«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
8 հոկտեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 սեպտեմբերի 2004 թվականի N 1345-Ն
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ելնելով ապահովագրական ընկերությունների վճարունակության, ֆինանսական կայունության և հուսալիության ապահովման անհրաժեշտությունից և առաջնորդվելով ապահովագրվողների (ապահովադիրների) շահերի պաշտպանության սկզբունքներով` սահմանել ապահովագրական ընկերությունների համալրված կանոնադրական կապիտալի նվազագույն չափի պահանջը` ըստ հետևյալ ժամանակացույցի`
2005 թ. հունվարի 1-ից | 100.000.000 ՀՀ դրամ |
2006 թ. հունվարի 1-ից | 200.000.000 ՀՀ դրամ |
2007 թ. հունվարի 1-ից | 350.000.000 ՀՀ դրամ |
2008 թ. հունվարի 1-ից | 500.000.000 ՀՀ դրամ |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|