«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
18 մարտի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 մարտի 2004 թվականի N 290-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1619-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիտորինգի գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 1619-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`
ա) որոշման վերնագիրը, 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերը, որոշմամբ հաստատված կանոնադրության և կառուցվածքի վերնագրերը «բնապահպանության նախարարության» բառերից հետո լրացնել «աշխատակազմի» բառով.
բ) որոշմամբ հաստատված կանոնադրության 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիտորինգի գործակալությունը (այսուհետ` գործակալություն) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմում գործող Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն օրենքով, իսկ առանձին դեպքերում` նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում, մատուցում է ծառայություններ հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիտորինգի բնագավառում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|