«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
8 հոկտեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 սեպտեմբերի 2004 թվականի N 1332-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1358-Ն ԵՎ ՀՈՒԼԻՍԻ 23-Ի N 1047-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.1. Հաշվեկշռային մեթոդով 4294 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Ալավերդու նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով:
1.2. Սահմանել «Ալավերդու նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը` 2741 հազ. դրամ:
1.3. Սահմանել մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 685 հազ. դրամ:
1.4. «Ալավերդու նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2004 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել են 1553 հազ. դրամ, այդ թվում`
կարճաժամկետ կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 855 հազ. դրամ,
անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 533 հազ. դրամ,
ստացված ընթացիկ կանխավճարների գծով` 30 հազ. դրամ,
սոցիալական ապահովագրության գծով` 135 հազ. դրամ:
1.5. «Ալավերդու նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերությունը 1999-2003 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:
1.6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.
գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը կատարվում են գնորդի հաշվին` օրենքով սահմանված կարգով:
1.7. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,
ներդրումների չափը` տարիների կտրվածքով,
սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և միջին աշխատավարձի վերաբերյալ:
1.8. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 10 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
1.9. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստորագրելու օրվանից մեկ ամսվա ընթացքում:
1.10. Առաջարկել գնորդին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գնել ընկերության կողմից զբաղեցված հողատարածքները:
1.11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
2.1. 126915 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Մետաղառ» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել «Վանմետաղառ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը, այն ներկայացնել մասնավորեցման մրցույթով` բաժնետոմսերի ընդհանուր քանակի պակասեցմամբ` համապատասխան չափով նվազեցնելով «Մետաղառ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:
2.2. Հաշվեկշռային մեթոդով 107723 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Մետաղառ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել ուղղակի վաճառքի ձևով` իր աշխատավորական կոլեկտիվին (այսուհետ` գնորդ):
2.3. Սահմանել «Մետաղառ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը` 75844 հազ. դրամ:
2.4. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 18961 հազ. դրամ:
2.5. «Մետաղառ» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2003 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 31879 հազ. դրամ, այդ թվում`
կարճաժամկետ կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ 10364 հազ. դրամ,
անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 3214 հազ. դրամ,
առևտրական կրեդիտորական պարտքերի գծով` 2793 հազ. դրամ,
ստացված ընթացիկ կանխավճարների գծով` 10977 հազ. դրամ,
սոցիալական ապահովագրության գծով` 4531 հազ. դրամ:
2.6. «Մետաղառ» փակ բաժնետիրական ընկերությունը 1999-2003 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:
2.7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը կատարվում են գնորդի հաշվին` օրենքով սահմանված կարգով:
2.8. Առաջարկել գնորդին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գնել ընկերության կողմից զբաղեցված հողատարածքները:
2.9. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով` 2 փուլով` յուրաքանչյուրում կատարելով հավասարաչափ վճարում`
1-ին վճարը` մինչև 2004 թվականի դեկտեմբերի 31-ը,
2-րդ վճարը` մինչև 2005 թվականի ապրիլի 1-ը:
3.1. «Մետաղառ» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացված` հաշվեկշռային մեթոդով 19192 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Վանմետաղառ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Վանմետաղառ» բաց բաժնետիրական ընկերության:
3.2. Սահմանել «Վանմետաղառ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 18157 հազ. դրամ, որը համապատասխանում է 18157 բաժնետոմսի` յուրաքանչյուրը` 1000 դրամ անվանական արժեքով:
3.3. Սահմանել «Վանմետաղառ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը` 18157 հազ. դրամ:
3.4. Սահմանել մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 4539 հազ. դրամ:
3.5. «Վանմետաղառ» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2003 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 1035 հազ. դրամ, այդ թվում`
կարճաժամկետ կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 69 հազ. դրամ,
անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 332 հազ. դրամ,
առևտրական կրեդիտորական պարտքերի գծով` 444 հազ. դրամ,
սոցիալական ապահովագրության գծով` 190 հազ. դրամ:
3.6. «Վանմետաղառ» փակ բաժնետիրական ընկերությունը 1999-2003 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:
3.7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.
գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը կատարվում են գնորդի հաշվին` օրենքով սահմանված կարգով:
3.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,
ներդրումների չափը` տարիների կտրվածքով,
սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և միջին աշխատավարձի վերաբերյալ:
3.9. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 10 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
3.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստորագրելու օրվանից մեկ ամսվա ընթացքում:
3.11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
4.1. «Կապանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» փակ բաժնետիրական ընկերության գնահատված ակտիվներից առանձնացնել 936 հազ. դրամ պետական բյուջեի գծով կարճաժամկետ դեբիտորական պարտքի պահանջի իրավունքը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով զիջել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը:
4.2. Հաշվեկշռային մեթոդով 78920 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Կապանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել ուղղակի վաճառքի ձևով` իր աշխատավորական կոլեկտիվին (այսուհետ` գնորդ):
4.3. Սահմանել «Կապանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը` 66879 հազ. դրամ:
4.4. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 16720 հազ. դրամ:
4.5. «Կապանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2003 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 12041 հազ. դրամ, այդ թվում`
կարճաժամկետ կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 1431 հազ. դրամ,
անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 3306 հազ. դրամ,
առևտրական կրեդիտորական պարտքերի գծով` 6565 հազ. դրամ,
սոցիալական ապահովագրության գծով` 147 հազ. դրամ,
այլ ընթացիկ պարտավորությունների գծով` 592 հազ. դրամ:
4.6. «Կապանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» փակ բաժնետիրական ընկերությունը 1999-2003 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:
4.7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը կատարվում են գնորդի հաշվին` օրենքով սահմանված կարգով:
4.8. Առաջարկել գնորդին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գնել ընկերության կողմից զբաղեցված հողատարածքները:
4.9. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:
5.1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 16-ի N 1685-Ն որոշմամբ «Էլեկտրամաշ ԳՀԻ» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացված և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանն անցած 10348 հազ. դրամ գնահատված արժեքով, 1759.8 քառ. մետր տարածք զբաղեցնող ճաշարան-դահլիճը (քաղ. Երևան, Գյուրջյան 15) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ Արմեն Բունիաթյանին (քաղ. Երևան, Ավան, Չարենցի թաղ., 18 շենք, բն. 15, անձնագիր` AA 0210928, տրված` 007-ի կողմից) (այսուհետ` գնորդ):
5.2. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվող գույքի գինը` 10348 հազ. դրամ:
5.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին իրականացնել գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
5.4. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքը մասնավորեցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 27-ի N 882-Ն որոշումը մասնակիորեն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1358-Ն որոշման 11.6-րդ և 11.7-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ.
«11.6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` եռամսյա ժամկետում` օրենքով սահմանված կարգով ընկերության բաժնետոմսերի մասնավորեցման մասին հայտարարությունը հրապարակել մամուլում:
11.7. Աճուրդն իրականացնել օրենքով սահմանված կարգով»:
7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքը մասնավորեցնելու, Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 1047-Ն որոշման 7.6-րդ և 7.7-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ.
«7.6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` եռամսյա ժամկետում` օրենքով սահմանված կարգով ընկերության բաժնետոմսերի մասնավորեցման մասին հայտարարությունը հրապարակել մամուլում:
7.7. Աճուրդն իրականացնել օրենքով սահմանված կարգով»:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|