Կ Ո Ն Վ Ե Ն Ց Ի Ա
ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ
Նախաբան
Կողմերը`
մտահոգված լինելով մարդկության առողջության և բարեկեցության մասին,
անհանգստությամբ նշելով որոշ հոգեներգործուն նյութերի չարաշահման արդյունքում առաջացող առողջապահական և սոցիալական խնդիրների առկայության մասին,
վճռելով կանխարգելել այդպիսի նյութերի չարաշահումը և ապօրինի շրջանառությունը, որն այն առաջացնում է, և պայքարել դրանց դեմ,
համարելով, որ անհրաժեշտ են խիստ միջոցներ այդպիսի նյութերի օգտագործումը օրինական շրջանակներով սահմանափակելու համար,
գիտակցելով, որ հոգեներգործուն նյութերի օգտագործումը բժշկական և գիտական նպատակների համար անհրաժեշտ է, և դրանց մատչելիությունը այդ նպատակների համար չպետք է չափազանց սահմանափակվի,
համարելով, որ այդպիսի նյութերի չարաշահման դեմ նախատեսված միջոցների արդյունավետությունն ապահովելու համար դրանք պետք է լինեն համակարգված և բազմակողմանի,
ճանաչելով Միավորված ազգերի կազմակերպության իրավազորությունը հոգեներգործուն նյութերի նկատմամբ հսկողության ոլորտում և ցանկանալով, որ շահագրգիռ միջազգային մարմինները գործեն այդ կազմակերպության շրջանակներում,
գիտակցելով, որ այդ նպատակների իրականացման համար միջազգային կոնվենցիա է անհրաժեշտ,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
Տերմինների օգտագործում
Բացառությամբ այն դեպքերի, երբ ուղղակիորեն այլ բան է նշված կամ տեքստի իմաստով այլ բան է ենթադրվում, սույն Կոնվենցիայում օգտագործվող տերմիններն ունեն հետևյալ նշանակությունները.
ա/ «Խորհուրդ» նշանակում է Միավորված ազգերի կազմակերպության Տնտեսական և սոցիալական խորհուրդը:
բ/ «Հանձնաժողով» նշանակում է Միավորված ազգերի կազմակերպության Տնտեսական և սոցիալական խորհրդի թմրամիջոցների հարցերով հանձնաժողովը:
գ/ «Կոմիտե» նշանակում է Թմրամիջոցների նկատմամբ հսկողության միջազգային կոմիտեն, որը հիմնադրվել է Թմրամիջոցների մասին 1961 թվականի՝ միասնական Կոնվենցիայի համաձայն:
դ/ «Գլխավոր քարտուղար» նշանակում է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղար:
ե/ «Հոգեներգործուն նյութ» նշանակում է 1-ին, 2-րդ, 3-րդ կամ 4-րդ ցանկում ներառված ցանկացած բնական կամ սինթետիկ նյութ կամ այլ բնական նյութ,
զ/ «Պատրաստուկ» նշանակում է.
1/ մեկ կամ մի քանի հոգեներգործուն նյութ պարունակող ցանկացած ֆիզիկական վիճակում գտնվող որևէ լուծույթ կամ խառնուրդ, կամ
2/ մեկ կամ մի քանի հոգեներգործուն նյութ` դեղաչափերով:
է/ «Ցանկ 1», «Ցանկ 2», «Ցանկ 3» և «Ցանկ 4» նշանակում են սույն Կոնվենցիայի հավելվածներ հանդիսացող համապատասխան կերպով համարակալված հոգեներգործուն նյութերի ցանկեր, որոնք կարող են փոփոխվել` համաձայն 2-րդ հոդվածի:
ը/ «Արտահանում» և «ներմուծում» նշանակում են, յուրաքանչյուրն իր ենթատեքստում, որևէ հոգեներգործուն նյութի ֆիզիկական տեղափոխումը մեկ պետությունից մյուսը:
թ/ «Արտադրությունը» նշանակում է բոլոր այն գործընթացները, որոնց միջոցով կարող են հոգեներգործուն նյութեր ստացվել, և ընդգրկում է ինչպես զտումն, այնպես էլ մեկ հոգեներգործուն նյութի փոխարկումը մեկ այլ հոգեներգործուն նյութի: Այս տերմինն ընդգրկում է նաև պատրաստուկների պատրաստումը` բացառությամբ դեղատներում դեղատոմսով պատրաստվողների:
ժ/ «Ապօրինի շրջանառություն» նշանակում է հոգեներգործուն նյութերի արտադրությունը, վաճառքը կամ ձեռքբերումը` ի խախտումն սույն Կոնվենցիայի դրույթների:
ժա/ «Շրջան» նշանակում է որևէ պետության մասը, որը սույն Կոնվենցիայի նպատակների համար, 28-րդ հոդվածի համաձայն, դիտարկվում է որպես առանձին տարածքային միավոր:
ժբ/ «Շինություններ» նշանակում են շենքերը կամ շենքերի հատվածները` դրանց հարող հողային տարածքների հետ միասին:
Հոդված 2
Նյութերի նկատմամբ հսկողության իրականացման շրջանակները
1. Եթե Կողմերից որևէ մեկը կամ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տեղեկություններ ունի որևէ նյութի մասին, որը դեռ չի գտնվում միջազգային հսկողության ներքո, և այդ տեղեկություններն, իր կարծիքով, կարող են պահանջել այդ նյութի ներառումը սույն Կոնվենցիային կից ցանկերից մեկում, ապա այն այդ մասին ծանուցում է Գլխավոր քարտուղարին` իրեն տրամադրելով նաև այդ ծանուցումը հիմնավորող տեղեկությունները: Վերը նշված ընթացակարգը կիրառվում է նաև այն դեպքում, երբ Կողմերից մեկը կամ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տեղեկություններ ունի, որոնց հիման վրա սույն Կոնվենցիային կից ցանկերից որևէ մեկում ներառված նյութը ենթակա է տեղափոխման մեկ այլ ցանկ կամ պետք է ընդհանրապես հեռացվի ցանկից:
2. Գլխավոր քարտուղարն այդ ծանուցումը, ինչպես նաև բոլոր տեղեկությունները, որոնք, իր կարծիքով, առնչվում են տվյալ հարցին, ուղղում է Կողմերին, Հանձնաժողովին և, եթե ծանուցումն ստացվում է որևէ Կողմից` Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը:
3. Եթե ծանուցման հետ միասին ուղղված տեղեկությունները վկայում են այն բանի մասին, որ տվյալ նյութը ենթակա է սույն Կոնվենցիային կից 1-ին կամ 2-րդ ցանկերում ընդգրկման` սույն հոդվածի 4-րդ կետին համապատասխան, Կողմերն իրենց տրամադրության տակ գտնվող տեղեկությունների հիման վրա քննարկման են ենթարկում տվյալ նյութի նկատմամբ հսկողության այնպիսի միջոցների կիրառման հնարավորությունը, ինչպիսիք կիրառվում են համապատասխանաբար 1-ին կամ 2-րդ ցանկերում ներառված նյութերի նկատմամբ:
4. Եթե առողջապահության համաշխարհային կազմակերպությունը համարում է, որ
ա/ տվյալ նյութը կարող է.
i) 1/ կախվածության վիճակ առաջացնել և
2/ խթանող կամ ճնշող ազդեցություն գործել կենտրոնական նյարդային համակարգի վրա` առաջացնելով զգայախաբություններ կամ շարժողական գործառույթի, մտածողության, վարքի, ընկալման կամ տրամադրության խախտումներ, կամ
ii) առաջացնել համանման չարաշահում և համանման վնասակար հետևանքների հանգեցնել նույնպես, ինչպես 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ ցանկերում ներառված նյութերից որևէ մեկը, և
բ/ բավարար քանակությամբ վկայություններ կան, որ տեղի է ունենում տվյալ նյութի չարաշահում կամ առկա է այդպիսի չարաշահման հավանականություն, որն իրենից ներկայացնում է կամ կարող է ներկայացնել առողջապահական և սոցիալական լուրջ հիմնախնդիր, ինչը հիմք է հանդիսանում այդ նյութի նկատմամբ միջազգային հսկողության միջոցների կիրառման համար,
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Հանձնաժողովին հայտնում է տվյալ նյութի գնահատականը, այդ թվում` դրա չարաշահման աստիճանի կամ հավանականության գնահատականը, առողջապահական և սոցիալական ենթատեքստում տվյալ հիմնախնդրի կարևորության աստիճանի գնահատականը և բժշկական պրակտիկայում տվյալ նյութի օգտակարության գնահատականը, ինչպես նաև ներկայացնում է առաջարկություններ, եթե այդպիսիք կան, հսկողության նպատակահարմար միջոցների վերաբերյալ:
5. Հանձնաժողովը, նկատի առնելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ներկայացված տեղեկությունները, որի տեսակետները բժշկական և գիտական հարցերում վճռորոշ են համարվում, և, հաշվի առնելով տնտեսական, սոցիալական, իրավական, վարչարարական և այլ գործոնները, որոնք, ըստ իրեն, առնչվում են տվյալ հարցին, կարող է այդ նյութն ընդգրկել 1-ին, 2-րդ, 3-րդ կամ 4-րդ ցանկի մեջ: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար Հանձնաժողովը կարող է դիմել Առողջապահության համաշխարհային կազմակերպություն կամ համապատասխան այլ աղբյուրների:
6. Եթե 1-ին կետով սահմանված ծանուցումը վերաբերում է ցանկերից մեկում արդեն ընդգրկված որևէ նյութի, ապա Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Հանձնաժողովին ներկայացնում է նոր եզրակացություն, տվյալ նյութի նոր գնահատական, որը նա կարող է տալ 4-րդ կետի դրույթներին համապատասխան, ինչպես նաև նոր առաջարկություններ հսկողության նպատակահարմար միջոցների վերաբերյալ: Հանձնաժողովը, նկատի առնելով 5-րդ կետի դրույթներին համապատասխան Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ուղղված ծանուցումը և հաշվի առնելով նշված կետում թվարկված գործոնները, կարող է որոշում ընդունել ցանկերից որևէ մեկում ներառված նյութը մեկ այլ ցանկ տեղափոխելու կամ այն ընդհանրապես ցանկերից հեռացնելու մասին:
7. Սույն հոդվածին համապատասխան Հանձնաժողովի կողմից ընդունված ցանկացած որոշման մասին Գլխավոր քարտուղարը ծանուցում է Միավորված ազգերի կազմակերպության բոլոր անդամ պետություններին, Միավորված ազգերի կազմակերպության անդամ պետություն չհանդիսացող սույն Կոնվենցիայի Կողմերին, Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը և Կոմիտեին: Որոշումը յուրաքանչյուր Կողմի համար ուժի մեջ է մտնում ծանուցման պահից հարյուր ութսուն օր անց, բացառությամբ այն Կողմերի համար, որոնք նշված ժամանակահատվածում ցանկերից մեկում որևէ նյութ ընդգրկելու որոշման առնչությամբ գրավոր ծանուցում են ուղղել Գլխավոր քարտուղարին այն մասին, որ իրենք, նկատի առնելով արտակարգ հանգամանքները, չեն կարող տվյալ նյութի նկատմամբ կիրառել ցանկում ընդգրկված նյութերի նկատմամբ կիրառվող սույն Կոնվենցիայի բոլոր դրույթները: Ծանուցման մեջ նշվում են այդ արտակարգ միջոցի պատճառները: Անկախ ուղղված ծանուցումից, յուրաքանչյուր Կողմ կիրառում է նվազագույնը ստորև թվարկված միջոցները.
ա/ Կողմը, 1-ին ցանկում ընդգրկված` նախկինում չհսկվող նյութի վերաբերյալ ծանուցումն ուղղելով, նկատի է առնում այնչափ, որքանով դա հնարավոր է 7-րդ հոդվածում թվարկված հսկողության հատուկ միջոցների կիրառումը տվյալ նյութի նկատմամբ.
i) պահանջում է արտադրության, վաճառքի և տարածման լիցենզիաների առկայությունը, ինչպես նախատեսված է 8-րդ հոդվածով 2-րդ ցանկում ընդգրկված նյութերի համար,
ii) առաքման և բացթողման համար պահանջում է բժշկի կողմից տրված դեղատոմսի առկայությունը, ինչպես նախատեսված է 9-րդ հոդվածով 2-րդ ցանկում ընդգրկված նյութերի համար,
iii) կատարում է 12-րդ հոդվածով սահմանված` արտահանման ու ներմուծման հետ կապված պարտավորությունները, բացառությամբ տվյալ նյութի վերաբերյալ ծանուցում ուղղած Կողմի նկատմամբ պարտավորությունների,
iv) կատարում է 2-րդ ցանկում ընդգրկված նյութերի վերաբերյալ 13-րդ հոդվածով սահմանված պարտավորությունները` արտահանման և ներմուծման սահմանափակման և արգելման վերաբերյալ,
v) Կոմիտեին է ներկայացնում վիճակագրական հաշվետվություններ` 16-րդ հոդվածի 4-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան,
vi) 22-րդ հոդվածի համաձայն, միջոցներ է ձեռնարկում ի կատարումն վերը նշված պարտավորությունների ընդունված օրենքներին և որոշումներին հակասող գործողությունների ճնշման համար:
բ/ Կողմը, 2-րդ ցանկում ընդգրկված` նախկինում չհսկվող նյութի վերաբերյալ ծանուցումն ուղղելով, տվյալ նյութի նկատմամբ.
i) պահանջում է արտադրության, վաճառքի և տարածման լիցենզիաների առկայությունը`
8-րդ հոդվածին համապատասխան,
ii) առաքման և բացթողման համար պահանջում է բժշկի կողմից տրված դեղատոմսի առկայությունը` 9-րդ հոդվածին համապատասխան,
iii) կատարում է 12-րդ հոդվածով սահմանված` արտահանման ու ներմուծման հետ կապված պարտավորությունները, բացառությամբ տվյալ նյութի վերաբերյալ ծանուցում ուղղած Կողմի նկատմամբ պարտավորությունների,
iv) կատարում է 13-րդ հոդվածով սահմանված պարտավորությունները` արտահանման և ներմուծման սահմանափակման և արգելման վերաբերյալ,
v) Կոմիտեին է ներկայացնում վիճակագրական հաշվետվություններ` 16-րդ հոդվածի 4-րդ կետի «ա», «գ» և «դ» ենթակետերին համապատասխան,
vi) 22-րդ հոդվածի համաձայն, միջոցներ է ձեռնարկում ի կատարումն վերը նշված պարտավորությունների ընդունված օրենքներին և որոշումներին հակասող գործողությունների ճնշման համար:
գ/ Կողմը, 3-րդ ցանկում ընդգրկված` նախկինում չհսկվող նյութի վերաբերյալ ծանուցումն ուղղելով, տվյալ նյութի նկատմամբ.
i) պահանջում է արտադրության, վաճառքի և տարածման լիցենզիաների առկայությունը` 8-րդ հոդվածին համապատասխան,
ii) առաքման և բացթողման համար պահանջում է բժշկի կողմից տրված դեղատոմսի առկայությունը` 9-րդ հոդվածին համապատասխան,
iii) կատարում է 12-րդ հոդվածով սահմանված` արտահանման ու ներմուծման հետ կապված պարտավորությունները, բացառությամբ տվյալ նյութի վերաբերյալ ծանուցում ուղղած Կողմի նկատմամբ պարտավորությունների,
iv) կատարում է 13-րդ հոդվածով սահմանված պարտավորությունները` արտահանման և ներմուծման սահմանափակման և արգելման վերաբերյալ,
v) 22-րդ հոդվածի համաձայն, միջոցներ է ձեռնարկում ի կատարումն վերը նշված պարտավորությունների ընդունված օրենքներին և որոշումներին հակասող գործողությունների ճնշման համար:
դ/ Կողմը, 4-րդ ցանկում ընդգրկված` նախկինում չհսկվող նյութի վերաբերյալ ծանուցումն ուղղելով, տվյալ նյութի նկատմամբ.
i) պահանջում է արտադրության, վաճառքի և տարածման լիցենզիաների առկայությունը` 8-րդ հոդվածին համապատասխան,
ii) կատարում է 13-րդ հոդվածով սահմանված պարտավորությունները` արտահանման և ներմուծման սահմանափակման և արգելման վերաբերյալ,
iii) 22-րդ հոդվածի համաձայն, միջոցներ է ձեռնարկում ի կատարումն վերը նշված պարտավորությունների ընդունված օրենքներին և որոշումներին հակասող գործողությունների ճնշման համար:
ե/ Կողմը, հսկողության ավելի խիստ միջոցների կիրառում և պարտավորություններ նախատեսող ցանկում ներառված նյութի վերաբերյալ ծանուցումն ուղղելով, տվյալ ցանկի նկատմամբ կիրառում է սույն Կոնվենցիայով նախատեսված առնվազն բոլոր միջոցները, որոնք կիրառվում են այն Ցանկի նկատմամբ, որից տվյալ նյութը տեղափոխվել է:
8. ա/ Սույն հոդվածին համապատասխան Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները ենթակա են Խորհրդի կողմից վերանայման` Կողմերից որևէ մեկի դիմումի հիման վրա, որը նա ուղղում է այդ որոշման մասին հայտնելու պահից հարյուր ութսուն օրվա ընթացքում: Վերանայման մասին դիմումը ուղղվում է Գլխավոր քարտուղարին` գործին վերաբերող բոլոր տեղեկությունների հետ մեկտեղ, որոնց վրա է հիմնվում վերանայման մասին դիմումը:
բ/ Գլխավոր քարտուղարը վերանայման մասին դիմումի պատճենները` գործին առնչվող տեղեկությունների հետ մեկտեղ առաքում է Հանձնաժողովին, Կոմիտեին և բոլոր Կողմերին, նրանց առաջարկելով իրենց նկատողությունները ներկայացնել իննսուն օրվա ընթացքում: Ստացված բոլոր նկատողությունները ներկայացվում են Խորհրդին` քննարկման համար:
գ/ Խորհուրդը կարող է հաստատել, փոփոխել կամ չեղյալ հայտարարել Հանձնաժողովի որոշումը: Խորհրդի որոշման մասին ծանուցագիրն ուղղվում է Միավորված ազգերի կազմակերպության բոլոր անդամ պետություններին, Միավորված ազգերի կազմակերպության անդամ պետություն չհանդիսացող սույն Կոնվենցիայի Կողմերին, Հանձնաժողովին, Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը և Կոմիտեին:
դ/ Հանձնաժողովի սկզբնական որոշումն ուժի մեջ է մնում մինչև վերանայման պահը` 7-րդ հոդվածի դրույթների կատարման պայմանով:
9. Կողմերը գործադրում են բոլոր հնարավոր ջանքերը, որպեսզի հսկողության իրականացման գործնական միջոցներ ձեռնարկեն այն նյութերի նկատմամբ, որոնք սույն Կոնվենցիայով չեն կարգավորվում, սակայն կարող են օգտագործվել հոգեներգործուն նյութերի ապօրինի արտադրության համար:
Հոդված 3
Պատրաստուկների նկատմամբ հսկողության իրականացմանը վերաբերող հատուկ դրույթներ
1. Բացառությամբ սույն հոդվածի ներքոշարադրյալ կետերում նախատեսված դեպքերի, պատրաստուկի նկատմամբ կիրառվում են հսկողության նույն միջոցները, ինչ դրա մեջ պարունակվող հոգեներգործուն նյութի նկատմամբ, իսկ եթե պատրաստուկը պարունակում է մեկից ավելի այդպիսի նյութեր, նա ընկնում է այն միջոցների գործողության տակ, որոնք կիրառվում են այդ նյութերից առավել խիստ հսկողության ենթակա մեկի նկատմամբ:
2. Եթե հոգեներգործուն նյութ պարունակող որևէ պատրաստուկ, բացառությամբ 1-ին ցանկում ընդգրկված նյութերի, ունի այնպիսի բաղադրություն, որ իր չարաշահման վտանգը բացառվում է կամ աննշան է, և որ հնարավոր չէ մատչելի միջոցներով առանձնացնել այդ նյութի այնպիսի քանակություններ, որոնք կարող են չարաշահման հնարավորություն ստեղծել, այնպես որ այդ պատրաստուկը վտանգավոր չէ բնակչության առողջության համար և սոցիալական հիմնախնդիր իրենից չի ներկայացնում, այն կարող է ազատվել սույն Կոնվենցիայով նախատեսված հսկողության որոշ միջոցների կիրառումից` 3-րդ կետի դրույթներին համապատասխան:
3. Եթե Կողմը նախորդ կետի դրույթների հիման վրա եզրակացություն է անում որևէ պատրաստուկի վերաբերյալ, ապա այն կարող է որոշում ընդունել իր ողջ տարածքում կամ շրջաններից որևէ մեկում այդ պատրաստուկը սույն Կոնվենցիայով նախատեսված հսկողության որևէ մեկ կամ բոլոր միջոցներից ազատելու մասին, բացառությամբ հետևյալ հոդվածներով սահմանված պահանջների.
ա/ 8-րդ հոդված /լիցենզիաներ/` արտադրությանը վերաբերող մասով,
բ/ 11-րդ հոդված /հաշվառման մատյաններ/` հսկողությունից հանված պատրաստուկների մասով,
գ/ 13-րդ հոդված /արտահանման և ներմուծման սահմանափակում և արգելում/,
դ/ 15-րդ հոդված /ստուգումներ/` պատրաստմանը վերաբերող մասով,
ե/ 16-րդ հոդված /Կողմերի զեկույցներ/` հսկողությունից հանված պատրաստուկների մասով և
զ/ 22-րդ հոդված /պատիժների վերաբերյալ դրույթներ/` այնքանով, որքանով դա անհրաժեշտ է ի կատարումն վերը նշված պարտավորությունների ընդունված օրենքներին և որոշումներին հակասող գործողությունների ճնշման համար:
Կողմը Գլխավոր քարտուղարին ծանուցում է ցանկացած այդպիսի որոշման մասին, հսկողությունից հանված պատրաստուկի անվանման և բաղադրության մասին և հսկողության այն միջոցների մասին, որոնցից այն ազատվել է: Գլխավոր քարտուղարն այդ ծանուցումն ուղղում է այլ Կողմերին, Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը և Կոմիտեին:
4. Եթե Կողմերից որևէ մեկը կամ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը այնպիսի տեղեկություններ ունի 3-րդ կետին համապատասխան հսկողությունից հանված պատրաստուկի մասին, որոնք, իր կարծիքով, կարող են պահանջել ազատման ամբողջական կամ մասնակի դադարեցում, այն այդ մասին ծանուցում է Գլխավոր քարտուղարին և ծանուցումը հիմնավորող տեղեկություններ է ներկայացնում նրան: Գլխավոր քարտուղարն այդ ծանուցումը` իր կարծիքով տվյալ հարցին առնչվող բոլոր տեղեկությունների հետ միասին, ուղղում է Կողմերին և Հանձնաժողովին, իսկ եթե ծանուցումը ստացվում է որևէ Կողմից, ապա` Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Հանձնաժողովին հայտնում է պատրաստուկի գնահատականը` 2-րդ կետում նշված հարցերի մասով և առաջարկություն է ներկայացնում հսկողության միջոցների վերաբերյալ, եթե այդպիսիք ընդհանրապես անհրաժեշտ են, որոնցից տվյալ պատրաստուկի ազատումը պետք է դադարեցվի: Հանձնաժողովը, նկատի առնելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության ծանուցումը, որի տեսակետները բժշկական և գիտական հարցերում վճռորոշ են համարվում, և, հաշվի առնելով տնտեսական, սոցիալական, իրավական, վարչարարական և այլ գործոնները, որոնք, ըստ իրեն, առնչվում են տվյալ հարցին, կարող է որոշում ընդունել տվյալ պատրաստուկի ազատումը հսկողության որևէ մեկ կամ բոլոր միջոցներից դադարեցնելու մասին: Սույն հոդվածին համապատասխան Հանձնաժողովի կողմից ընդունված ցանկացած որոշման մասին Գլխավոր քարտուղարը ծանուցում է Միավորված ազգերի կազմակերպության բոլոր անդամ պետություններին, Միավորված ազգերի կազմակերպության անդամ պետություն չհանդիսացող սույն Կոնվենցիայի Կողմերին, Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը և Կոմիտեին: Յուրաքանչյուր Կողմ միջոցներ է ձեռնարկում հսկողության որևէ մեկ կամ բոլոր միջոցներից ազատումը դադարեցնելու ուղղությամբ` Գլխավոր քարտուղարի կողմից ծանուցումն ուղղելու պահից հարյուր ութսուն օրվա ընթացքում:
Հոդված 4
Շրջանակներին վերաբերող` հսկողության իրականացման այլ հատուկ դրույթներ
Հոգեներգործուն նյութերի առնչությամբ, բացառությամբ 1-ին ցանկում ընդգրկված նյութերի, Կողմերը կարող են թույլատրել.
ա/ միջազգային ուղևորներին անձնական սպառման համար ունենալ պատրաստուկների փոքր քանակություններ, այնուամենայնիվ, յուրաքանչյուր Կողմ իրավունք ունի հավաստիանալու, որ այդ պատրաստուկները ձեռք են բերվել օրինական ճանապարհով,
բ/ այդպիսի նյութերի օգտագործումը արդյունաբերության մեջ` ոչ հոգեներգործուն նյութերի կամ ապրանքների արտադրության համար, դրանց նկատմամբ կիրառելով սույն Հոդվածով նախատեսված հսկողության միջոցներ մինչև այն պահը, երբ տվյալ հոգեներգործուն նյութերը ենթարկվեն այնպիսի մշակման, որից հետո դրանց չարաշահումը կամ առանձնացումը գործնականորեն անհնար կլինի,
գ/ այդպիսի նյութերի օգտագործումը, սույն Կոնվենցիայով նախատեսված միջոցների կիրառման պահպանմամբ, կենդանիների որսման նպատակով` այնպիսի անձանց կողմից, ովքեր այդ նյութերը
նշված նպատակների համար օգտագործելու հատուկ թույլտվություն ունեն` տրված իրավասու մարմինների կողմից:
Հոդված 5
Բժշկական և գիտական նպատակների համար օգտագործման սահմանափակում
1. Յուրաքանչյուր Կողմ սահմանափակում է 1-ին ցանկում ընդգրկված նյութերի օգտագործումը` 7-րդ հոդվածով սահմանված կարգով:
2. Յուրաքանչյուր Կողմ, բացառությամբ 4-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, սահմանափակում է, այնպիսի միջոցներով, որոնք նպատակահարմար կգտնի, 2-րդ, 3-րդ և 4-րդ ցանկերում ներառված նյութերի արտադրությունը, արտահանումը, ներմուծումը, տարածումը և պահեստային պաշարները, ինչպես նաև դրանց վաճառքը և տնօրինումը` բժշկական և գիտական նպատակների համար:
3. Ցանկալի է, որ Կողմերը չթույլատրեն 2-րդ, 3-րդ և 4-րդ ցանկերում ներառված նյութերի տնօրինումն այլ կերպ, քան օրինական հիմքերի վրա:
Հոդված 6
Հատուկ վարչություն
Ցանկալի է, որ սույն Կոնվենցիայի դրույթների կիրառման նպատակով յուրաքանչյուր Կողմ ստեղծի և պահպանի հատուկ վարչություն, որը կարող է լինել նույնը` առավելություններով, ինչ թմրամիջոցների նկատմամբ հսկողության մասին Կոնվենցիայի դրույթների կիրառումն ապահովելու նպատակով ստեղծված հատուկ վարչությունը, կամ սերտորեն համագործակցել վերջինիս հետ:
Հոդված 7
Հատուկ դրույթներ 1-ին ցանկում ընդգրկված նյութերի վերաբերյալ
1-ին ցանկում ընդգրկված նյութերի առնչությամբ, Կողմերը.
ա/ արգելում են դրանց օգտագործումը, բացառությամբ պատշաճ կերպով լիազորված անձանց կողմից բժշկական նպատակներով խիստ սահմանափակ օգտագործման` բժշկական կամ գիտահետազոտական հիմնարկներում, որոնք գտնվում են Կողմերի անմիջական հսկողության ներքո կամ գործում են հատուկ թույլտվության հիման վրա,
բ/ պահանջում են, որ այդ նյութերի արտադրությունը, տարածումը, վաճառքը և տնօրինումն իրականացվեն հատուկ լիցենզիաների կամ նախապես ստացված թույլտվությունների հիման վրա,
գ/ ապահովում են խիստ հսկողություն «ա» և «բ» կետերում նշված գործունեության տեսակների և գործողությունների նկատմամբ,
դ/ սահմանափակում են պատշաճ կերպով լիազորված որևէ անձին տրվող նյութի քանակությունը` վերջինիս նպատակների համար անհրաժեշտ քանակությամբ,
ե/ պահանջում են, որ բժշկական կամ գիտական գործունեությամբ զբաղվող անձինք, վարեն հաշվառման մատյաններ, որտեղ կնշվեն այդ նյութերի ձեռքբերման մանրամասնությունները և դրանց օգտագործման մանրամասն նկարագրությունը: Այդ մատյանները պահպանվում են ոչ պակաս, քան դրանց մեջ այդպիսի նյութերի օգտագործման մասին վերջին գրառումը կատարելուց հետո երկու տարվա ընթացքում, և
զ/ արգելում են արտահանումը և ներմուծումը, բացառությամբ այն դեպքերի, երբ և արտահանողը, և ներմուծողը հանդիսանում են, համապատասխանաբար, արտահանող և ներմուծող երկրի կամ շրջանի իրավասու մարմինները կամ հաստատությունները, կամ այլ անձինք կամ ձեռնարկությունները, որոնք ունեն իրենց պետության կամ շրջանի իրավասու մարմինների կողմից տրված համապատասխան հատուկ թույլտվություն: 12-րդ հոդվածի 1-ին կետի դրույթները 2-րդ ցանկում ներառված նյութերի արտահանումը և ներմուծումը թույլատրելու վերաբերյալ կիրառելի են նաև 1-ին ցանկում ընդգրկված նյութերի նկատմամբ:
Հոդված 8
Լիցենզիաներ
1. Կողմերը պահանջում են, որ 2-րդ, 3-րդ և 4-րդ ցանկում ընդգրկված նյութերի արտադրությունը, տարածումը և վաճառքը /ներառյալ դրանց արտահանումն ու ներմուծումը/ իրականացվեն լիցենզիաների կամ հսկողության մեկ այլ համանման միջոցի հիման վրա:
2. Կողմերը.
ա/ հսկողություն են իրականացնում համապատասխան թույլտվություններ ունեցող անձանց և ձեռնարկությունների նկատմամբ, որոնք իրականացնում են 1-ին կետում նշված նյութերի արտադրությունը, տարածումը և վաճառքը /ներառյալ դրանց արտահանումն ու ներմուծումը/ կամ մասնակցում են այդ գործողություններին,
բ/ լիցենզիաների կամ համանման այլ թույլտվությունների միջոցով հսկողություն են իրականացնում այն ձեռնարկությունների և տարածքների նկատմամբ, որտեղ կարող է իրականացվել այդպիսի արտադրություն, տարածում կամ վաճառք և
գ/ ապահովում են այդպիսի ձեռնարկությունների և տարածքների անվտանգությունը` պահեստային պաշարների գողությունը կամ այլ կորուստահոսքը բացառելու նպատակով:
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերի դրույթները, որոնք վերաբերում են լիցենզիաներին և հսկողության համանման այլ միջոցներին, կարող են չկիրառվել բժշկական կամ գիտական գործունեություն իրականացնելու համապատասխան թույլտվություն ունեցող անձանց նկատմամբ` այդ գործունեության իրականացման պահին:
4. Կողմերը պահանջում են, որ սույն Կոնվենցիային համապատասխան լիցենզիաներ կամ սույն հոդվածի 1-ին կետին կամ 7-րդ հոդվածի «բ» կետին համապատասխան այլ թույլտվություններ ստացող բոլոր անձինք օժտված լինեն բնագծերով, որոնք անհրաժեշտ են սույն Կոնվենցիայի կենսագործման նպատակով ընդունվող օրենքների և որոշումների արդյունավետ և անվրեպ կատարման համար:
Հոդված 9
Դեղատոմսեր
1. Կողմերը պահանջում են, որ 2-րդ, 3-րդ և 4-րդ ցանկում ընդգրկված նյութերն առաքվեն կամ բաց թողնվեն առանձին անձանց կողմից օգտագործման համար միմիայն բժշկի դեղատոմսի հիման վրա, բացառությամբ այն դեպքերի, երբ առանձին անձինք կարող են օրինական հիմունքներով ստանալ, օգտագործել, բաց թողնել կամ նշանակել այդպիսի նյութեր` իրենց սահմանված ձևով թույլատրված բժշկական կամ գիտական գործունեության իրականացման ժամանակ:
2. Կողմերը միջոցներ են ձեռնարկում, որպեսզի 2-րդ, 3-րդ և 4-րդ ցանկում ընդգրկված նյութերի համար նախատեսված դեղատոմսերը տրվեն բժշկական պրակտիկայում ընդունված կանոններին համապատասխան և ենթակա լինեն կարգավորման այնպիսի միջոցների, մասնավորապես ինչ վերաբերում է դրանց կրկնակի օգտագործման հավանականությանը և պիտանելիության ժամկետին, որոնք կապահովեն ազգաբնակչության առողջության և բարեկեցության պահպանումը:
3. Անկախ 1-ին կետի դրույթներից, Կողմը կարող է, եթե, իր կարծիքով, այդպես են պահանջում առկա հանգամանքներ և այնպիսի պայմաններով, որոնք նա կարող է առաջադրել` ներառյալ հաշվառման մատյանների վարումը, թույլատրել համապատասխան լիցենզիաներ ունեցող դեղագործներին կամ այլ մանրածախ տարածողներին, որոնք նշանակվում են երկրում կամ երկրի տարածքներից մեկում բնակչության առողջության համար պատասխանատու մարմինների կողմից, իրենց հայեցողությամբ և առանց դեղատոմսի բժշկական նպատակներով բաց թողնել 3-րդ և 4-րդ ցանկերում ընդգրկված նյութերի փոքր քանակություններ` Կողմերի սահմանած չափերով:
Հոդված 10
Զգուշացնող մակագրեր փաթեթների վրա և գովազդ
1. Յուրաքանչյուր Կողմ, նկատի առնելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության համապատասխան որոշումները և հանձնարարականները, պահանջում է, որ հոգեներգործուն նյութեր պարունակող տուփերի պիտակների վրա` հնարավորության դեպքում, իսկ ուղեկցող թերթիկի վրա` անպայման առկա լինեն օգտագործման մասին այնպիսի ցուցումներ, որոնք, իր կարծիքով, անհրաժեշտ են այդպիսի նյութեր օգտագործող անձանց առողջության պահպանման համար:
2. Յուրաքանչյուր Կողմ, պատշաճ կերպով նկատի առնելով իր սահմանադրական դրույթները, արգելում է այդպիսի նյութերի գովազդը բնակչության համար:
Հոդված 11
Հաշվառման մատյաններ
1. Կողմերը պահանջում են, որ արտադրողները և բոլոր այլ անձինք, ովքեր 7-րդ հոդվածին համապատասխան ունեն 1-ին ցանկում ընդգրկված նյութերի վաճառքի և տարածման թույլտվություն, այդ նյութերի վերաբերյալ Կողմերի սահմանված կարգով վարեն հաշվառման մատյաններ, որտեղ մանրամասն տեղեկություններ կնշվեն արտադրված նյութերի քանակի, այդպիսի նյութերի պահեստային պաշարների քանակի, իսկ այդպիսի նյութերի ստացման կամ բացթողման յուրաքանչյուր դեպքում` քանակի, գործարքի ամսաթվի, առաքողի և ստացողի վերաբերյալ:
2. Կողմերը պահանջում են, որ 2-րդ և 3-րդ ցանկերում ընդգրկված նյութերի մեծածախ տարածողները, արտահանողները և ներմուծողները այդ նյութերի վերաբերյալ Կողմերի սահմանած կարգով վարեն հաշվառման մատյաններ, որտեղ մանրամասն տեղեկություններ կնշվեն արտադրված նյութերի քանակի, իսկ այդպիսի նյութերի ստացման կամ բացթողման յուրաքանչյուր դեպքում` քանակի, գործարքի ամսաթվի, առաքողի և ստացողի վերաբերյալ:
3. Կողմերը պահանջում են, որ 2-րդ ցանկում ընդգրկված նյութերի մեծածախ տարածողները, բժշկական և բուժպրոֆիլակտիկ, ինչպես նաև գիտահետազոտական հաստատությունները այդ նյութերի վերաբերյալ Կողմերի սահմանված կարգով վարեն հաշվառման մատյաններ, որտեղ այդպիսի նյութերի ստացման կամ բացթողման յուրաքանչյուր դեպքում մանրամասն տեղեկություններ կնշվեն դրանց քանակի, գործարքի ամսաթվի, առաքողի և ստացողի վերաբերյալ:
4. Կողմերը, համապատասխան մեթոդների կիրառման միջոցով և նկատի առնելով իրենց երկրում ընդունված պրոֆեսիոնալ և առևտրային պրակտիկան, ապահովում են, որ բժշկական և բուժպրոֆիլակտիկ, ինչպես նաև գիտահետազոտական հաստատությունների կողմից 3-րդ ցանկում ընդգրկված նյութերի ստացման կամ բացթողման վերաբերյալ տեղեկատվությունը հնարավորինս մատչելի լինի:
5. Կողմերը պահանջում են, որ 4-րդ ցանկում ընդգրկված նյութերի արտադրողները, արտահանողները և ներմուծողները այդ նյութերի վերաբերյալ Կողմերի սահմանված կարգով վարեն հաշվառման մատյաններ, որտեղ մանրամասն տեղեկություններ կնշվեն արտադրված, արտահանված և ներմուծված նյութերի քանակի վերաբերյալ:
6. Կողմերը պահանջում են, որ 3-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն հսկողությունից հանված պատրաստուկներ արտադրողները հաշվառման մատյաններ վարեն հսկողությունից հանված այդպիսի պատրաստուկի արտադրության մեջ սպառված յուրաքանչյուր հոգեներգործուն նյութի քանակության վերաբերյալ, ինչպես նաև վերը նշված նյութից արտադրված և հսկողությունից հանված պատրաստուկի բնույթի, ընդհանուր քանակության և սկզբնական բացթողման վերաբերյալ:
7. Կողմերը ապահովում են սույն հոդվածում նշված և 16-րդ հոդվածին համապատասխան զեկույցների ներկայացման համար անհրաժեշտ հաշվառման մատյանների և տեղեկությունների պահպանումը ոչ պակաս, քան երկու տարվա ընթացքում:
Հոդված 12
Միջազգային առևտրի վերաբերյալ դրույթներ
1. ա/ Յուրաքանչյուր Կողմ, որը թույլատրում է 1-ին և 2-րդ ցանկում ընդգրկված նյութերի արտահանումը կամ ներմուծումը, պահանջում է ներկայացնել Հանձնաժողովի կողմից սահմանված բլանկի վրա արտահանման կամ ներմուծման առանձին թույլտվություն, որը տրվում է արտահանման կամ ներմուծման յուրաքանչյուր առանձին գործարքի դեպքում` անկախ նյութերի անվանումների քանակից:
բ/ Թույլտվության մեջ նշվում են. նյութի չգրանցված միջազգային անվանումը, կամ, այդպիսի անվանման բացակայության դեպքում` նյութի անվանումը համապատասխան ցանկում, արտահանման կամ ներմուծման համար նախատեսված քանակը, դեղաձևը, արտահանողի կամ ներմուծողի անվանումն ու հասցեն, ինչպես նաև արտահանման կամ ներմուծման ժամկետները: Եթե տվյալ նյութը արտահանվում կամ ներմուծվում է պատրաստուկի տեսքով, ապա պահանջվում է նաև նշել այդ պատրաստուկի անվանումը` եթե այդպիսին կա: Արտահանման թույլտվության մեջ նշվում է նաև ներմուծման թույլտվության համարը, տրման ամսաթիվը և հանձնող մարմնի անվանումը:
գ/ Մինչև արտահանման թույլտվություն տալը, Կողմերը պահանջում են ներկայացնել ներմուծման թույլտվությունը, որը տրվում է ներմուծող երկրի իրավասու մարմինների կողմից և հավաստում է, որ դրա մեջ նշված նյութի կամ նյութերի ներմուծումը թույլատրվում է, այդ թույլտվությունը ներկայացվում է արտահանման թույլտվություն ստանալու նպատակով դիմող անձի կամ ձեռնարկության կողմից:
դ/ Նյութի յուրաքանչյուր արտահանվող խմբաքանակ պետք է ուղեկցվի արտահանման թույլտվության պատճենով, իսկ արտահանման թույլտվությունը տված պետական մարմինները ներմուծող երկրի կամ տարածքի պետական մարմիններին տրված թույլտվության պատճենը:
ե/ Ներմուծումն ավարտելուց հետո, ներմուծող երկրի կամ տարածքի պետական մարմինները վերադարձնում են արտահանող երկրի կամ տարածքի պետական մարմիններին արտահանման նշված թույլտվությունը, դրա վրա փաստացի ներմուծված քանակը հավաստող նշում կատարելով:
2. ա/ Կողմերը պահանջում են, որ 3-րդ ցանկում ընդգրկված նյութերի արտահանման յուրաքանչյուր դեպքում արտահանողները Հանձնաժողովի կողմից սահմանված կարգով լրացնեն հայտարարագիր` երեք օրինակից, որտեղ նշվում են հետևյալ տեղեկությունները.
i) արտահանողի և ներմուծողի անվանումն ու հասցեն,
ii) նյութի չգրանցված միջազգային անվանումը, կամ, այդպիսի անվանման բացակայության դեպքում` նյութի անվանումը համապատասխան ցանկում,
iii) արտահանվող նյութի քանակը և դեղաձևը, իսկ եթե արտահանվում է պատրաստուկի տեսքով` պատրաստուկի անվանումը, եթե այդպիսին կա և
iv) մեկնման ամսաթիվը:
բ/ Արտահանողները իրենց երկրի իրավասու մարմիններին ներկայացնում են նշված հայտարարագրի երկու օրինակ: Երրորդ օրինակը ուղարկվում է բեռի հետ միասին:
գ/ Կողմը, որի տարածքից արտահանվել է 3-րդ ցանկում ընդգրկված որևէ նյութ, հնարավորինս սեղմ ժամկետներում` ոչ ուշ, քան մեկնման պահից իննսուն օր անց, ներմուծող երկրի կամ տարածքի իրավասու մարմիններին պատվիրված նամակով ուղարկում է արտահանողից ստացված հայտարարագրի մեկ օրինակը` դրա ստացումը հավաստելու խնդրանքով:
դ/ Կողմերը կարող են պահանջել, որ ներմուծողը տվյալ բեռի ստացման պես իր երկրի կամ տարածքի իրավասու մարմիններին ուղարկի հայտարարագրի պատշաճ կերպով հաստատված օրինակը, որը կցվում է բեռին` ստացված քանակի և ստացման ամսաթվի նշումով:
3. 1-ին և 2-րդ ցանկում ընդգրկված նյութերի նկատմամբ կիրառվում են հետևյալ լրացուցիչ դրույթները.
ա/ Կողմերն ազատ նավահանգիստներում և ազատ առևտրի գոտիներում իրականացնում են նույն տեսակի հսկողություն, ինչ իրենց տարածքների այլ մասերում, սակայն այն պայմանով, որ նրանք կարող են կիրառել ավելի խիստ միջոցներ:
բ/ Բեռների արտահանումը թույլտվության մեջ նշվածից բացի այլ անձի հասցեով կամ բանկային հաշվեհամարով արգելվում է:
գ/ 1-ին ցանկում ընդգրկված նյութերի արտահանումը մաքսային պահեստներ արգելվում է: 2-րդ ցանկում ընդգրկված նյութերի արտահանումը մաքսային պահեստներ արգելվում է, բացառությամբ այն դեպքերի, երբ ներմուծող երկրի պետական մարմինները արտահանման թույլտվություն ստանալու համար դիմող անձի կամ ձեռնարկության կողմից ներկայացվող ներմուծման թույլտվության մեջ նշում են, որ թույլատրում են ներմուծվող բեռի պահպանումը մաքսային պահեստում: Այս դեպքում արտահանման թույլտվության մեջ նշվում է, որ տվյալ բեռն արտահանվում է հենց այդ նպատակով: Մաքսային պահեստի տարածքից բեռի բացթողման համար պահանջվում է այն մարմինների թույլտվությունը, որոնց ենթակայության տակ է գտնվում տվյալ մաքսային պահեստը, իսկ բեռն արտասահման ուղարկելու դեպքում դրա բացթողումը սույն Կոնվենցիայի իմաստով դիտարկվում է որպես նոր արտահանում:
դ/ Առանց ուղեկցող արտահանման թույլտվության որևէ Կողմի տարածք ներկրվող կամ տարածքից դուրս բերվող բեռները ենթակա են ձերբակալման իրավասու մարմինների կողմից:
ե/ Կողմը չի թույլատրում իր տարածքով մեկ այլ Կողմի համար նախատեսված որևէ նյութի տարանցիկ փոխադրումը, անկախ նրանից, բեռնաթափվել է տվյալ նյութերի բեռն այն տեղափոխող տրանսպորտային միջոցից, թե ոչ, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ Կողմի իրավասու մարմիններին ներկայացվում է բեռի արտահանման թույլտվության պատճենը:
զ/ Այն երկրի կամ տարածքի իրավասու մարմինները, որի տարածքով թույլատրվում է նյութերով բեռի տարանցիկ փոխադրումը, ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի կանխարգելեն տվյալ բեռի փոխադրումը ուղեկցող արտահանման թույլտվության պատճենում նշվածից բացի մեկ այլ երթուղով, բացառությամբ այն դեպքերի, երբ երթուղու փոփոխությունը կատարվում է տարանցիկ փոխադրման երկրի կամ տարածքի պետական մարմինների թույլտվությամբ: Տարանցիկ փոխադրման երկրի կամ տարածքի պետական մարմինները բեռի փոխադրման երթուղին փոխելու մասին ցանկացած դիմումը դիտարկում են որպես արտահանում տարանցիկ փոխադրման երկրից կամ տարածքից նշանակման նոր երկիր կամ տարածք: Եթե երթուղու փոփոխությունը թույլատրվում է, ապա սույն հոդվածի 1-ին կետի «ե» կետի դրույթները կիրառվում են նաև տարանցիկ փոխադրման երկրի կամ տարածքի և սկզբնական արտահանման երկրի կամ տարածքի հարաբերությունների կարգավորման համար:
է/ Տարանցիկ փոխադրման մեջ կամ մաքսային պահեստում գտնվող նյութեր պարունակող ոչ մի բեռ չի կարող ենթարկվել այդ նյութի բնութագրերը փոփոխող որևէ գործընթացի ազդեցության: Փաթեթավորումը չի կարող փոփոխվել առանց իրավասու մարմինների թույլտվության:
ը/ Սույն կետի «ե»-ից «է» ենթակետերի դրույթները, որոնք վերաբերում են այս կամ այն Կողմի տարածքով նյութերի փոխադրմանը, չեն կիրառվում այն դեպքերում, երբ տվյալ բեռը տեղափոխվում է օդանավով` պայմանով, որ օդանավը տարանցիկ փոխադրման երկրի կամ տարածքի վրայով ընթանում է առանց վայրէջքի: Եթե օդանավը վայրէջք է կատարում ցանկացած այդպիսի երկրում կամ տարածքում, ապա նշված դրույթները կիրառվում են ըստ առկա հանգամանքների:
թ/ Սույն կետի դրույթները չեն խախտում որևէ միջազգային համաձայնագրերի դրույթները, որոնցով կարող է սահմանափակվել տարանցվող նյութերի նկատմամբ Կողմերի հսկողությունը:
Հոդված 13
Արտահանման և ներմուծման սահմանափակում և արգելում
1. Կողմը կարող է Գլխավոր քարտուղարի միջոցով մյուս Կողմերին ծանուցել այն մասին, որ նա արգելում է 2-րդ, 3-րդ կամ 4-րդ ցանկում նշված այն նյութի կամ նյութերի ներմուծումն իր երկիր կամ երկրի որևէ շրջան, որոնց անվանումները նշված են ծանուցման մեջ: Ծանուցման մեջ նշվում է նաև նյութի անվանումն ըստ 2-րդ, 3-րդ կամ 4-րդ ցանկի:
2. 1-ին կետի համաձայն, արգելման մասին ծանուցումն ստանալուն պես Կողմը միջոցներ է ձեռնարկում, որպեսզի ծանուցման մեջ նշված նյութերից ոչ մեկը չարտահանվի այդ ծանուցումն ուղղած Կողմի երկիր կամ շրջան:
3. Անկախ վերոշարադրյալ կետերի դրույթներից, 1-ին կետի համաձայն ծանուցում ուղարկող Կողմը կարող է, յուրաքանչյուր դեպքում ներմուծման հատուկ թույլտվություններ տալով, թույլատրել նշված նյութերի կամ այդպիսի նյութեր պարունակող պատրաստուկների առանձին խմբաքանակների ներմուծումը: Ներմուծող երկրի մարմինները, որոնք տալիս են այդպիսի թույլտվություններ, ներմուծման հատուկ թույլտվության երկու օրինակ` դրանց մեջ նշելով ներմուծողի և արտահանողի անվանումն ու հասցեն, ուղարկում են արտահանող երկրի կամ տարածքի իրավասու մարմիններին, որոնք դրանք ստանալուն պես կարող են արտահանողին թույլատրել իրականացնել բեռի առաքումը: Արտահանման երկրի իրավասու մարմնի կողմից պատշաճ կերպով հաստատված այդ ներմուծման հատուկ թույլտվության մեկ օրինակը կցվում է բեռին:
Հոդված 14
Միջազգային երթուղիներով ուղևորվող նավերի, օդանավերի կամ հասարակական տրանսպորտի այլ միջոցների վրա գտնվող առաջին բուժօգնության դեղարկղներում հոգեներգործուն նյութերի տեղափոխման վերաբերյալ հատուկ դրույթներ
1. Նավերով, օդանավերով կամ միջազգային հասարակական տրանսպորտի այլ միջոցներով, ինչպիսիք են միջազգային երկաթուղային տրանսպորտը և ավտոբուսները, 2-րդ, 3-րդ կամ 4-րդ ցանկում ընդգրկված նյութերի այնպիսի սահմանափակ քանակությունների տեղափոխումը, որոնք կարող են պահանջվել առաջին բուժօգնության ցուցաբերման համար կամ արտակարգ դեպքերում` դրանց շարժման ընթացքում, սույն Կոնվենցիայի իմաստով չի դիտարկվում որպես արտահանում, ներմուծում կամ տարանցիկ փոխադրում:
2. Գրանցման երկիրը ձեռնարկում է անհրաժեշտ նախազգուշական միջոցներ` 1-ին կետում նշված նյութերը ոչ իրենց նշանակությամբ օգտագործելը և դրանց ապօրինի կորուստահոսքը կանխարգելելու նպատակով: Այդպիսի նախազգուշական միջոցներ է առաջարկում համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ խորհրդակցությունների հանձնաժողովը:
3. 1-ին կետի համաձայն, նավերով, օդանավերով կամ միջազգային հասարակական տրանսպորտի այլ միջոցներով, ինչպիսիք են միջազգային երկաթուղային տրանսպորտը և ավտոբուսները, տեղափոխվող նյութերի նկատմամբ կիրառվում են գրանցման երկրի օրենքները, ենթաօրենսդրական ակտերը, թույլտվությունները և լիցենզիաները` առանց իրավասու մարմինների կողմից այդ տրանսպորտային միջոցների նկատմամբ ստուգումներ, զննումներ և հսկողության այլ միջոցներ կիրառելու իրավունքի սահմանափակման: Արտակարգ դեպքերում այդպիսի նյութերի օգտագործումը որպես 9-րդ հոդվածի 1-ին կետի դրույթների խախտում չի դիտարկվում:
Հոդված 15
Ստուգումներ
Կողմերը պետք է ունենան հոգեներգործուն նյութեր արտադրողների, արտահանողների և ներմուծողների, մեծածախ և մանրածախ տարածողների, ինչպես նաև այդպիսի նյութեր օգտագործող բժշկական և գիտահետազոտական հաստատությունների ստուգման համակարգ: Կողմերը նախատեսում են համապատասխան տարածքների, պահեստային պաշարների տարբեր զննումներ և հաշվառման մատյանների ստուգումներ, որոնք կարող են անցկացվել այնքան հաճախակի, որքան Կողմերը անհրաժեշտ կհամարեն:
Հոդված 16
Կողմերի ներկայացվող զեկույցները
1. Կողմերը Գլխավոր քարտուղարին են ներկայացնում տեղեկություններ, որոնք Հանձնաժողովը կարող է պահանջել իրենցից որպես իր գործունեության իրականացման համար անհրաժեշտ, և, մասնավորապես, տարեկան զեկույցներ իրենց տարածքներում սույն Կոնվենցիայի կենսագործման վերաբերյալ, ներառյալ տեղեկություններ.
ա/ հոգեներգործուն նյութերին առնչվող օրենքներում և ենթաօրենսդրական ակտերում կարևոր փոփոխությունների վերաբերյալ և
բ/ իրենց տարածքներում հոգեներգործուն նյութերի չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության ոլորտում զգալի փոփոխությունների վերաբերյալ:
2. Կողմերը նաև Գլխավոր քարտուղարին են հայտնում 7-րդ հոդվածի «զ» կետում, 12-րդ հոդվածում և 13-րդ հոդվածի 3-րդ կետում նշված պետական մարմինների անվանումները և հասցեները: Այդ տեղեկությունները Գլխավոր քարտուղարի կողմից տրամադրվում է բոլոր Կողմերին:
3. Կողմերը Գլխավոր քարտուղարին հնարավորինս սեղմ ժամկետներում հայտնում են ապօրինի շրջանառության կամ ապօրինի շրջանառությունից հեռացման ցանկացած դեպքի մասին, որը նրանք կարևոր են համարում.
ա/ նոր միտումների առաջացման պատճառով,
բ/ ընդգրկված քանակությունների պատճառով,
գ/ այն տեղեկությունների պատճառով, որոնք լույս են սփռում այդ նյութերի ստացման աղբյուրների վրա, կամ
դ/ ապօրինի շրջանառության մեջ ընդգրկված անձանց կողմից կիրառվող մեթոդների պատճառով:
Այդպիսի ծանուցումների պատճեններն ուղարկվում են 21-րդ հոդվածի բ/ կետին համապատասխան:
4. Կողմերը Կոմիտեին են ներկայացնում տարեկան վիճակագրական հաշվետվություններ` վերջինիս կողմից սահմանված ձևի բլանկների վրա.
ա/ 1-ին և 2-րդ ցանկում ընդգրկված յուրաքանչյուր նյութի դեպքում` այդ նյութի քանակության մասին, որը արտադրված և արտահանված է յուրաքանչյուր երկիր կամ տարածք և ներմուծված է յուրաքանչյուր երկրից կամ տարածքից, ինչպես նաև այդ նյութի` արտադրողների մոտ առկա պահեստային պաշարների մասին,
բ/ 3-րդ և 4-րդ ցանկում ընդգրկված յուրաքանչյուր նյութի դեպքում` արտադրված նյութի քանակությունների մասին, ինչպես նաև այդ նյութի արտահանված և ներմուծված ընդհանուր քանակությունների մասին,
գ/ 2-րդ և 3-րդ ցանկում ընդգրկված յուրաքանչյուր նյութի դեպքում` հսկողությունից հանված պատրաստուկների արտադրության համար օգտագործված նյութի քանակության մասին, և
դ/ յուրաքանչյուր նյութի դեպքում, բացառությամբ 1-ին ցանկում ընդգրկվածների` 4-րդ հոդվածի «բ» կետին համապատասխան արդյունաբերական նպատակների համար օգտագործված նյութի քանակությունների մասին:
Արտադրված նյութի քանակությունները, որոնց մասին նշվում է սույն կետի «ա» և «բ» ենթակետերում, չեն ներառում արտադրված պատրաստուկների քանակությունները:
5. Կողմը Կոմիտեի պահանջով ապագա ժամանակահատվածների համար լրացուցիչ վիճակագրական տվյալներ է ներկայացնում` 3-րդ և 4-րդ ցանկում ընդգրկված` յուրաքանչյուր երկիր կամ տարածք արտահանված և յուրաքանչյուր երկրից կամ տարածքից ներմուծված ցանկացած նյութի վերաբերյալ: Տվյալ Կողմը կարող է հանդես գալ դիմումով, որ Կոմիտեն ինչպես տեղեկություններ տրամադրելու իր պահանջը, այնպես էլ սույն կետին համապատասխան տրամադրված տեղեկությունները դիտարկի որպես գաղտնի:
6. Կողմերը սույն հոդվածի 1-ին և 4-րդ կետերում նշված տեղեկությունները կդիտեն Հանձնաժողովի կամ Կոմիտեի կողմից սահմանված ձևով և ժամկետներում:
Հոդված 17
Հանձնաժողովի գործառույթները
1. Հանձնաժողովը կարող է քննարկել սույն Կոնվենցիայի նպատակների իրագործմանն ու դրա դրույթների կենսագործմանն առնչվող ցանկացած հարց, ինչպես նաև կարող է առաջարկություններ ներկայացնել այդ հարցերի վերաբերյալ:
2. 2-րդ և 3-րդ հոդվածով նախատեսված որոշումները Հանձնաժողովն ընդունում է իր անդամների ձայների մեծամասնությամբ` երկու երրորդով:
Հոդված 18
Կոմիտեի զեկույցները
1. Կոմիտեն պատրաստում է իր կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ տարեկան զեկույցներ, որոնք ընդգրկում են իր տրամադրության տակ գտնվող տեղեկությունների վերլուծությունը և, համապատասխան դեպքերում, Կողմերի պարզաբանումների շարադրանքը, եթե այդպիսիք տրամադրվել կամ հարցվել են` այն բոլոր նկատողությունների և առաջարկությունների հետ միասին, որոնք Կոմիտեն նպատակահարմար է գտնում ներկայացնել: Կոմիտեն կարող է կազմել այնպիսի լրացուցիչ զեկույցներ, որոնք նա անհրաժեշտ կհամարի: Զեկույցները Խորհրդին են ներկայացվում Հանձնաժողովի միջոցով, որը կարող է անել այնպիսի նկատողություններ, որոնք նպատակահարմար կգտնի:
2. Կոմիտեի զեկույցները առաքվում են Կողմերին, ապա հրապարակվում են Գլխավոր քարտուղարի կողմից: Կողմերը թույլ են տալիս դրանց անսահմանափակ տարածումը:
Հոդված 19
Կոնվենցիայի դրույթների կատարումն ապահովելու նպատակով Կոմիտեի կողմից ձեռնարկվող միջոցները
1. ա/ Եթե Կոմիտեի կողմից պետությունների կամ Միավորված ազգերի կազմակերպության մարմինների ներկայացրած տեղեկությունների ուսումնասիրման արդյունքում առաջինս հիմքեր ունի համարելու, որ սույն Կոնվենցիայի նպատակների իրագործումը վտանգված է այն պատճառով, որ որևէ երկիր կամ շրջան չի կատարում սույն Կոնվենցիայի դրույթները, Կոմիտեն իրավունք ունի պարզաբանումներ ստանալու համար դիմել այդ երկրի կամ շրջանի Կառավարությանը: Պահպանելով Կողմերի, Խորհրդի և Հանձնաժողովի ուշադրությունը սույն հոդվածի «գ» ենթակետում նշված հարցին հրավիրելու իր իրավունքը, Կոմիտեն, սույն ենթակետին համապատասխան, տեղեկություններ կամ պարզաբանումներ տրամադրելու պահանջը դիտարկում է որպես գաղտնի:
բ/ Ձեռնարկելով սույն հոդվածի «ա» ենթակետով սահմանված միջոցները, Կոմիտեն, եթե այն համոզված է այդ քայլի անհրաժեշտության մեջ, կարող է համապատասխան երկրին կոչ անել ձեռնարկել այնպիսի ուղղիչ միջոցներ, որոնք ստեղծված իրավիճակում անհրաժեշտ են պատկերվում սույն Կոնվենցիայի դրույթների կենսագործման համար:
գ/ Եթե Կոմիտեն համարում է, որ համապատասխան Կառավարությունը բավարար պարզաբանումներ չի տվել, ինչպես նրան առաջարկվել է սույն հոդվածի «ա» ենթակետի համաձայն, կամ չի ձեռնարկել ոչ մի ուղղիչ միջոց, ինչպես նրան առաջարկվել է սույն հոդվածի «բ» ենթակետի համաձայն, այն կարող է այդ հարցին հրավիրել Կողմերի, Խորհրդի և Հանձնաժողովի ուշադրությունը:
2. Կոմիտեն, Կողմերի, Խորհրդի և Հանձնաժողովի ուշադրությունը հրավիրելով որևէ հարցի` սույն հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի համաձայն, կարող է, եթե համոզված լինի այդ քայլի անհրաժեշտության մեջ, Կողմերին առաջարկել դադարեցնել որոշակի հոգեներգործուն նյութերի արտահանումը կամ ներմուծումը կամ և արտահանումը, և ներմուծումը համապատասխան երկրից կամ համապատասխան տարածքից կամ համապատասխան երկիր կամ համապատասխան տարածք որոշակի սահմանված ժամկետով կամ էլ մինչև այն պահը, երբ Կոմիտեն համոզվի, որ իրավիճակն այդ երկրում կամ տարածքում բավարարեցնող է: Այս հարցը կարող է Խորհրդին ներկայացվել համապատասխան պետության կողմից:
3. Կոմիտեն իրավունք ունի հրապարակել զեկույցներ սույն հոդվածին համապատասխան քննարկված ցանկացած հարցերի վերաբերյալ և այդ զեկույցներն ուղղել Խորհրդին, որը դրանք Կողմերին է առաքում: Եթե Կոմիտեն զեկույցում ընդգրկում է սույն հոդվածին համապատասխան ընդունված որոշումը կամ այդ որոշմանն առնչվող ցանկացած տեղեկատվություն, այն պետք է նաև նույն զեկույցի մեջ ընդգրկի համապատասխան Կառավարության տեսակետը, եթե վերջինս այդ մասին խնդրում է:
4. Եթե որևէ դեպքում սույն հոդվածին համապատասխան Կոմիտեի կողմից ընդունված որոշումը միաձայն չի ընդունվում, ապա փոքրամասնության տեսակետները հաշվի են առնվում:
5. Ցանկացած պետություն կարող է իր ներկայացուցչին ուղարկի Կոմիտեի այն նիստին, որտեղ, սույն հոդվածի համաձայն, քննարկվում է այդ պետությանն անմիջապես առնչվող հարցը:
6. Սույն հոդվածով նախատեսված Կոմիտեի որոշումներն ընդունվում են վերջինիս անդամների ձայների մեծամասնությամբ` երկու երրորդով:
7. Վերը շարադրված կետերի դրույթները կիրառվում են նաև այն դեպքերում, երբ Կոմիտեն հիմքեր ունի ենթադրելու, որ սույն Կոնվենցիայի նպատակների իրագործմանը լուրջ վտանգ է սպառնում` այս կամ այն Կողմի որևէ որոշման պատճառով, որն ընդունվել է համաձայն 2-րդ հոդվածի 7-րդ կետի:
Հոդված 20
Հոգեներգործուն նյութերի չարաշահման դեմ ուղղված միջոցներ
1. Կողմերը ձեռնարկում են հոգեներգործուն նյութերի չարաշահման կանխարգելմանը և համապատասխան անձանց վաղ հայտնաբերմանը, բուժմանը, վերադաստիարակմանը, աշխատունակության վերականգնմանը, հասարակության մեջ վերաինտեգրմանը և հետբուժումային հսկողությանն ուղղված բոլոր հնարավոր միջոցներն, ինչպես նաև համադրում են իրենց ջանքերը այդ նպատակների իրագործման համար:
2. Կողմերը նպաստում են, որքանով դա հնարավոր է, հոգեներգործուն նյութեր չարաշահող անձանց բուժման, վերադաստիարակման, աշխատունակության վերականգնման, հասարակության մեջ վերաինտեգրացման և հետբուժումային հսկողության համար անհրաժեշտ կադրերի պատրաստմանը:
3. Կողմերը նպաստում են հոգեներգործուն նյութերի չարաշահման և դրա կանխարգելման հիմնախնդիրների հետ այն անձանց ծանոթացմանը, որոնց դա անհրաժեշտ է աշխատանքի բերումով, ինչպես նաև նպաստում են այդպիսի հիմնախնդիրների հետ ծանոթացմանը, եթե առկա է այդ նյութերի չարաշահման ծավալների աճի վտանգ:
Հոդված 21
Ապօրինի շրջանառության դեմ ուղղված միջոցներ
Իրենց սահմանադրական, իրավական և վարչական համակարգերի առանձնահատկությունների նկատառումով, Կողմերը.
ա/ ազգային մակարդակի վրա ձեռնարկում են միջոցներ` ապօրինի շրջանառության դեմ ուղղված կանխիչ և ճնշիչ միջոցառումների իրականացման համադրման համար. այդ նպատակով նրանք կարող են համապատասխան մարմին նշանակել, որը և պատասխանատու կլինի այդպիսի համադրման համար,
բ/ միմյանց աջակցում են հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառության դեմ ուղղված պայքարի ուժեղացմանը և, մասնավորապես, դիվանագիտական ուղիներով կամ այդ նպատակների համար Կողմերի նշանակած մարմինների միջոցով մյուս շահագրգիռ Կողմերին են ուղարկում 16-րդ հոդվածին համապատասխան Գլխավոր քարտուղարին ուղղված ծանուցումների պատճենները, որտեղ հայտնվում է ապօրինի շրջանառության դեպքի հայտնաբերման կամ շրջանառությունից հեռացնելու մասին,
գ/ սերտորեն համագործակցում են միմյանց և այն իրավասու միջազգային կազմակերպությունների հետ, որոնց անդամ են հանդիսանում` ապօրինի շրջանառության դեմ պայքարի համադրված իրականացման նպատակով,
դ/ ապահովում են համապատասխան մարմինների միջև միջազգային համագործակցության միջոցառումների օպերատիվ իրականացումը և
ե/ դատական հետաքննության անցկացման համար միջազգային կարգով իրավական փաստաթղթերի տրամադրման անհրաժեշտության դեպքում, ապահովում են դրանց օպերատիվ կերպով տրամադրումն այն մարմիններին, որոնց իրենք կնշանակեն. սույն դրույթը չի խախտում որևէ Կողմի իրավունքը պահանջել, որ իրավական փաստաթղթերն իրեն ուղղվեն դիվանագիտական ուղիներով:
Հոդված 22
Պատիժների վերաբերյալ դրույթներ
1. ա/ Պահպանելով իր սահմանադրական սահմանափակումները, յուրաքանչյուր Կողմ որպես պատժելի օրինախախտում է դիտարկում, այն դեպքերում երբ օրինախախտումը կանխամտածված է, ցանկացած արարք, որը հակասում է սույն Կոնվենցիայով սահմանված պահանջների կատարմանն ուղղված որևէ օրենքի կամ ենթաօրենսդրական ակտի, և ապահովում է, որ լուրջ օրինախախտումները ենթակա լինեն համապատասխան պատիժների կիրառման, մասնավորապես` բանտարկության կամ ազատազրկման այլ միջոցի,
բ/ անկախ սույն հոդվածի «ա» ենթակետի դրույթներից, հոգեներգործուն նյութեր չարաշահող անձանց կողմից այդպիսի օրինախախտումներ գործելու դեպքում, Կողմերը կարող են դատապարտման կամ պատժման փոխարեն, կամ էլ ի լրումն դրանց նախատեսել, որ այդպիսի անձանց նկատմամբ, 20-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան, կիրառվեն բուժման, վերադաստիարակման, հետբուժումային հսկողության, աշխատունակության վերականգնման և հասարակության մեջ վերաինտեգրման միջոցներ:
2. Պահպանելով այս կամ այն Կողմի սահմանադրական սահմանափակումները և օրենսդրական դրույթները.
ա/ 1/ եթե 1-ին կետին համապատասխան օրինախախտում կազմող փոխկապակցված արարքները կատարվել են տարբեր երկրներում, այդ արարքներից յուրաքանչյուրը դիտարկվում է որպես առանձին օրինախախտում,
2/ Այդպիսի օրինախախտումներից որևէ մեկին կանխամտածված մասնակցությունը, օրինախախտում կատարելու համաձայնության գալը կամ կատարման փորձը, ինչպես նաև սույն հոդվածում նշված օրինախախտումների հետ կապված նախապատրաստական գործողությունները և ֆինանսական գործարքները հանդիսանում են պատժելի օրինախախտումներ` 1-ին կետով նախատեսված կարգով,
3/ այդպիսի օրինախախտումների համար օտարերկրյա դատական մարմինների կողմից կայացված դատավճիռները հաշվի են առնվում կրկնահանցագործության հայտնաբերման նպատակով, և
4/ վերը նշված լուրջ օրինախախտումները, որոնք կատարվում են տվյալ երկրի քաղաքացիների կամ օտարերկրյա անձանց կողմից, ենթակա են այն Կողմի հետապնդման, որի տարածքում կատարվել է տվյալ օրինախախտումը կամ որի տարածքում է հայտնաբերվել օրինախախտը, եթե համապատասխան դիմումը ներկայացվում է այն Կողմին, որի օրենսդրության համաձայն հանձնումն անթույլատրելի է, և եթե տվյալ օրինախախտը դեռ չի ենթարկվել դատական հետապնդման, և իր գործով դատավճիռը դեռ չի կայացվել,
բ/ Ցանկալի է, որ 1-ին կետում և 2-րդ կետի «ա»-ից 2-րդ ենթակետում նշված օրինախախտումներն ընդգրկվեն այն օրինախախտումների ցանկի մեջ, որոնց կատարման համար օրինախախտները ենթարկվում են հանձնման` արտահանձնման մասին ցանկացած պայմանագրում, որը կնքվել է կամ կարող է կնքվել հետագայում Կողմերի միջև, և որոնք հանձնումը որևէ համաձայնագրի կամ փոխադարձ պայմանավորվածության առկայությամբ չպայմանավորող Կողմերի հարաբերությունների համատեքստում ճանաչվեն որպես այնպիսի օրինախախտումներ, որոնց կատարման համար օրինախախտները ենթարկվում են հանձնման` պայմանով, որ հանձնումը թույլատրվում է այն Կողմի օրենսդրությամբ, որին ուղղվում է համապատասխան դիմումը, և որ տվյալ Կողմը կարող է հրաժարվել կալանքի տակ վերցնելուց կամ հանձնումը թույլատրելուց, եթե իր իրավասու մարմինները համարում են, որ տվյալ օրինախախտումը բավականաչափ լուրջ չի հանդիսանում:
3. Ցանկացած հոգեներգործուն նյութ կամ այլ նյութ, ինչպես նաև ցանկացած տեսակի սարքավորումներ, որոնք նախատեսվել կամ օգտագործվել են սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նշված օրինախախտումների կատարման համար, ենթակա են բռնագրավման:
4. Իրավազորության հետ կապված հարցերում համապատասխան Կողմի օրենսդրության դրույթները գերակայություն ունեն սույն հոդվածի դրույթների նկատմամբ:
5. Ոչինչ սույն հոդվածում չի հակասում այն սկզբունքին, որի համաձայն դրանում ընդգրկված օրինախախտումները սահմանվում, հետապնդվում և պատժի են ենթարկվում այս կամ այն Կողմի ազգային օրենսդրությանը համապատասխան:
Հոդված 23
Սույն Կոնվենցիայով նախատեսվածներից ավելի խիստ միջոցների կիրառում
Կողմը կարող է կիրառել սույն Կոնվենցիայով նախատեսվածներից ավելի խիստ միջոցներ, եթե, իր կարծիքով, այդպիսի միջոցների կիրառումը նպատակահարմար է կամ անհրաժեշտ է բնակչության առողջության և բարեկեցության պահպանման համար:
Հոդված 24
Սույն Կոնվենցիայի դրույթների կենսագործման նպատակով միջազգային մարմինների կողմից կատարվող ծախսերը
Հանձնաժողովի և Կոմիտեի ծախսերը, որոնք կապված են սույն Կոնվենցիայով սահմանված իրենց գործառույթների իրականացման հետ, հոգում է Միավորված ազգերի կազմակերպությունը` Գլխավոր ասամբլեայի սահմանած կարգով: Միավորված ազգերի կազմակերպության անդամ չհանդիսացող պետությունները այդ ծախսերը հոգալու նպատակով տրամադրում են այնպիսի գումարներ, որոնք Գլխավոր ասամբլեան նպատակահարմար է գտնում և որոնց չափն իր կողմից սահմանվում է այդ Կողմերի Կառավարությունների հետ խորհրդակցությունների անցկացման միջոցով:
Հոդված 25
Թույլտվության, ստորագրման, վավերացման և միանալու ընթացակարգը
1. Միավորված ազգերի կազմակերպության անդամ պետությունները, Միավորված ազգերի կազմակերպության անդամ չհանդիսացող, սակայն առաջինիս որևէ մասնագիտացված հաստատության կամ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կամ Միջազգային Դատարանի Կանոնադրության անդամ պետությունները, կամ Խորհրդի կողմից հրավիրված ցանկացած այլ պետություն կարող են միանալ սույն Կոնվենցիային.
ա/ այն ստորագրելու միջոցով, կամ
բ/ վավերացման պայմանով այն ստորագրելուց հետո` այն վավերացնելու միջոցով, կամ
գ/ դրան միանալու միջոցով:
2. Կոնվենցիան բաց է ստորագրման համար մինչև 1972 թվականի հունվարի 1-ը: Այդ օրվանից հետո այն բաց կլինի միանալու համար:
3. Վավերագրերը կամ միանալու մասին ակտերը ի պահ են հանձնվում Գլխավոր քարտուղարին:
Հոդված 26
Ուժի մեջ մտնելը
1. Կոնվենցիան ուժի մեջ է մտնում 25-րդ հոդվածի 1-ին կետում նշված թվով քառասուն պետությունների կողմից առանց վավերացման վերաբերյալ վերապահման ստորագրվելու կամ իրենց վավերագրերը կամ միանալու մասին ակտերը ի պահ հանձնելու պահից իննսուներորդ օրը:
2. Ցանկացած այլ պետության համար, որը սույն Կոնվենցիան ստորագրում է առանց վավերացման վերաբերյալ վերապահման կամ իր վավերագրերը կամ միանալու մասին ակտերը ի պահ է հանձնում 1-ին կետում նշված ստորագրման կամ ի պահ հանձնման վերջին դեպքից հետո, Կոնվենցիան ուժի մեջ է մտնում վավերագրի կամ միանալու մասին ակտի ստորագրման կամ ի պահ հանձնման պահից իննսուներորդ օրը:
Հոդված 27
Տարածքային կիրառում
Սույն Կոնվենցիան կիրառվում է մայր երկրներից դուրս գտնվող բոլոր տարածքների նկատմամբ, որոնց միջազգային հարաբերությունների համար պատասխանատու է Կողմերից որևէ մեկը, բացառությամբ դեպքերի, երբ այդ տարածքի նախնական համաձայնությունը պահանջվում է տվյալ Կողմի կամ տարածքի սահմանադրության կամ սովորույթի համաձայն: Այս դեպքում տվյալ Կողմը պետք է ձգտի հնարավորինս սեղմ ժամկետներում ստանալ համապատասխան տարածքի համաձայնությունը և, այդ համաձայնությունն ստանալուն պես, այդ մասին ծանուցել Գլխավոր քարտուղարին: Սույն Կոնվենցիան կիրառվում է այդպիսի ծանուցման մեջ նշված տարածքի կամ տարածքների նկատմամբ` այն Գլխավոր քարտուղարի կողմից ստանալու պահից: Այն դեպքերում, երբ մայր երկրից դուրս գտնվող տարածքի նախնական համաձայնությունը չի պահանջվում, Կողմը, ստորագրման, վավերացման կամ միանալու պահին նշում է մայր երկրից դուրս գտնվող այն տարածքը կամ տարածքները, որոնց նկատմամբ կիրառվելու է Կոնվենցիան:
Հոդված 28
Շրջաններ` սույն Կոնվենցիայի նպատակների համար
1. Ցանկացած Կողմ կարող է ծանուցել Գլխավոր քարտուղարին այն մասին, որ սույն Կոնվենցիայի նպատակների համար իր տարածքը բաժանված է երկու կամ մի քանի շրջանների, կամ որ իր շրջաններից երկուսը կամ մի քանիսը միավորված են մեկ շրջանի կազմում:
2. Երկու կամ մի քանի Կողմեր կարող են ծանուցել Գլխավոր քարտուղարին այն մասին, որ նրանց միջև մաքսային միության ստեղծման արդյունքում, այդ Կողմերը սույն Կոնվենցիայի նպատակների համար միավորված են մեկ շրջանի կազմում:
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն ուղղված ցանկացած ծանուցում ուժի մեջ է մտնում ծանուցման տարվանը հաջորդող տարվա հունվարի 1-ից:
Հոդված 29
Չեղյալ հայտարարում
1. Սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց երկու տարի հետո ցանկացած Կողմ կարող է իր անունից կամ այն տարածքի անունից, որի համար այն կրում է միջազգային պատասխանատվություն և որը հետ է վերցրել 27-րդ հոդվածի համաձայն տրված համաձայնությունը, չեղյալ հայտարարել սույն Կոնվենցիան գրավոր ակտի միջոցով, որն ի պահ է հանձնվում Գլխավոր քարտուղարին:
2. Չեղյալ հայտարարումը, եթե դրա մասին ծանուցումը Գլխավոր քարտուղարի կողմից ստացվել է մինչև ցանկացած տարվա հուլիսի 1-ը ներառյալ, ուժի մեջ է մտնում հաջորդ տարվա հունվարի 1-ից, իսկ եթե այդպիսի ծանուցումն ստացվել է հուլիսի 1-ից ուշ, ապա չեղյալ հայտարարումն ուժի մեջ է մտնում այնպես, իբր այն ստացվել է մինչև հաջորդ տարվա հուլիսի 1-ը ներառյալ:
3. Սույն Կոնվենցիայի գործողությունը դադարեցվում է, եթե 1-ին և 2-րդ կետերի համաձայն կատարված չեղյալ հայտարարումների արդյունքում, դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ պայմանները, որոնք սահմանված են 26-րդ հոդվածի 1-ին կետով, դադարեցնում են իրենց գոյությունը:
Հոդված 30
Փոփոխություններ
1. Ցանկացած Կողմ կարող է առաջարկել սույն Կոնվենցիայում փոփոխություն կատարել: Փոփոխության տեքստը և հիմքերը ներկայացնում է Գլխավոր քարտուղարին, որը դրանք ներկայացնում է այլ Կողմերին և Խորհրդին: Խորհուրդը կարող է որոշել, որ.
ա/ Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության 62-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն պետք է համաժողով գումարվի` առաջարկվող փոփոխության քննարկման նպատակով, կամ էլ
բ/ հարկ է հարցնել Կողմերին, թե արդյոք նրանք ընդունում են առաջարկվող փոփոխությունը, ինչպես նաև նրանց խնդրել Խորհրդին ներկայացնել իրենց առաջարկություններն այդ փոփոխության վերաբերյալ:
2. Եթե առաջարկվող փոփոխությունը, որը ներկայացվել է սույն հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետին համապատասխան, չի մերժվել որևէ Կողմից ներկայացմանը հաջորդող տասնութ ամսվա ընթացքում, այն համարվում է ուժի մեջ մտած: Իսկ եթե առաջարկվող փոփոխությունը մերժվում է, ապա Խորհուրդը կարող է որոշում ընդունել, նկատի առնելով Կողմերից ստացված նկատողությունները, որ անհրաժեշտ է այդ փոփոխության քննարկման համար համաժողով գումարել:
Հոդված 31
Վեճերի կարգավորում
1. Սույն Կոնվենցիայի մեկնաբանման կամ իրագործման վերաբերյալ երկու կամ ավելի Կողմերի միջև վեճերի ծագման դեպքում, Կողմերը խորհրդակցում են միմյանց հետ` ծագած վեճը բանակցությունների, հետաքննության, միջնորդության, հաշտեցման, իրավարարության, տարածաշրջանային մարմիններին դիմելու, դատական հետաքննության և այլ խաղաղ միջոցներով` ըստ իրենց ընտրության, կարգավորելու նպատակով:
2. Ցանկացած այնպիսի վեճ, որը ենթակա չէ կարգավորման սույն հոդվածի 1-ին կետով սահմանված կարգով, վեճի կողմերից մեկը հանդիսացող պետության խնդրանքով հանձնվում է Միջազգային դատարան:
Հոդված 32
Վերապահումներ
1. Ընդունվում են միայն սույն հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերին համապատասխան արված վերապահումները:
2. Ցանկացած պետություն` ստորագրման, վավերացման կամ միանալու պահին կարող է վերապահումներ անել սույն Կոնվենցիայի հետևյալ դրույթների վերաբերյալ.
ա/ 19-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետեր,
բ/ 27-րդ հոդված, և
գ/ 31-րդ հոդված:
3. Սույն Կոնվենցիայի Կողմ դառնալու ցանկություն ունեցող պետությունը, որը, սակայն, ցանկանում է անել այլ վերապահումներ, քան սույն հոդվածի 2-րդ և 4-րդ կետերով նախատեսվածները, իր այդ մտադրության մասին կարող է ծանուցել Գլխավոր քարտուղարին: Եթե Գլխավոր քարտուղարի կողմից տվյալ վերապահման մասին ծանուցելու պահից տասներկու ամիս հետո` մինչև այդ ժամկետի ավարտը այդ վերապահումը չի մերժվում սույն Կոնվենցիան առանց վավերացման վերապահումների ստորագրած, վավերացրած և դրան միացած պետությունների երկու երրորդի կողմից, այն համարվում է ընդունված` պայմանով, որ վերապահումն առարկող պետությունները պարտավոր չեն վերապահումն արած պետության նկատմամբ սույն Կոնվենցիայի դրույթների հիման վրա ստանձնել տվյալ վերապահումով շոշափվող որևէ իրավական պարտավորություն:
4. Պետությունը, որի տարածքում վայրի տեսքով հանդիպում են 1-ին ցանկում ընդգրկված հոգեներգործուն որևէ նյութ պարունակող բույսեր, որոնք ավանդաբար օգտագործվում են բնակչության փոքր և ստույգ սահմանված խմբերի կողմից մոգական կամ կրոնական ծեսերի ժամանակ, ստորագրման, վավերացման կամ միանալու պահին կարող է վերապահումներ անել սույն Կոնվենցիայի 7-րդ հոդվածի դրույթների նկատմամբ` այդ բույսերի մասին, բացառությամբ միջազգային առևտրի վերաբերյալ դրույթների:
5. Վերապահումներ արած պետությունը կարող է Գլխավոր քարտուղարի հասցեով ուղղված գրավոր ծանուցման միջոցով ցանկացած ժամանակ հրաժարվել իր կողմից արված մեկ կամ մի քանի վերապահումներից:
Հոդված 33
Ծանուցումներ
Գլխավոր քարտուղարը 25-րդ հոդվածի 1-ին կետում նշված բոլոր պետություններին ծանուցում է.
ա/ 25-րդ հոդվածով սահմանված կարգով ստորագրումների, վավերացումների և միանալու մասին,
բ/ 26-րդ հոդվածով սահմանված կարգով սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրվա մասին,
գ/ 29-րդ հոդվածով սահմանված կարգով կատարված չեղյալ հայտարարումների մասին, և
դ/ 27-րդ, 28-րդ, 30-րդ և 32-րդ հոդվածներում նշված դիմումների և ծանուցումների մասին:
Ի հավաստումն որի, ներքոստորագրյալները, օժտված լինելով համապատասխան լիազորություններով, ստորագրեցին սույն Կոնվենցիան իրենց Կառավարությունների անունից:
Կատարված է Վիեննա քաղաքում 1971 թվականի փետրվարի 21-ին` մեկ օրինակից, որի անգլերեն, իսպաներեն, չինարեն, ռուսերեն և ֆրանսերեն տեքստերը հավասարազոր են: Սույն Կոնվենցիան ի պահ է հանձնվելու Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին, որը սույն Կոնվենցիայի հաստատված օրինակներն ուղարկում է Միավորված ազգերի կազմակերպության բոլոր անդամ պետություններին և 25-րդ հոդվածի 1-ին կետում նշված այլ պետություններին:
* Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1993 թվականի դեկտեմբերի 12-ից:
Նյութերի ցանկ
1-ին ցանկում ներառված նյութերը
Միջազգային |
Այլ ոչ առևտրային կամ ընդունված անվանում |
Քիմիական անվանում |
ԲՐՈԼԱՄՖԵՏԱՄԻՆ |
ԴՕԲ |
(՞)-4-բրոմո-2,5-դիմեթօքսի-ալֆա-մեթիլֆենէթիլամին |
ԿԱԹԻՆՈՆ |
(x)-(S)-2-ամինոպրոպիոֆենոն | |
Գոյություն չունի |
ԴԵՏ |
3-[2-(դիէթիլամինո)էթիլ]ինդոլ |
Գոյություն չունի |
ԴՄԱ |
(՞)-2,5-dimetհoxy-ալֆա-մեթիլֆենէթիլամին |
Գոյություն չունի |
ԴՄՀՊ |
3-(1,2-դիմեթիլհեփթիլ)-7,8,9,10-տետրահիդրո-6,6,9-տրիմեթիլ-6H- դիբենզո[b,d]պիրան-1-օլո |
Գոյություն չունի |
ԴՄԹ |
3-[2-(դիմեթիամինո)էթիլ]ինդոլ |
Գոյություն չունի |
ԴՕԷԹ |
(՞)-4-էթիլ-2,5-դիմեթօքսի-ալֆա-ֆենէթիլամին |
ԷԹԻՑԻԿԼԻԴԻՆ |
ՊՑԵ |
N-էթիլl-1-ֆենիլցիկլոհեքսիլամին |
ԷԹՐԻՊՏԱՄԻՆ |
3-(2-ամինոբուտիլ)ինդոլ | |
(+)-ԼԻԶԵՐԳԻԴ |
ԼՍԴ, ԼՍԴ-25 |
9,10-դիդեհիդրո-N,N-դիէթիլ-6-մեթիլէրգոլին-8բետա-կարբոքսամիդ |
Գոյություն չունի |
ՄԴՄԱ |
(՞)-N,ալֆա-դիմեթիլ-3,4-(մեթիլենդիօքսի)ֆենէթիլամին |
Գոյություն չունի |
մեսկալին |
3,4,5-տրիմեթօքսիֆենէթիլամին |
Գոյություն չունի |
մեթկաթինոն |
2-(մեթիլամինո)-1-ֆենիլպրոպան-1- ոն |
Գոյություն չունի |
4-մեթիլամինորեքս |
(՞)-ցիս-2-ամինո-4-մեթիլ-5-ֆենիլ-2-օքսազոլին |
Գոյություն չունի |
ՄՄԴԱ |
2-մեթօքսի-ալֆա-մեթիլ-4,5-(մեթիլենդիօքսի)ֆենէթիլամին |
Գոյություն չունի |
N-էթիլ ՄԴԱ |
(՞)-N-էթիլ-ալֆա-մեթիլ-3,4-(մեթիլենդիօքսի)ֆենէթիլամին |
Գոյություն չունի |
N-հիդրօքսի ՄԴԱ |
(՞)-N-[ալֆա-մեթիլ-3,4-(մեթիլենդիօքսի)ֆենէթիլ]հիդրօքսիլամին |
Գոյություն չունի |
պարահեքսիլ |
3-հեքսիլ-7,8,9,10-տետրահիդրո-6,6,9-տրիմեթիլ-6H-դիբենզո[b,d]պիրան-1-օլ |
Գոյություն չունի |
ՊՄԱ |
p-մեթօքսի-ալֆա-մեթիլֆենէթիլամին |
Գոյություն չունի |
փսիլոցին |
3-[2-(դիմեթիլամինո)էթիլ] ինդոլ-4-օլ |
ՓՍԻԼՈՑԻԲԻՆ |
3-[2-(դիմեթիլամինո)էթիլ]ինդոլ-4-իլ երկջրածնի ֆոսֆաթ | |
ՌՈԼԻՑԻԿԼԻԴԻՆ |
ՊՀՊ, ՊՑՊԻ |
1-(1-ֆենիլցիկլոհեքսիլ)պիրոլիդին |
Գոյություն չունի |
ՍՏՊ, ԴՕՄ |
2,5-դիմեթօքսի-ալֆա,4-դիմեթիլֆենէթիլամին |
ՏԵՆԱՄՖԵՏԱՄԻՆ |
ՄԴԱ |
ալֆա-մեթիլ-3,4-(մեթիլենդիօքսի)ֆենէթիլամին |
ՏԵՆՈՑԻԿԼԻԴԻՆ |
ՏՑՊ |
1-[1-(2-թիէնիլ)ցիկլոհեքսիլ]պիպերիդին |
Գոյություն չունի |
կետրահիդրոկանաբինոլ, հետևյալ իզոմերները և դրանց ստերեոքիմիական տարբերակները: | |
6a,7,8,9-տետրահիդրո-6,6,9-տրիմեթիլ-3-պենտիլ-6H-դիբենզո[b,d] պիրան-1-օլ | ||
Գոյություն չունի |
ՏՄԱ |
(՞)-3,4,5-տրիմեթօքսի-ալֆա-մեթիլֆենէթիլամին |
Սույն ցանկում ներառված նյութերի աղերը, երբ այդպիսի աղերի գոյությունը հնարավոր է
2-րդ ցանկում ներառված նյութերը
Միջազգային ոչ առևտրային անվանում (ՄԱԱ) |
Այլ ոչ առևտրային կամ ընդունված անվանում |
Քիմիական անվանում |
ԱՄՖԵՏԱՄԻՆ |
ամֆետամին |
(՞)-ալֆա-մեթիլֆենէթիլամին |
ԴԵՔՍԱՄՖԵՏԱՄԻՆ |
դեքսամֆետամին |
(+)-ալֆա-մեթիլֆենէթիլամին |
ՖԵՆԷԹԻԼԻՆ |
7-[2-[(ալֆա-մեթիլֆենէթիլ)ամինո] էթիլ]թեոֆիլին | |
ԼԵՎԱՄՖԵՏԱՄԻՆ |
լեվամֆետամին |
(x)-(R)-ալֆա-մեթիլֆենէթիլամին |
Գոյություն չունի |
լեվոմեթամֆետամին |
(x)-N,ալֆա-դիմեթիլֆենէթիլամին |
ՄԵԿԼՈՔՎԱԼՈՆ |
3-(օ-քլորոֆենիլ)-2-մեթիլ-4(3H)- քվինազոլինոն | |
ՄԵՏԱՄՖԵՏԱՄԻՆ |
մետամֆետամին |
(+)-(S)-N,ալֆա-դիմեթիլֆենէթիլամին |
ՄԵՏԱՄՖԵՏԱՄԻՆ |
մետամֆետամին ռացեմատ |
(՞)-N,ալֆա-դիմեթիլֆենէթիլամին |
ՄԵՏԱՔՎԱԼՈՆ |
2-մեթիլ-3-օ-տոլիլ-4(3H)-քվինազոլինոն | |
ՄԵԹԻԼՖԵՆԻԴԱՏ |
Մեթիլ ալֆա-ֆենիլ-2-պիպերիդինացետատ | |
ՖԵՆՑԻԿԼԻԴԻՆ |
ՊՑՊ |
1-(1-ֆենիլցիկլոհեքսիլ)պիպերիդին |
ՖԵՆՄԵՏՐԱԶԻՆ |
3-մեթիլ-2-ֆենիլմորֆոլին | |
ՍԵԿՈԲԱՐԲԻՏԱԼ |
5-ալիլ-5-(1-մեթիլբուտիլ)բարբիտուրային թթու | |
ԴՐՈՆԱԲԻՆՈԼ * |
դելտա-9-տետրահիդրո-կանաբինոլ և դրա ստերեոքիմիական տարբերակները |
(6aR,10aR)-6a,7,8,10a-տետրահիդրո-6,6,9-տրիմեթիլ-3-պենտիլ-6H- դիբենզո[b,d]պիրան-1-օլ |
ԶԻՊԵՊՐՈԼ |
ալֆա-(ալֆա-մեթօքսիբենզիլ)-4-(բետա-մեթօքսիֆենէթիլ)-1-պիպերազինէթանոլ |
Սույն ցանկում ներառված նյութերի աղերը, երբ այդպիսի աղերի գոյությունը հնարավոր է* Տվյալ ՄԱԱ-ն դելտա-9-տետրահիդրոկանաբինոլ նյութի ստերեոքիմիական տարբերակներին, մասնավորապես` (-)- տրանս-դելտա-9-տետրահիդրոկանաբինոլին
3-րդ ցանկում ներառված նյութեր
Միջազգային ոչ առևտրային անվանում (ՄԱԱ) |
Այլ ոչ առևտրային կամ ընդունված անվանում |
Քիմիական անվանում |
ԱՄՈԲԱՐԲԻՏԱԼ |
5-էթիլ-5-իզոպենտիլբարբիտուրային թթու | |
ԲՈՒՊՐԵՆՈՐՖԻՆ |
2լ-ցիկլոպրոպիլ-7-ալֆա-[(S)-1-հիդրօքսի-1,2,2-տրիմեթիլպրոպիլ]-6,14- էնդո-էթանո-6,7,8,14-տետրահիդրոօրպավին | |
ԲՈՒՏԱԼԲԻՏԱԼ |
5-ալիլ-5-իզոբուտիլբարբիտուրային թթու | |
ԿԱՏԻՆ |
(+)-նորփսեվդո-էֆեդրին |
(+)-(R)-ալֆա-[(R)-1-ամինոէթիլ]բենզիլ ալկոհոլ |
ՑԻԿԼՈԲԱՐԲԻՏԱԼ |
5-(1-ցիկլոհեքսեն-1-իլ)-5-էթիլբարբիտուրային թթու | |
ՖԼՈՒՆԻՏՐԱԶԵՊԱՄ |
5-(օ-ֆլուորոֆենիլ)-1,3-դիհիդրո-1-մեթիլ-7-նիտրո-2H-1,4-բենզոդիազեպին-2- ոն | |
ԳԼՈՒՏԵՏԻՄԻԴ |
2-էթիլ-2-ֆենիլգլուտարիմիդ | |
ՊԵՆՏԱԶՈՑԻՆ |
(2R*,6R*,11R*)-1,2,3,4,5,6-հեքսահիդրո-6,11-դիմեթիլ-3-(3-մեթիլ-2-բուտենիլ)-2,6-մեթանո-3-բենզազոցին-8-օլ | |
ՊԵՆՏՈԲԱՐԲԻՏԱԼ |
5-էթիլ-5-(1-մեթիլբուտիլ)բարբիտուրային թթու |
Սույն ցանկում ներառված նյութերի աղերը, երբ այդպիսի աղերի գոյությունը հնարավոր է
4-րդ ցանկում ներառված նյութեր
Միջազգային ոչ առևտրային անվանում (ՄԱԱ) |
Այլ ոչ առևտրային կամ ընդունված անվանում |
Քիմիական անվանում |
ԱԼՈԲԱՐԲԻՏԱԼ |
5,5-դիալիբարբիտուրային թթու | |
ԱԼՊՐԱԶՈԼԱՄ |
8-քլորո-1-մեթիլ-6-ֆենիլ-4H-s-տրիազոլո[4,3-a][1,4]բենզոդիազեպին | |
ԱՄՖԵՊՐԱՄՈՆ |
դիէթիլպրոպիոն |
2-(դիէթիլամինո)պրոպիոֆենոն |
ԱՄԻՆՈՌԵՔՍ |
2-ամինո-5-ֆենիլ-2-օքսազոլին | |
ԲԱՐԲԻՏԱԼ |
5,5-դիէթիլբարբիտուրային թթու | |
ԲԵՆԶՖԵՏԱՄԻՆ |
բենզֆետամին |
N-բենզիլ-N,ալֆա-դիմեթիլֆենէթիլամին |
ԲՐՈՄԱԶԵՊԱՄ |
7-բրոմո-1,3-դիհիդրո-5-(2-պիրիդիլ)-2H-1,4-բենզոդիազեպին-2- ոն | |
Գոյություն չունի |
բուտոբարբիտալ |
5-բուտիլ-5-էթիլբարբիտուրային թթու |
ԲՐՈՏԻԶՈԼԱՄ |
2-բրոմո-4-(օ-քլորոֆենիլ)-9-մեթիլ-6H-թիենո[3,2-f]-s-տրազոլո[4,3-a][1,4]դիազեպին | |
ԿԱՄԱԶԵՊԱՄ |
7-քլորո-1,3-դիհիդրո-3-հիդրօքսի-1-մեթիլ-5-ֆենիլ-2H-1,4 բենզոդիազեպին-2-մեկ դիմեթիլկարբամատ (եթեր) | |
ՔԼՈՐԴԻԱԶԵՊՕՔՍԻԴ |
7-քլորո-2-(մեթիլամինո)-5-ֆենիլ-3H-1,4-բենզոդիազեպին-4-օքսիդ | |
ԿԼՈԲԱԶԱՄ |
7-քլորո-1-մեթիլ-5-ֆենիլ-1H-1,5-բենզոդիազեպին-2,4(3H,5H)-դիոն | |
ԿԼՈՆԱԶԵՊԱՄ |
5-(օ-քլորոֆենիլ)-1,3-դիհիդրո-7-նիտրո-2H-1,4-բենզոդիազեպին-2- ոն | |
ՔԼՈՐԱԶԵՊԱՏ |
7-քլորո-2,3-դիհիդրո-2-օքսո-5-ֆենիլ-1H-1,4-բենզոդիազեպին-3-կարբոնաթթու | |
ՔԼՈԹԻԱԶԵՊԱՄ |
5-(օ-քլորոֆենիլ)-7-էթիլ-1,3-դիհիդրո-1-մեթիլ0-2H-թիենո [2,3-e] -1,4-դիազեպին-2- ոն | |
ԿԼՈՔՍԱԶՈԼԱՄ |
10-քլորո-11b-(օ-քլորոֆենիիլ)-2,3,7,11b-տետրահիդրո-օքսազոլո- [3,2-d][1,4]բենզոդիազեպին-6(5H)- ոն | |
ԴԵԼՈՐԱԶԵՊԱՄ |
7-քլորո-5-(օ-քլորոֆենիլ)-1,3-դիհիդրո-2H-1,4-բենզոդիազեպին-2- ոն | |
ԴԻԱԶԵՊԱՄ |
7-քլորո-1,3-դիհիդրո-1-մեթիլ-5-ֆենիլ-2H-1,4-բենզոդիազեպին-2- ոն | |
ԷՍՏԱԶՈԼԱՄ |
8-քլորո-6-ֆենիլ-4H-s-տրազոլո[4,3-a][1,4]բենզոդիազեպին | |
ԷԹՔԼՈՐՎԻՆՈԼ |
1-քլորո-3-էթիլ-1-պենտեն-4-ին-3-օլ | |
ԷԹԻՆԱՄԱՏ |
1-էթինիլցիկլոհեքսանոլկարբամատ | |
ԷԹԻԼ ԼՈՖԼԱԶԵՊԱՏ |
էթիլ 7-քլորո-5-(օ-ֆլուորոֆենիլ)-2,3-դիհիդրո-2-օքսո-1H-1,4-բենզոդիազեպին-3-կարբօքսիլատ | |
ԷԹԻԼ ԱՄՖԵՏԱՄԻՆ |
N -էթիլամֆետամին |
N-էթիլ-ալֆա-մեթիլֆենէթիլամին |
ՖԵՆԿԱՄՖԱՄԻՆ |
N-էթիլ-3-ֆենիլ-2-նորբորանանամին | |
ՖԵՆՊՐՈՊՈՐԵՔՍ |
(՞)-3-[(ալֆա-մեթիլֆենիլէթիլ)ամինո]պրոպիոնիտրիլ | |
ՖԼՈՒԴԻԱԶԵՊԱՄ |
7-քլորո-5-(օ-ֆլուորոֆենիլ)-1,3-դիհիդրո-1-մեթիլ-2H-1,4-բենզոդիազեպին-2- ոն | |
ՖԼՈՒՐԱԶԵՊԱՄ |
7-քլորո-1-[2-(դիէթիլամինո)էթիլ]-5-(օ-ֆլուորոֆենիլ)-1,3-դիհիդրո-2H-1,4-բենզոդիազեպին-2-ոն | |
ՀԱԼԱԶԵՊԱՄ |
7-քլորո-1,3-դիհիդրո-5-ֆենիլ-1-(2,2,2-տրիֆլուորոէթիլ)-2H-1,4-բենզոդիազեպին-2-ոն | |
ՀԱԼՕՔՍՈԶԱԼԱՄ |
10-բրոմո-11b-(օ-ֆլուորոֆենիլ)-2,3,7,11b-տետրահիդրոօքսոզոլո [3,2-d][1,4]բենզոդիազեպին-6(5H)-ոն | |
ԿԵՏԱԶՈԼԱՄ |
11-քլորո-8,12b-դիհիդրո-2,8-դիմեթիլ-12b-ֆենիլ-4H-[1,3]օքսազինո[3,2-d][1,4]բենզոդիազեպին-4,7(6H)-դիոն | |
ԼԵՖԵՏԱՄԻՆ |
ՍՊԱ |
(x)-N,N-դիմեթիլ-1,2-դիֆենիլէթիլամին |
ԼՈՊՐԱԶՈԼԱՄ |
6-(օ-քլորոֆենիլ)-2,4-դիհիդրո-2-[(4-մեթիլ-1-պիպերազինիլ) մեթիլեն]-8-նիտրո-1H-իմիդազո[1,2-a][1,4]բենզոդիազեպին-1-ոն | |
ԼՈՐԱԶԵՊԱՄ |
7-քլորո-5-(օ-քլորոֆենիլ)-1,3-դիհիդրո-3-հիդրօքսի-2H-1,4-բենզոդիազեպին-2-ոն | |
ԼՈՐՄԵՏԱԶԵՊԱՄ |
7-քլորո-5-(օ-քլորոֆոնիլ)-1,3-դիհիդրո-3-հիդրօքսի-1-մեթիլ-2H-1,4-բենզոդիազեպին-2-ոն | |
ՄԱԶԻՆԴՈԼ |
5-(p-քլորոֆենիլ)-2,5-դիհիդրո-3H-իմիդազո[2,1-a]իզոինդոլ-5-ոլ | |
ՄԵԴԱԶԵՊԱՄ |
7-քլորո-2,3-դիհիդրո-1-մեթիլ-5-ֆենիլ-1H-1,4-բենզոդիազեպին | |
MEFENՕREX |
N-(3-chloropropyl)-alpha-methylphenethylamine | |
ՄԵՊՐՈԲԱՄԱՏ |
2-մեթիլ-2-պրոպիլ-1,3-պրոպանէդիոլդիկարբամատ | |
ՄԵԶՈԿԱՐԲ |
3-(ալֆա-մեթիլֆենէթիլ)-N-(ֆենիլկարբաոիլ)սիդնոն իմին | |
ՄԵԹԻԼՖԵՆՈԲԱՐԲԻՏԱԼ |
5-էթիլ-1-մեթիլ-5-ֆենիլբարբիտուրային թթու | |
ՄԵԹԻՊՐԻԼՈՆ |
3,3-դիէթիլ-5-մեթիլ-2,4-պիպերիդին-դիոն | |
ՄԻԴԱԶՈԼԱՄ |
8-քլորո-6-(օ-ֆլուորոֆենիլ)-1-մեթիլ-4H-իմիդազո[1,5-a][1,4]բենզոդիազեպին | |
ՆԻՄԵՏԱԶԵՊԱՄ |
1,3-դիհիդրո-1-մեթիլ-7-նիտրո-5-ֆենիլ-2H-1,4-բենզոդիազեպին-2-ոն | |
ՆԻՏՐԱԶԵՊԱՄ |
1,3-դիհիդրո-7-նիտրո-5-ֆենիլ-2H-1,4-բենզոդիազեպին-2-ոն | |
ՆՈՐԴԱԶԵՊԱՄ |
7-քլորո-1,3-դիհիդրո-5-ֆենիլ-2H-1,4-բենզոդիազեպին-2-ոն | |
ՕՔՍԱԶԵՊԱՄ |
7-քլորո-1,3-դիհիդրո-3-հիդրօքսի-5-ֆենիլ-2H-1,4-բենզոդիազեպին-2-ոն | |
ՕՔՍԱԶՈԼԱՄ |
10-քլորո-2,3,7,11b-տետրահիդրո-2-մեթիլ-11b-ֆենիլօքսազոլո [3,2-d][1,4]բենզոդիազեպին-6(5H)-ոն | |
ՊԵՄՈԼԻՆ |
2-ամինո-5-ֆենիլ-2-օքսազոլին-4-մեկ (=2-իմինո-5-ֆենիլ-4-օքսազոլիդինոն) | |
ՖԵՆԴԻՄԵՏՐԱԶԻՆ |
(+)-(2S,3S)-3,4-դիմեթիլ-2-ֆենիլմորֆոլին | |
ՖԵՆՈԲԱՐԲԻՏԱԼ |
5-էթիլ-5-ֆենիլբարբիտուրային թթու | |
ՖԵՆՏԵՐՄԻՆ |
ալֆա,ալֆա-դիմեթիլֆենէթիլամին | |
ՊԻՆԱԶԵՊԱՄ |
7-քլորո-1,3-դիհիդրո-5-ֆենիլ-1-(2-պրոպինիլ)-2H-1,4-բենզոդիազեպին-2-ոն | |
ՊԻՊՐԱԴՐՈԼ |
1,1-դիֆենիլ-1-(2-պիպերիդիլ)-մեթանոլ | |
ՊՐԱԶԵՊԱՄ |
7-քլորո-1-(ցիկլոպրոպիլմեթիլ)-1,3-դիհիդրո-5-ֆենիլ-2H-1,4-բենզոդիազեպին-2-ոն | |
ՊԻՐՈՎԱԼԵՐՈՆ |
4'-մեթիլ-2-(1,-պիրոլիդինիլ)վալերոֆենոն | |
ՍԵԿԲՈՒՏԱԲԱՐԲԻՏԱԼ |
5-սեկ-բուտիլ-5-էթիլբարբիտուրային թթու | |
ՏԵՄԱԶԵՊԱՄ |
7-քլորո-1,3-դիհիդրո-3-հիդրօքսի-1-մեթիլ-5-ֆենիլ-2H-1,4-բենզոդիազեպին-2-ոն | |
ՏԵՏՐԱԶԵՊԱՄ |
7-քլորո-5-(1-ցիկլոհեքսեն-1-իլ)-1,3-դիհիդրո-1-մեթիլ-2H-1,4-բենզոդիազեպին-2-ոն | |
ՏՐԻԱԶՈԼԱՄ |
8-քլորո-6-(օ-քլորոֆենիլ)-1-մեթիլ-4H-s-տրիազոլո[4,3-a][1,4]բենզոդիազեպին | |
ՎԻՆԻԼԲԻՏԱԼ |
5-(1-մեթիլբուտիլ)-5-վինիլբարբիտուրային թթու |
Սույն ցանկում ներառված նյութերի աղերը, երբ այդպիսի աղերի գոյությունը հնարավոր է: