«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 ապրիլի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 ապրիլի 2004 թվականի N 494-Ն
ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԱԼՅՈՒՐԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ԵՎ ԲԱՇԽՈՒՄԸ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ՈՐԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բարեգործություն որակել Իտալիայի Հանրապետության կառավարության կողմից 2002-2003 թվականների ցրտահարության և բնական աղետների հետևանքները մեղմացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրված 4949350 կգ ալյուրի ներմուծումն ու բաշխումը Հայաստանի Հանրապետության մարզերին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը։
2. Սույն որոշման 1-ին կետում նշված ալյուրի ներմուծման և Հայաստանի Հանրապետության տարածքում դրանց երկաթուղային փոխադրման, կայարանում մատուցվող ծառայությունների, սերտիֆիկացման, մաքսային ձևակերպման, պահպանության գործարքները որակել որպես ներմուծման և բաշխման հետ անմիջականորեն կապված ու դրա համար զգալի նշանակություն ունեցող գործարքներ։
3. Ալյուրի երկաթուղային փոխադրումների և կայարանում մատուցված ծառայությունների գծով ծախսերը ֆինանսավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացնել 13496,9 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով)։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|