«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
1 հուլիսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հունիսի 2004 թվականի N 919-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 425-Ն ԵՎ ՄԱՐՏԻ 25-Ի N 497-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 31-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա ուսուցման 2004/2005 ուսումնական տարվա անվճար և վճարովի ուսուցման տեղերը հաստատելու մասին» N 425-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշման հավելվածի`
ա) N 2 աղյուսակի`
15-րդ բաժնում (Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա) «73» թիվը փոխարինել «78», իսկ «0511 Խմբավարություն (դիրիժորություն)» մասնագիտության անվճար հիմունքներով տեղերի «3» թիվը` «8» թվով.
23-րդ բաժինը (Գավառի պետական համալսարան) շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Մասնագիտության ծածկագիրը | Մասնագիտության անվանումը | Տեղերը | |
անվճար | վճարովի | ||
23 | Գավառի պետական համալսարան | 0 | 260 |
0116 | Կենսաբանություն | 17 | |
0125 | Աշխարհագրություն | 15 | |
0131 | Բնապահպանություն (Էկոլոգիա) | 25 | |
0211 | Իրավագիտություն | 30 | |
0217 | Բանասիրություն (ռուսաց լեզու և գրականություն) | 10 | |
0230 | Հայոց լեզու և գրականություն | 18 | |
0233 | Անգլերեն լեզու | 15 | |
0312 | Տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա | 12 | |
0327 | Պատմություն (իրավունքի հիմունքներ) | 25 | |
0604 | Ֆինանսներ և վարկ | 24 | |
0605 | Հաշվապահական հաշվառում և աուդիտ | 24 | |
0626 | Բիզնեսի կազմակերպում | 22 | |
2201 | Հաշվողական մեքենաներ, համալիրներ և ցանցեր | 23 |
բ) N 5 աղյուսակում «138» թիվը փոխարինել «125» թվով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2004/2005 ուսումնական տարվա մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և դոկտորանտուրայի ընդունելության տեղերը հաստատելու մասին» N 497-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշման 1-ին կետի`
ա) «ա» ենթակետում`
«350» թիվը փոխարինել «341» թվով,
ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«անվճար հիմունքներով 8 տեղ` պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով` զինվորական իրավագետներ պատրաստելու համար».
բ) «բ» ենթակետում «224» թիվը փոխարինել «233», իսկ «145» թիվը` «136» թվով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|