«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 հունիսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 մարտի 2004 թվականի N 834-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 1353-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունմամբ վերացել են առանձին խմբերի քաղաքացիների` գազի և ջրի մատակարարման դիմաց զեղչով վճարման արտոնությունները, սակայն պահպանվել են առանձին խմբերի քաղաքացիների` մի շարք այլ ծառայությունների դիմաց զեղչով վճարման արտոնությունները, և որ «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ջրամատակարարող ընկերությունների համար նախատեսված է սուբսիդիայի հատկացում` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 16-ի «Կազմակերպությունների կողմից քաղաքացիներին օրենքով կամ օրենքով սահմանված դեպքերում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած զեղչ սակագներով կամ անվճար ծառայություններ մատուցվելու կամ ապրանքներ մատակարարվելու հետևանքով չստացված եկամուտների հաշվարկման և փոխհատուցման կարգը հաստատելու մասին» N 1353-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
ա) որոշման նախաբանը «ապահովելու» բառից հետո լրացնել «և Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ կազմակերպությունների կողմից զեղչ սակագնով կամ անվճար ծառայություններ մատուցվելու հետևանքով չստացված եկամուտների հաշվարկման և փոխհատուցման հետ կապված հարաբերությունները կարգավորելու» բառերով,
բ) որոշման 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Սույն որոշմամբ հաստատված կարգի գործողությունը տարածվում է 2003 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա»,
գ) որոշման վերնագրից ու 1-ին կետից և որոշմամբ հաստատված կարգի վերնագրից ու 1-ին կետից հանել «կամ ապրանքներ մատակարարվելու» բառերը,
դ) որոշմամբ հաստատված կարգի`
II բաժնից հանել «գազ, ջրամատակարարում, ջրահեռացում» բառերը,
12-րդ, 19-րդ, 24-րդ և 27-րդ կետերի երկրորդ պարբերությունները «կարգով» բառից հետո լրացնել «հարկային մարմինների կողմից» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|