«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 մայիսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 ապրիլի 2004 թվականի N 614-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 20-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատողների խրախուսման նպատակային ֆոնդի միջոցների օգտագործման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 22-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատողների խրախուսման նպատակային ֆոնդի միջոցների օգտագործման կարգը հաստատելու մասին» N 264 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) աշխատողների խրախուսման նպատակային ֆոնդի (այսուհետ՝ ֆոնդ) միջոցների օգտագործման կարգը:
Սույն կարգի գործողությունը տարածվում է նախարարության կենտրոնական ապարատի ինչպես քաղաքացիական ծառայության, այնպես էլ քաղաքական և հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց և տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմի վրա:
2. Ֆոնդի միջոցների ամբողջ ծավալի 20 տոկոսը՝ եռամսյակային կտրվածքով տրվող դրամական պարգևատրման ձևով, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի (այսուհետ՝ նախարար) հրամանով բաշխվում է նախարարի, նախարարի տեղակալների, նախարարության աշխատակազմի ղեկավարի և նախարարի գլխավոր խորհրդականների միջև:
3. Ֆոնդի միջոցների ամբողջ ծավալի 10 տոկոսը` նախարարի հրամանով հաստատված չափերով և պարբերականությամբ կարող է բաշխվել առանձին աշխատողների միջև՝ որպես առանձին աշխատանքների կատարման համար խրախուսում:
4. Ֆոնդի միջոցների ամբողջ ծավալի մնացած մասը՝ եռամսյակային կտրվածքով տրվող դրամական պարգևատրման ձևով, նախարարի մեկ տեղակալի կամ նախարարության աշխատակազմի ղեկավարի կողմից համակարգվող կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներին, նախարարի կողմից ուղղակի համակարգվող կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներին, սույն կարգի 2-րդ կետով չնախատեսված` նախարարության այլ պաշտոններին հասանելիք աշխատավարձի ֆոնդի և նախարարի կողմից սահմանված գործակցի հարաբերակցությամբ, նախարարի հրամանով բաշխվում է նախարարության գործառույթների առանձին ոլորտներում աշխատանքներն արդյունավետ կազմակերպած կամ կատարած աշխատողների միջև:
5. Սույն կարգի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված բաշխումներն իրականացվում են նախարարի տեղակալների, նախարարության աշխատակազմի ղեկավարի և նախարարի կողմից ուղղակի համակարգվող կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների ներկայացմամբ:
Խրախուսման չի կարող ներկայացվել նախարարության այն աշխատողը, ում նկատմամբ տվյալ եռամսյակի ընթացքում կիրառվել է կարգապահական տույժ:
6. Տարվա վերջին եռամսյակի համար դրամական պարգևատրումները բաշխվում են 2004 թվականի բյուջետային տարվա վերջին 5 օրվա ընթացքում:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |