Գլխավոր տեղեկություն
Համար
N 1091-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.09.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.08.25/54.1 Հոդ.1005
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.07.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.08.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
10.08.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.09.2004

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

10 օգոստոսի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 հուլիսի 2004 թվականի N 1091-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1907-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 11-ի «Առողջության համար վնասակար աշխատանքների և մասնագիտությունների ու առողջության համար առանձնապես վնասակար, առանձնապես ծանր աշխատանքների և մասնագիտությունների ցանկերը հաստատելու մասին» N 1907-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման N 1 հավելվածի «IV. Էներգետիկա» գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«IV. Էներգետիկա

 


I. Էներգետիկա

1. Ջերմային էլեկտրակայանների կաթսայատան, տուրբինային, կաթսայատուրբինային արտադրամասերում (տեղամասերում), վառելիքի մատուցման նավթային տնտեսություններում էլեկտրաէներգետիկական սարքավորումների և ավտոմատիկայի սպասարկում
2. Քիմիական ռեագենտների` ձեռքով պատրաստում և լցավորում, կաթսաների ջերմային ցանցերի ու գոլորշիների սնման համար ջրի քիմիական մաքրման և աղազրկման գործընթացի վարում, զտիչների վերականգնում` թթուներով, աղերով և ալկալիներով, քլորակրի լուծույթի պատրաստում ու դոզավորում, ցայտավազանների ու հովացման համակարգերի ջրի քլորացում
3. Կաթսայատան, տուրբինային, կաթսայատուրբինային, վառելիքի մատուցման արտադրամասերում (տեղամասերում) չափման, հսկման և կառավարման համակարգերի միջոցների (ավտոմատ սարքեր, կարգավորիչներ, տեխնոլոգիական պաշտպանության, բլոկավորվածքների, ազդանշանային սարքեր և այլն) սպասարկում
4. Ջերմային էլեկտրակայաններում նավթի ընդունում և վերամղում
5. Կաթսայատան, տուրբինային, կաթսայատուրբինային արտադրամասերում (տեղամասերում) շրջայցերի միջոցով ջերմային սխեմաներում փոխարկում, գործող սարքավորումների հսկում
6. Կաթսայատան, տուրբինային, կաթսայատուրբինային արտադրամասերում (տեղամասերում) կամրջաձև ամբարձիչների վարում
7. Սառը վիճակում կաթսաների մաքրում
8. Տաք վիճակում կաթսաների որմնապատում
9. Կաթսայատան, տուրբինային, կաթսայատուրբինային, վառելիքի մատուցման արտադրամասերում (տեղամասերում) հատակների և հարթակների սպասարկում, սարքավորումների արտաքին մակերեսների մաքրում
10. Ստորգետնյա ջերմահաղորդիչների, ջերմային ցանցերի կառուցվածքների և ջերմավորման մուտքերի սպասարկում
11. Փակ շինություններում տեղադրված դիզելային և լոկոմոբիլային էլեկտրակայանների սարքավորումների սպասարկում ու նորոգում
12. Ջերմատարների և ջերմային ցանցերի կառուցվածքների նորոգում
13. Ստորգետնյա հիդրոէլեկտրակայանների ու ամբարտակի մարմնում տեղադրված սարքավորումների սպասարկում և նորոգում
14. Ջերմաէլեկտրակայաններում և ջերմային ցանցերում կաթսաների ու ջերմատարների ջերմամեկուսիչ երեսապատում
15. Կաթսայատան, տուրբինային, կաթսայատուրբինային, վառելիքի մատուցման արտադրամասերում (տեղամասերում), նավթային տնտեսություններում, թունելներում և ջերմաֆիկացման խցերում էլեկտրաէներգետիկական, ավտոմատիկայի, չափման միջոցների, ռելեական պաշտպանության ու ավտոմատիկայի գործող սարքավորումների նորոգում
16. Էլեկտրակայանների, էլեկտրական ցանցերի և բաց բաշխիչ սարքերի, 220 կՎ ու բարձր լարման էլեկտրասարքավորումների փորձարկում և պարամետրերի չափագրում
17. Ոչ հոսանքատար մասերում առանց լարման հանման օդային գծերի սպասարկում և նորոգում
18. Փայտանյութի հականեխման աշխատանքներ
19. Կաթսայատան, տուրբինային, կաթսայատուրբինային արտադրամասերում (տեղամասերում) ջերմացանցային, բոյլերային սարքվածքների սպասարկում
20. Սնդիկային սարքերի նորոգում
21. Մալուխային ներանցիչների, մալուխային կապարե կցորդիչների և թաղանթների զոդում, օդային (յուղային, գազային) անջատիչների, յուղային տրանսֆորմատորների նորոգում
22. Օդային գծերի և էլեկտրաենթակայանների սարքավորումների նորոգման ժամանակ վերնաշխատանքներ


II. Ատոմային էներգետիկա

1. Ատոմային էլեկտրակայանների կաթսայատան, տուրբինային (ոչ ռադիոակտիվ շոգիով աշխատող տուրբիններ), նավթային տնտեսության արտադրամասերում (տեղամասերում) էլեկտրաէներգետիկական սարքավորումների և ավտոմատիկայի սպասարկում
2. Քիմիական ռեագենտների` ձեռքով պատրաստում և լցավորում, ատոմային էլեկտրակայանների կոնտուրների սնում, կաթսաների, ջերմային ցանցերի ու գոլորշիչների սնման համար ջրի քիմիական մաքրման և աղազրկման գործընթացի վարում, զտիչների վերականգնում` թթուներով, աղերով ու ալկալիներով, քլորակրի լուծույթի պատրաստում և դոզավորում ու ցայտավազանների և հովացման համակարգերի ջրի քլորացում
3. Կաթսայատան, տուրբինային (ոչ ռադիոակտիվ գոլորշիով աշխատող), վառելիքի մատուցման արտադրամասերում (տեղամասերում) չափման, հսկման և կառավարման համակարգերի միջոցների (ավտոմատ սարքեր, կարգավորիչներ, տեխնոլոգիական պաշտպանության սարքեր, արգելափակոցներ, ազդանշանային համակարգեր և այլն) սպասարկում
4. Ատոմային էլեկտրակայաններում նավթի ընդունում և վերամղում
5. Կաթսայատան, տուրբինային (ոչ ռադիոակտիվ գոլորշիով աշխատող) արտադրամասերում (տեղամասերում) շրջայցերի միջոցով ջերմային սխեմաներում փոխարկում, գործող սարքավորումների հսկում
6. Կաթսայատան, տուրբինային (ոչ ռադիոակտիվ գոլորշիով աշխատող) արտադրամասերում (տեղամասերում) կամրջաձև ամբարձիչների վարում
7. Սառը վիճակում կաթսաների մաքրում
8. Տաք վիճակում կաթսաների որմնապատում
9. Ատոմային էլեկտրակայաններում ստորգետնյա ջերմահաղորդիչների ջերմային ցանցերի կառուցվածքների և ջերմավորման մուտքերի սպասարկում
10. Փակ շինություններում տեղադրված դիզելային ու լոկոմոբիլային էլեկտրակայանների սպասարկում և նորոգում
11. Ատոմային էլեկտրակայաններում ջերմատար և ջերմային ցանցերի կառուցվածքների նորոգում
12. Ատոմային էլեկտրակայանների ջերմային ցանցերում կաթսաների և ջերմատարների ջերմամեկուսացման երեսապատում
13. Կաթսայատան, տուրբինային արտադրամասերում (տեղամասերում), նավթային տնտեսություններում, թունելներում և ատոմային էլեկտրակայանների ջերմաֆիկացման խցերում գործող էլեկտրաէներգետիկական սարքավորումների ավտոմատիկայի չափման միջոցների, ռելեական պաշտպանության ու ավտոմատիկայի նորոգում և կարգաբերում
14. Ատոմային էլեկտրակայանների (ոչ ռադիոակտիվ գոլորշիով աշխատող տուրբինի) էլեկտրական սարքավորումների, 220 կՎ և բարձր լարման էլեկտրական ցանցերի ու բաց բաշխիչ սարքերի փորձարկում և պարամետրերի չափագրում
15. Ոչ հոսանքատար մասերում առանց լարման հանման օդային գծերի սպասարկում և նորոգում
16. Փայտանյութի հականեխման աշխատանքներ
17. Օդային գծերի և էլեկտրաենթակայանների սարքավորումների նորոգման ժամանակ վերնաշխատանքներ
18. Ատոմակայանների տուրբինային արտադրամասերում (տեղամասերում) մաքրման, շինարարական և վերանորոգման աշխատանքներ


III. Ընդհանուր աշխատանքներ

1. Ավտոմատ և կիսաավտոմատ մեքենաների վրա էլեկտրաեռակցման, ձեռքի եռակցման, գազաեռակցման, գազակտրման աշխատանքներ
2. Ապակեթելքային, խարամաամրակային, ասբեստե, ասֆալտամածուկային, բիտումամածուկային, պերքլորվինիլային և բակելիտային նյութերով մակերևույթների մեկուսացում
3. Թթվակայուն վինիպլաստային ու ռետինապատման, ինչպես նաև հում ֆաոլիտի և ասբովինիլի կիրառմամբ աշխատանքներ
4. Մոնտաժային ատրճանակի կիրառմամբ կառուցվածքների և մասերի ամրակապում
5. Փակ տարածություններում նիտրոներկերով և բենզոլ, տոլուոլ բարդ սպիրտներով և այլ վնասակար քիմիական նյութերով, ինչպես նաև այդ ներկերի բաղադրիչների պատրաստման, կատարվող ներկարարական աշխատանքներ
6. Վինիլացետատի, ամոնիումի, պոլիֆոսֆատի և այլ վնասակար քիմիական նյութերի օգտագործմամբ ատրճանակների ու կարթերի միջոցով մետաղյա կառուցվածքների հրդեհապաշտպանիչ երեսապատում
7. Էպօքսիդային, ֆենոլֆորմալդեհիդային և այլ վնասակար քիմիական բաղադրիչներ պարունակող նյութերով մետաղյա կառուցվածքների հակակոռոզիոն երեսապատում
8. Թթվային կուտակիչների սպասարկում և նորոգում
9. Զանգվածային արտադրության արտադրամասերում մետաղների տաք մշակման դրոշմադարբնոցային, ինչպես նաև մամլիչներին, մուրճերին, ծռման և հորիզոնական կռման մեքենաներին տաք մետաղի մատուցման աշխատանքներ
10. Երեք մետրից ավելի խորությամբ տեղակայված ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի քլորացման ու օզոնացման, վթարավերականգնողական աշխատանքներ
11. Ջրմուղ-կոյուղու ցանցերի և դրանց վրա գտնվող շինությունների տեխնիկական զննում ու շրջայց
12. Կոյուղու շինությունների վրա գտնվող նստվածքների հեռացում
13. Մակերևույթի սվաղային լուծութապատում և քսահարթում` ձեռքով

 

բ) որոշման N 2 հավելվածի «IV. Էներգետիկա» գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«IV. Էներգետիկա

 


I. Էներգետիկա

1. Կաթսաների մաքրում` տաք վիճակում
2. Սնդիկային ուղղիչների սպասարկում և նորոգում
3. Օդային էլեկտրահաղորդման գծերի ու ենթակայանների էլեկտրասարքավորումների սպասարկում և նորոգում` լարման տակ գտնվող հոսանքատար մասերում
4. Ռադիոակտիվ և իոնիզացնող նյութերի կիրառմամբ ու ռենտգենային կայանքների շահագործման և փորձարկման ժամանակ իրականացվող աշխատանքներ


II. Ատոմային էներգետիկա

1. Ռեակտորային, տուրբինային (ռադիոակտիվ շոգիով աշխատող տուրբիններ), ռեակտորատուրբինային հատուկ ջրամաքրման արտադրամասերում (տեղամասերում) կամրջային ամբարձիչների վարում
2. Ռադիոակտիվ նյութեր պարունակող ապրանքների նմուշառում և դրանց վերլուծություն
3. Ռադիոակտիվ գոլորշիով աշխատող ջերմացանցային, բոյլերային սարքավորումների սպասարկում
4. Ատոմակայանների հիմնական (առաջին) հաղորդաշղթայի արտադրական շինությունների մաքրում
5. Ռեակտորային, տուրբինային, ռեակտորատուրբինային, քիմիական արտադրամասերում (տեղամասերում) էլեկտրաէներգետիկական սարքավորումների և հիմնական (առաջին) հաղորդաշղթայի օժանդակ համակարգերի սպասարկում
6. Ատոմակայանի հիմնական (առաջին) հաղորդաշղթայի շենքերում գտնվող հատուկ ջրամաքրման և գազամաքրման, օդափոխման, տաք և սառը օդամատակարարման համակարգերի ու շինությունների սպասարկում
7. Ռեակտորային արտադրամասերում (տեղամասերում) միջուկային վառելիքի և մյուս նյութերի, ապրանքների փոխաբեռնման, տրանսպորտատեխնոլոգիական սարքավորումների սպասարկում և նորոգում
8. Ռեակտորային, տուրբինային (ռադիոակտիվ շոգիով աշխատող տուրբիններ), ռեակտորատուրբինային հատուկ ջրամաքրման արտադրամասերում (տեղամասերում) չափման միջոցների հսկման և կառավարման (ավտոմատ սարքավորումներ, կարգավորիչներ, տեխնոլոգիական պաշտպանության, արգելափակման, ազդանշանային և այլ սարքվածքներ) սպասարկում
9. Տուրբինային, ռեակտորային վառելիքի մատուցման արտադրամասերում (տեղամասերում), ռեակտորային, տուրբինային (ռադիոակտիվ շոգիով աշխատող) գործող էլեկտրաէներգետիկական սարքավորումների, ավտոմատիկայի և չափման միջոցների, ռելեական պաշտպանության և ավտոմատիկայի նորոգում ու կարգաբերում
10. Ռադիոակտիվ նյութերով աղտոտված սարքավորումների նորոգում, նյութերի և մասերի մշակում
11. Ռադիոակտիվ նյութերով աղտոտված գործիքների, սարքավորումների, նյութերի և մասերի ընդունում-հանձնում
12. Ռադիոակտիվ նյութերով աղտոտված սարքավորումների և շինությունների ապաակտիվացում, հատուկ արտահագուստի, կոշիկի ու այլ անհրաժեշտ պաշտպանության միջոցների ընդունում և մշակում
13. Ատոմակայանի հիմնական (առաջին) հաղորդաշղթայի շենքում ռադիացիոն դոզիմետրական հսկողության իրականացում
14. Ռադիոակտիվ մնացորդների հավաքում, տեղափոխում, վերամշակում և թաղում
15. Ատոմակայանի հիմնական (առաջին) հաղորդաշղթայի շենքում իրականացվող նորոգման շինարարական աշխատանքներ
16. Տաք վիճակում կաթսաների մաքրում
17. Ենթակայանների, օդային էլեկտրահաղորդման գծերի ու էլեկտրասարքավորումների` լարման տակ գտնվող հոսանքատար մասերի սպասարկում և նորոգում


III. Ընդհանուր աշխատանքներ

Ջրասուզական աշխատանքներ

 

գ) ուժը կորցրած ճանաչել որոշման N 2 հավելվածի «XVI. Քաղաքացիական ավիացիա» գլուխը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. օգոստոսի 3
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան