապատման համար» բառերով:
|
Ա. Մարգարյան |
|