«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
8 հունիսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 մայիսի 2004 թվականի N 786-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 218-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ջրօգտագործման թույլտվության հայտի գնահատման գործընթացը պարզեցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 7-ի «Ջրօգտագործման թույլտվության օրինակելի ձևաթուղթը և ջրօգտագործման թույլտվության ձևերը հաստատելու մասին» N 218-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
որոշման N 2 հավելվածի` ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար պահանջվող փաստաթղթերի ցանկում`
ա) 3-րդ կետը «սեփականության» բառից հետո լրացնել «կամ վարձակալության» բառերով.
բ) 3-րդ կետից հանել «նկատմամբ» բառը.
գ) ուժը կորցրած ճանաչել 5-րդ և 8-րդ կետերը.
դ) 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«12. Կեղտաջրերում պարունակվող վնասակար նյութերի թույլատրելի սահմանային արտահոսքի (ԹՍԱ) նորմաները` հաշվարկված լիազոր մարմնի ղեկավարի հրամանով հաստատված «Ջրային ռեսուրսներ թափվող կեղտաջրերի թույլատրելի սահմանային արտահոսքի չափաքանակների հաշվարկի մեթոդիկա» գերատեսչական ակտի համաձայն».
ե) 13-րդ կետը «ինքնակառավարման մարմնի կողմից» բառերից հետո լրացնել «անհրաժեշտության դեպքում» բառերով.
զ) 14-րդ կետը «նախարարության» բառից հետո լրացնել «պետական հիգիենիկ և հակահամաճարակային մարզային փորձագիտական կենտրոնների» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|