«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
1 հուլիսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հունիսի 2004 թվականի N 926-Ն
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում պաշտոնի նշանակվելու համար պահանջվող մասնագիտությունների ցանկը` համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում պաշտոնի նշանակվելու դեպքում ծառայողական պարտականությունների կատարմանն ու լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:
3. Սահմանել, որ հարկադիր կատարումն ապահովող ծառայության մեջ գտնվող և զենք կրող հարկադիր կատարողների վրա տարածվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 2-ի «Զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների և ֆիզիկական թերությունների ցանկը հաստատելու մասին» N 489 որոշման գործողությունը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Ց Ա Ն Կ
ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
NN |
Պաշտոնները և համակարգը |
Մասնագիտությունը |
1 . |
Հարկադիր կատարման ծառայության բարձրագույն խմբի պաշտոններ |
իրավագիտություն |
2 . |
Հարկադիր կատարման ծառայության գլխավոր և առաջատար խմբերի պաշտոններ |
իրավագիտություն, տնտեսագիտություն, ֆինանսներ և վարկ, հաշվապահական հաշվառում և աուդիտ, ապրանքագիտություն, միջազգային հարաբերություններ, քաղաքագիտություն, արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն, ճարտարագիտություն, օտար լեզուներ, արժեթղթերի շուկայի վերլուծություն և կառավարում |
3 . |
Կադրային համակարգի աշխատողներ |
իրավագիտություն, մանկավարժություն, հոգեբանություն, պատմաբանություն, միջազգային հարաբերություններ, քաղաքագիտություն, սոցիոլոգիա |
4 . |
Ֆինանսատնտեսական, նյութատեխնիկական համակարգի աշխատողներ |
տնտեսագիտություն, աշխատանքի տնտեսագիտություն, հաշվապահական հաշվառում և աուդիտ, ֆինանսներ և վարկ, ապրանքագիտություն, արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն |
|
Մ. Թոփուզյան |
|
Ց Ա Ն Կ
ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆՆ ՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Բոլոր տեսակի հոգեկան հիվանդություններ
Տարբեր օրգանների տուբերկուլյոզ` ակտիվ շրջանում
Թմրամոլություն, թունամոլություն (այդ թվում` ալկոհոլամոլություն)` անձի դեգրադացիայի երևույթներով
|
Մ. Թոփուզյան |