Գլխավոր տեղեկություն
Համար
N 1685-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.01.2004-09.09.2004)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.01.21/5(377) Հոդ.61
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.10.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.12.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
22.12.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.01.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան 
22 դեկտեմբերի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 16 հոկտեմբերի 2003 թվականի N 1685-Ն

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 827, 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 8-Ի N 6 ԵՎ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 793-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. «Հիդրոէներգաշին» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող` Երևանի Արտաշեսյան փողոցի N 105 հասցեում գտնվող` 222285 հազ. դրամ գնահատված արժեքով «Հիդրոտեխնիկական կառույցների շինարարություն» դուստր փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը, Սիսիան քաղաքում գտնվող` 51482 հազ. դրամ գնահատված արժեքով «Սպանդարյանի ՀԷԿ-ի շինարարություն» դուստր փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը և Հրազդանի Գործարանային փողոցում գտնվող` 592589 հազ. դրամ գնահատված ակտիվներով «Հրազդանի ՊՇԷԿ-ի շինարարություն» դուստր փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը, և դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը` համապատասխանաբար նվազեցնելով «Հիդրոէներգաշին» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:

1.2. Սահմանել «Հիդրոէներգաշին» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` ընկերության` հաշվեկշռային մեթոդով 365810 հազ. դրամ գնահատված ակտիվների` սույն որոշման 1.1-ին կետում նշված բաժնետոմսերի գնահատված արժեքի ու ընկերության պարտավորությունների հանրագումարի տարբերության չափով` 58947 հազ. դրամ, որը համապատասխանում է 58947 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով, որում պետական բաժնեմասը կազմում է 58947 հազ. դրամ:

1.3. Սույն որոշման 1.1-ին կետում նշված առանձնացումներից հետո հաշվեկշռային մեթոդով 265016 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Հիդրոէներգաշին» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին:

1.4. Սահմանել «Հիդրոէներգաշին» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը` 58947 հազ. դրամ:

1.5. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 14737 հազ. դրամ:

1.6. «Հիդրոէներգաշին» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2003 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 206069 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքերի գծով` 13856 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 24523 հազ. դրամ,

առևտրական կրեդիտորական պարտքերի գծով` 23424 հազ. դրամ,

ստացված ընթացիկ կանխավճարների գծով` 81102 հազ. դրամ,

կարճաժամկետ բանկային վարկերի և փոխառությունների գծով` 1002 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 29776 հազ. դրամ,

այլ կրեդիտորական պարտքերի գծով` 2463 հազ. դրամ,

այլ ընթացիկ պարտավորությունների գծով` 29923 հազ. դրամ:

1.7. «Հիդրոէներգաշին» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2002 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

1.8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ`

ա) գնորդը պարտավորվում է 3 տարվա ընթացքում կատարել 30,0 մլն դրամի չափով ներդրում, յուրաքանչյուր տարի` հավասարաչափ, ստեղծել 100 նոր աշխատատեղ` միջին աշխատավարձը սահմանելով 40,0 հազ. դրամ.

բ) գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

1.9. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

2.1. «Հիդրոէներգաշին» փակ բաժնետիրական ընկերության «Հիդրոտեխնիկական կառույցների շինարարություն» դուստր փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող` Երևանի Արտաշեսյան փողոցի N 105/1 հասցեում գտնվող` 5446 հազ. դրամ գնահատված արժեքով սղոցման արտադրամասը, Երևանի Արտաշեսյան փողոցի N 104 հասցեում գտնվող` 35110 հազ. դրամ գնահատված արժեքով ատաղձագործական արտադրամասը, Երևանի Արտաշեսյան փողոցի N 103 հասցեում գտնվող` 9386 հազ. դրամ գնահատված արժեքով բանվորական մատակարարման բազան, Երևանի Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի N 2/2 հասցեում գտնվող` 8883 հազ. դրամ գնահատված արժեքով երկաթբետոնե կոնստրուկցիաների արտադրամասը, Երևանի Արտաշեսյան փողոցի N 102 հասցեում գտնվող` 57452 հազ. դրամ գնահատված արժեքով տրանսպորտի տեղամասը, Երևանի Արտաշեսյան փողոցի N 100 հասցեում գտնվող` 32602 հազ. դրամ գնահատված արժեքով նյութական մատակարարման բազան, և դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը` համապատասխանաբար նվազեցնելով «Հիդրոէներգաշին» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:

2.2. «Հիդրոէներգաշին» փակ բաժնետիրական ընկերության «Հիդրոտեխնիկական կառույցների շինարարություն» դուստր փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Հիդրոտեխնիկական կառույցների շինարարություն» բաց բաժնետիրական ընկերության:

2.3. Սահմանել «Հիդրոտեխնիկական կառույցների շինարարություն» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` ընկերության` հաշվեկշռային մեթոդով 439317 հազ. դրամ գնահատված ակտիվների` սույն որոշման 2.1-ին կետում նշված գույքի գնահատված արժեքի, գույքի օտարման ժամանակ առաջացող ավելացված արժեքի հարկի ու ընկերության պարտավորությունների հանրագումարի տարբերության չափով` 43630 հազ. դրամ, որը համապատասխանում է 43630 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով, որում պետական բաժնեմասը կազմում է 43630 հազ. դրամ:

2.4. Սահմանել «Հիդրոտեխնիկական կառույցների շինարարություն» դուստր փակ բաժնետիրական ընկերության` մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը` 73405 հազ. դրամ:

2.5. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 18351 հազ. դրամ:

2.6. «Հիդրոտեխնիկական կառույցների շինարարություն» դուստր փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2003 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 217032 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` 24347 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 29501 հազ. դրամ,

առևտրական կրեդիտորական պարտքերի գծով` 99830 հազ. դրամ,

ստացված ընթացիկ կանխավճարների գծով` 27048 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 22392 հազ. դրամ,

այլ ընթացիկ պարտավորությունների գծով` 13914 հազ. դրամ:

2.7. «Հիդրոտեխնիկական կառույցների շինարարություն» դուստր փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2002 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

2.8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.

գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2.9. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

ներդրումների չափը` տարիների կտրվածքով,

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

2.10. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

2.11. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

2.12. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

3.1. «Հիդրոէներգաշին» փակ բաժնետիրական ընկերության «Հիդրոտեխնիկական կառույցների շինարարություն» դուստր փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից օրենքով սահմանված կարգով առանձնացված տրանսպորտի տեղամասը (քաղ. Երևան, Արտաշեսյան 102) և նյութական մատակարարման բազան (քաղ. Երևան, Արտաշեսյան 100) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ Մայիս Հայրիկի Սայադյանին (անձնագիր` AB 0380512, տրված` 019-ի կողմից):

3.2. Սահմանել մասնավորեցման ենթակա գույքի գնահատված արժեքը` 90054 հազ. դրամ:

3.3. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա գույքի գինը` 22514 հազ. դրամ:

3.4. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

4.1. «Հիդրոտեխնիկական կառույցների շինարարություն» դուստր փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից օրենքով սահմանված կարգով առանձնացված սղոցման արտադրամասը (քաղ. Երևան, Արտաշեսյան 105/1), ատաղձագործական արտադրամասը (քաղ. Երևան, Արտաշեսյան 104), բանվորական մատակարարման բազան (քաղ. Երևան, Արտաշեսյան 103), երկաթբետոնե կոնստրուկցիաների արտադրամասը (քաղ. Երևան, Արցախի 4-րդ նրբ., 2/2) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել «Հիդրոէներգաշին» փակ բաժնետիրական ընկերությանը:

4.2. Սահմանել մասնավորեցման ենթակա գույքի գնահատված արժեքը` 58825 հազ. դրամ:

4.3. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա գույքի գինը` 14706 հազ. դրամ:

4.4. Վճարումները կատարել «Հիդրոէներգաշին» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման պայմանագիրը կնքելուց հետո եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

5.1. «Հիդրոէներգաշին» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից օրենքով սահմանված կարգով առանձնացված հաշվեկշռային մեթոդով 76086 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Սպանդարյանի ՀԷԿ-ի շինարարություն» դուստր փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Սպանդարյանի ՀԷԿ-ի շինարարություն» բաց բաժնետիրական ընկերության:

5.2. Սահմանել «Սպանդարյանի ՀԷԿ-ի շինարարություն» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 51482 հազ. դրամ, որը համապատասխանում է 51482 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

5.3. Սահմանել «Սպանդարյանի ՀԷԿ-ի շինարարություն» դուստր փակ բաժնետիրական ընկերության մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը` 51482 հազ. դրամ:

5.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 12871 հազ. դրամ:

5.5. «Սպանդարյանի ՀԷԿ-ի շինարարություն» դուստր փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2003 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 24604 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` 7341 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 10810 հազ. դրամ,

առևտրական կրեդիտորական պարտքերի գծով` 115 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 5529 հազ. դրամ,

այլ ընթացիկ պարտավորությունների գծով` 809 հազ. դրամ:

5.6. «Սպանդարյանի ՀԷԿ-ի շինարարություն» դուստր փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2002 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

5.7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.

գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

5.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

ներդրումների չափը` տարիների կտրվածքով,

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

5.9. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

5.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

5.11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

6.1. «Հիդրոէներգաշին» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից օրենքով սահմանված կարգով առանձնացված` հաշվեկշռային մեթոդով 592589 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Հրազդանի ՊՇԷԿ-ի շինարարություն» դուստր փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Հրազդանի ՊՇԷԿ-ի շինարարություն» բաց բաժնետիրական ընկերության:

6.2. Սահմանել «Հրազդանի ՊՇԷԿ-ի շինարարություն» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 592589 հազ. դրամ, որը համապատասխանում է 592589 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

6.3. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 148147 հազ. դրամ:

6.4. «Հրազդանի ՊՇԷԿ-ի շինարարություն» դուստր փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2003 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 1217686 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքերի գծով` 679759 հազ. դրամ,

առևտրական կրեդիտորական պարտքերի գծով` 5029 հազ. դրամ,

ստացված ընթացիկ կանխավճարների գծով` 474789 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 41778 հազ. դրամ,

այլ ընթացիկ պարտավորությունների գծով` 16331 հազ. դրամ:

6.5. «Հրազդանի ՊՇԷԿ-ի շինարարություն» դուստր փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2002 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

6.6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.

գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

6.7. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

ներդրումների չափը` տարիների կտրվածքով,

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

6.8. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

6.9. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

6.10. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

7.1. «Գիտա-արտադրական համալիր» փակ բաժնետիրական ընկերության ակտիվների կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող` Երևանի Կոմիտասի պողոտայի N 51 շենքի 2-րդ հարկում գտնվող` 5792 հազ. դրամ գնահատված արժեքով 75,9 քառ. մետր տարածքը և Երևանի Կոմիտասի պողոտայի N 51 շենքի 6-րդ հարկում գտնվող` 13354 հազ. դրամ գնահատված արժեքով 175,0 քառ. մետր տարածքը, և դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը` համապատասխանաբար նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը:

7.2. Սահմանել «Գիտա-արտադրական համալիր» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` ընկերության` հաշվեկշռային մեթոդով 61848 հազ. դրամ գնահատված ակտիվների` սույն որոշման 7.1-ին կետում նշված գույքի գնահատված արժեքի, գույքի օտարման ժամանակ առաջացող ավելացված արժեքի հարկի ու ընկերության պարտավորությունների հանրագումարի տարբերության չափով` 35562 հազ. դրամ, որը համապատասխանում է 35562 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով, որում պետական բաժնեմասը կազմում է 35562 հազ. դրամ:

7.3. «Գիտա-արտադրական համալիր» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին (այսուհետ` գնորդ):

7.4. Սահմանել «Գիտա-արտադրական համալիր» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը` 39391 հազ. դրամ:

7.5. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 9848 հազ. դրամ:

7.6. «Գիտա-արտադրական համալիր» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2003 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 3311 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` 120 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 535 հազ. դրամ,

երկարաժամկետ բանկային վարկերի և փոխառությունների գծով` 70 հազ. դրամ,

առևտրական կրեդիտորական պարտքերի գծով` 1953 հազ. դրամ,

նպատակային ֆինանսավորման և մուտքերի գծով` 304 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 273 հազ. դրամ,

այլ ընթացիկ պարտավորությունների գծով` 56 հազ. դրամ:

7.7. «Գիտա-արտադրական համալիր» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2002 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

7.8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

7.9. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

8.1. «Գիտա-արտադրական համալիր» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացված` 75,9 քառ. մետր վարձակալությամբ տրված տարածքը (քաղ. Երևան, Կոմիտասի 51, 2-րդ հարկ) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել վարձակալ Սոկրատ Մարգարյանին (անձնագիր` AE 06111153, տրված` 007-ի կողմից):

8.2. Սահմանել վարձակալությամբ տրված տարածքի գնահատված արժեքը` 5792 հազ. դրամ:

8.3. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա տարածքի վաճառքի գինը` 1700 հազ. դրամ:

8.4. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

9.1. «Գիտա-արտադրական համալիր» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացված` 175 քառ. մետր վարձակալությամբ տրված տարածքը (քաղ. Երևան, Կոմիտասի 51, 6-րդ հարկ) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել վարձակալ Հովհաննես Գևորգյանին (անձնագիր` AE 0665833, տրված` 003-ի կողմից):

9.2. Սահմանել վարձակալությամբ տրված տարածքի գնահատված արժեքը` 13354 հազ. դրամ:

9.3. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա տարածքի վաճառքի գինը` 4000 հազ. դրամ:

9.4. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

10.1. «Էլեկտրամաշ ԳՀԻ» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող` Երևանի Գյուրջյան փողոցի N 15 հասցեում գտնվող` 10348 հազ. դրամ գնահատված արժեքով 1759,8 քառ. մետր ճաշարան-դահլիճը, և այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը` համապատասխանաբար նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը:

10.2. Սահմանել «Էլեկտրամաշ ԳՀԻ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` ընկերության` հաշվեկշռային մեթոդով 133154 հազ. դրամ գնահատված ակտիվների` սույն որոշման 10.1-ին կետում նշված գույքի գնահատված արժեքի, գույքի օտարման ժամանակ առաջացող ավելացված արժեքի հարկի ու ընկերության պարտավորությունների հանրագումարի տարբերության չափով` 106318 հազ. դրամ, որը համապատասխանում է 106318 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով, որում պետական բաժնեմասը կազմում է 106318 հազ. դրամ:

10.3. Սույն որոշման 10.1-ին կետում նշված առանձնացումներից հետո «Էլեկտրամաշ ԳՀԻ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին:

10.4. Սահմանել «Էլեկտրամաշ ԳՀԻ» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը` 108388 հազ. դրամ:

10.5. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 27097 հազ. դրամ:

10.6. «Էլեկտրամաշ ԳՀԻ» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2002 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 14418 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` 406 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 5042 հազ. դրամ,

ստացված ընթացիկ կանխավճարների գծով` 4966 հազ. դրամ,

նպատակային ֆինանսավորման և մուտքերի գծով` 2382 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 1107 հազ. դրամ,

այլ ընթացիկ պարտավորությունների գծով` 515 հազ. դրամ:

10.7. «Էլեկտրամաշ ԳՀԻ» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2001 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

10.8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ`

ա) գնորդը պարտավոր է`

առաջիկա 5 տարվա ընթացքում կատարել 22,0 մլն դրամի չափով ներդրումներ, այդ թվում`

շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում` 10,0 մլն դրամի չափով,

նոր տեխնոլոգիաների ներդրում` 12,0 մլն դրամի չափով,

առաջիկա 5 տարվա ընթացքում ստեղծել 100 նոր աշխատատեղ և բարձրացնել միջին աշխատավարձի չափը` 50000 դրամ և ավելի.

բ) «Էլեկտրամաշ ԳՀԻ» փակ բաժնետիրական ընկերությունում առկա տեխնիկական արխիվի փաստաթղթերը համարվում են Հայաստանի Հանրապետության սեփականությունը և ժամանակավորապես (մեկ տարի ժամկետով) պահպանվելու են «Էլեկտրամաշ ԳՀԻ» փակ բաժնետիրական ընկերության կողմից զբաղեցված տարածքում.

գ) գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

10.9. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

11.1. «Գլխամասային «Կոմունտնտ» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող` Արարատի մարզի Արտաշատ քաղաքում գտնվող` 19355 հազ. դրամ գնահատված արժեքով «Արտաշատ» հյուրանոցի գույքը, և այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը` համապատասխանաբար նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը` 23226 հազ. դրամով, սույն որոշման 11.1-ին կետում նշված գույքի գնահատված արժեքի, գույքի օտարման ժամանակ առաջացող ավելացված արժեքի հարկի հանրագումարի տարբերության չափով:

11.2. «Արտաշատ» հյուրանոցի գույքն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին (այսուհետ` գնորդ):

11.3. Սահմանել «Արտաշատ» հյուրանոցի գույքի գնահատված արժեքը` 19355 հազ. դրամ:

11.4. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա գույքի գինը` 4839 հազ. դրամ:

11.5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ`

ա) գնորդը պարտավորվում է մարել «Գլխամասային «Կոմունտնտ» պետական փակ բաժնետիրական ընկերության` «Արտաշատ» հյուրանոցի 1625 հազ. դրամ պարտավորությունները.

բ) գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

11.6. Սահմանել, որ գնորդը պարտավորվում է 6 ամսվա ընթացքում հյուրանոցում ապաստանած փախստական ընտանիքների բնակարանային խնդիրները լուծելու նպատակով նրանց հատկացնել համապատասխան դրամական փոխհատուցում` մեկ անձից բաղկացած ընտանիքին` մեկսենյականոց բնակարան, իսկ 3 և 4 անձից բաղկացած ընտանիքներին` յուրաքանչյուրին երկուսենյականոց բնակարան ձեռք բերելու համար:

11.7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության պետին` գնորդի կողմից ամբողջ գումարը փոխանցվելուց հետո 6 ամսվա ընթացքում ապահովել փախստականների ընտանիքների կողմից զբաղեցված տարածքների ազատումը և փախստականների վերաբնակեցումը:

11.8. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

12.1. Հաշվեկշռային մեթոդով 550339 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Սպիտակ» գյուղատնտեսական արտադրագիտական» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Սպիտակ» գյուղատնտեսական արտադրագիտական բաց բաժնետիրական ընկերության:

12.2. Սահմանել «Սպիտակ» գյուղատնտեսական արտադրագիտական բաց բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 509306 հազ. դրամ, որը համապատասխանում է 509306 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

12.3. Սահմանել «Սպիտակ» գյուղատնտեսական արտադրագիտական» պետական փակ բաժնետիրական ընկերության` մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը` 509306 հազ. դրամ:

12.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 127327 հազ. դրամ:

12.5. «Սպիտակ» գյուղատնտեսական արտադրագիտական» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2003 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 41033 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` 2436 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 5820 հազ. դրամ,

կարճաժամկետ բանկային վարկերի և փոխառությունների գծով` 21900 հազ. դրամ,

առևտրական կրեդիտորական պարտքերի գծով` 8025 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 2852 հազ. դրամ:

12.6. «Սպիտակ» գյուղատնտեսական արտադրագիտական» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2002 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

12.7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.

գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

12.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

ներդրումների չափը` տարիների կտրվածքով,

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

12.9. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

12.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

12.11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

13.1. «Ալագյազի ոչխարաբուծական տոհմային գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության ակտիվների կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող «Նիվա» ՎԱԶ-21214 մակնիշի ավտոմեքենան` 2158 հազ. դրամ գնահատված արժեքով և այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության տնօրինությանը` համապատասխանաբար նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը:

13.2. Հաշվեկշռային մեթոդով գնահատված «Ալագյազի ոչխարաբուծական տոհմային գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին (այսուհետ` գնորդ)` վերակազմակերպելով «Ալագյազի ոչխարաբուծական տոհմային գործարան» փակ բաժնետիրական ընկերության:

13.3. Սահմանել «Ալագյազի ոչխարաբուծական տոհմային գործարան» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` ընկերության հաշվեկշռային մեթոդով 36485 հազ. դրամ գնահատված ակտիվների և սույն որոշման 13.1-ին կետում նշված գույքի գնահատված արժեքի, գույքի օտարման ժամանակ առաջացող ավելացված արժեքի հարկի և ընկերության պարտավորությունների հանրագումարի տարբերության չափով` 4533 հազ. դրամ, որը համապատասխանում է 4533 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

13.4. Սահմանել «Ալագյազի ոչխարաբուծական տոհմային գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը` 4965 հազ. դրամ:

13.5. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 1241 հազ. դրամ:

13.6. «Ալագյազի ոչխարաբուծական տոհմային գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2003 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 29362 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` 17877 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 5866 հազ. դրամ,

այլ ոչ ընթացիկ պարտավորությունների գծով` 2172 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 3447 հազ. դրամ:

13.7. «Ալագյազի ոչխարաբուծական տոհմային գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2002 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

13.8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

13.9. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

14.1. Հաշվեկշռային մեթոդով 3996 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «ԲՇՏ» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «ԲՇՏ» բաց բաժնետիրական ընկերության:

14.2. Սահմանել «ԲՇՏ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 3337 հազ. դրամ, որը համապատասխանում է 3337 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

14.3. Սահմանել «ԲՇՏ» պետական փակ բաժնետիրական ընկերության մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը` 3337 հազ. դրամ:

14.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 1669 հազ. դրամ:

14.5. «ԲՇՏ» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2003 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 659 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` 12 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 527 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 120 հազ. դրամ:

14.6. «ԲՇՏ» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2002 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

14.7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.

գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

14.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

ներդրումների չափը` տարիների կտրվածքով,

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

14.9. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

14.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

14.11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

15.1. Հաշվեկշռային մեթոդով 333429 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Մասիսի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Մասիսի նավթամթերք» բաց բաժնետիրական ընկերության:

15.2. Սահմանել «Մասիսի նավթամթերք» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 331078 հազ. դրամ, որը համապատասխանում է 331078 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

15.3. Սահմանել «Մասիսի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության` մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը` 331078 հազ. դրամ:

15.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 82770 հազ. դրամ:

15.5. «Մասիսի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2003 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 2351 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` 1399 հազ. դրամ,

առևտրական կրեդիտորական պարտքերի գծով` 361 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 591 հազ. դրամ:

15.6. «Մասիսի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2002 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

15.7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.

գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

15.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

ներդրումների չափը` տարիների կտրվածքով,

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

15.9. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

15.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

15.11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

16.1. Հաշվեկշռային մեթոդով 5448 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Վանաձորի մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Վանաձորի մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկա» բաց բաժնետիրական ընկերության:

16.2. Սահմանել «Վանաձորի մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկա» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 1026 հազ. դրամ, որը համապատասխանում է 1026 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

16.3. Սահմանել «Վանաձորի մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերության` մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը` 1026 հազ. դրամ:

16.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 257 հազ. դրամ:

16.5. «Վանաձորի մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2002 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 4421,9 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` 132,2 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 2246,3 հազ. դրամ,

առևտրական կրեդիտորական պարտքերի գծով` 901,8 հազ. դրամ,

հիմնադիրներին (մասնակիցներին) կարճաժամկետ կրեդիտորական պարտքերի գծով` 1,5 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 1140,1 հազ. դրամ:

16.6. «Վանաձորի մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2002 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

16.7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.

գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

16.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

ներդրումների չափը` տարիների կտրվածքով,

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

16.9. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

16.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

16.11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

17.1. 32080 հազ. դրամ կանոնադրական կապիտալ և 29778 հազ. դրամ զուտ ակտիվներ ունեցող «Արթիկի «Բերրիություն» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող 1090 բաժնետոմսն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ Ազատ Հովհաննեսի Ջալոյանին (անձնագիր` AB 0413267, տրված` 028-ի կողմից):

17.2. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի վաճառքի գինը` 1090 հազ. դրամ:

17.3. «Արթիկի «Բերրիություն» բաց բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2003 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 6466 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` 1914 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 3114 հազ. դրամ,

կարճաժամկետ փոխառությունների գծով` 190 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 1248 հազ. դրամ:

17.4. «Արթիկի «Բերրիություն» բաց բաժնետիրական ընկերությունը 1998-2001 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

17.5. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

18.1. 38650 հազ. դրամ կանոնադրական կապիտալ և 30108 հազ. դրամ զուտ ակտիվներ ունեցող «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Արագածի շրջանային միավորում» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող 1314 բաժնետոմսն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ Հովհաննես Մարտիրոսյանին (անձնագիր` AA 0483146, տրված` 024-ի կողմից):

18.2. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի վաճառքի գինը` 1000 հազ. դրամ:

18.3. «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Արագածի շրջանային միավորում» բաց բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2003 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 2394 հազ. դրամ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` 2394 հազ. դրամ:

18.4. «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Արագածի շրջանային միավորում» բաց բաժնետիրական ընկերությունը 1998-2002 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

18.5. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

19. Թույլատրել «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող` Երևանի Հրաչյա Քոչարի փողոցի N 27 հասցեում գտնվող 131,9 քառ. մետր տարածքը 5800 հազ. դրամով (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վաճառել տվյալ տարածքի վարձակալ «Օլիմպոս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` պայմանով, որ վերջինս առուվաճառքի պայմանագիրն ստորագրելուց հետո մինչև 2005 թվականի հունիսի 1-ը նշված տարածքն անհատույց օգտագործման իրավունքով հանձնի «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` այդ ընթացքում իրականացնելով տարածքի ընթացիկ վերանորոգումն ու սպասարկումը, ինչպես նաև կենտրոնի համակարգիչների տեխնիկական և ծրագրային սպասարկումը:

20. ՈՒժը կորցրած ճանաչել`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի օգոստոսի 12-ի N 500 որոշման մեջ փոփոխություններ կատարելու և որոշումը մասնակիորեն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 827 որոշման 10.1-10.7-րդ կետերը.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 8-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքը մասնավորեցնելու մասին» N 6 որոշման 1.1-1.7-րդ կետերը.

գ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի «Պետական գույքը մասնավորեցնելու մասին» N 793-Ն որոշման 7.1-7.8-րդ կետերը:

21. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. դեկտեմբերի 12
ք. Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
22.07.2004, N 1156-Ն 09.09.2004, N 1685-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան