ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
|
5 նոյեմբերի 2010 թ. |
N 383-Լ |
Հ Ր Ա Մ Ա Ն
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեության լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 04.11.2010թ. կայացած նիստի).
Հրամայում եմ`
1. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի 04.11.2010թ. ներկայացրած դիմումի համաձայն) «Անհաղթ» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0810 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։
2. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի 03.11.2010թ. ներկայացրած դիմումի համաձայն) «Սեյբոլտ-Արմենիա» ՍՊ ընկերության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N 0035 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։
3. Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 26, 28 հոդվածների և ՀՀ կառավարության 07.01.02 թ. N 5 որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացման, անշարժ գույքի գնահատման և ռիելթորական գործունեությունների բնագավառներում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգի» 7-րդ, 8-րդ և 10-րդ կետերի պահանջները՝
● «Ունիկո Էքսպերտ» ՍՊ ընկերությանը տրամադրել «Անշարժ գույքի գնահատում» գործունեության լիցենզիա,
● «Սիդի Լենդ» ՍՊ ընկերությանը տրամադրել «Ռիելթորական գործունեություն» գործունեության լիցենզիա։
4. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը վերապահել կոմիտեի նախագահի տեղակալ Կ. Դավթյանին։
|
Կոմիտեի նախագահ` |
Ե. Զախարյան |
Ց Ա Ն Կ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (05.11.2010թ. հր. 383-Լ)
|
Հ/հ |
Ֆիզիկական անձ(անուն, ազգանուն), իրավաբանական անձ (անվանումը |
Բնակության վայրը, |
Լիցենզիայի համարը |
Լիցենզիան տալու |
Հարկ վճարողի հաշվառման համարը |
Գրանց-ման համարը |
Գործունեության տեսակը |
Գործու-նեության |
Գործողության ժամկետը |
Տեղեկություններ գրանցամատյանում |
Այլ տեղեկու-թյուններ |
|
1 |
«Անհաղթ» ՍՊԸ |
Ք. Երևան Ուլնեցու |
ԱԳ0810 |
04.11.08թ. |
01010173 |
805 |
Ռիելթորական գործունեություն |
ՀՀ |
Անժամկետ |
Դադարեցվել է դիմումի համաձայն |
|
|
2 |
«Սեյլբոլտ-Արմենիա» ՍՊԸ |
Ք. Երևան, Գարեգին Նժդեհի 9, բն. 8 |
ԱԳ0035 |
20.11.01թ. |
02210893 |
035 |
Անշարժ գույքի գնահատում |
ՀՀ |
Անժամկետ |
Դադարեցվել է դիմումի համաձայն |
|
|
3 |
«Ունիկո Էքսպերտ» ՍՊԸ |
Ք. Վանաձոր, Տ.Մեծի 24/4 |
ԱԳ0932 |
05.11.10թ. |
06944384 |
927 |
Անշարժ գույքի գնահատում |
ՀՀ |
Անժամկետ |
Լիցենզիայի տրամադրում | |
|
4 |
«Սիդի Լենդ» ՍՊԸ |
Ք. Երևան, Մաշտոցի պ., 48շ., բն. 51 |
ԱԳ0933 |
05.11.10թ. |
00853944 |
928 |
Ռիելթորական գործունեություն |
ՀՀ |
Անժամկետ |
Լիցենզիայի տրամադրում |