«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 նոյեմբերի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 նոյեմբերի 2003 թվականի N 1454-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-Ի N 434 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ելնելով Հայկական ԱԷԿ-ում աշխատած միջուկային վառելիքի՝ մինչև չոր եղանակով պահպանման պահեստարան տեղափոխումն այրման խորության չափման անհրաժեշտությունից՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 2-ի «Հայաստանի Հանրապետություն իոնացվող ճառագայթման աղբյուր ժամանակավոր ներմուծելու թույլտվություն տալու մասին» N 434 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝
որոշման 1-ին կետում «մինչև 2003 թվականի օգոստոսի 2-ը» բառերը փոխարինել «մինչև 2004 թվականի օգոստոսի 2-ը» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|