«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
5 նոյեմբերի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հոկտեմբերի 2003 թվականի N 1337-Ա
«ՀԱՅԳԱԶԱՐԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԳՈՒՅՔ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասով և «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել 76830082100 դրամ հաշվեկշռային արժեք ունեցող գույքը` համաձայն հավելվածի, և այն հանձնել Հայաստանի Հանրապետությանը, որից բաժնետոմսերը Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության տնօրինությանը, իսկ պահանջի իրավունքը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին ու Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին`
ա) սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հաշվեկշռային արժեքի չափով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվազեցնել «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը.
բ) «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերության 2002 թվականի գործունեության արդյունքում առաջացած զուտ շահույթից շահաբաժին չբաշխել:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի «Հրազդանի ՋԷԿ» փակ բաժնետիրական ընկերության գույքային համալիրը Ռուսաստանի Դաշնությանը հանձնելու միջոցառումների մասին» N 307-Ա որոշման 2.1-ին կետի «բ» ենթակետի կատարման նպատակով «Հրազդանի ՋԷԿ» փակ բաժնետիրական ընկերությունն ազատել 13,5 մլրդ դրամ պարտքի վճարումից` «Հրազդանի ՋԷԿ» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքելով համապատասխան արձանագրություն վերջինիս գույքային համալիրի գնման գնի համապատասխան չափով վճարման մասին:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի սեպտեմբերի 18-ի «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության գործունեությունն ապահովող առաջնահերթ միջոցառումների մասին» N 568 որոշման 5-րդ կետի «ա» ենթակետը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
«ՀԱՅԳԱԶԱՐԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԸ
Անվանումը |
Հաշվեկշռային |
Քանակը |
Միավորի |
Ընդհանուր |
Բաժնետոմսեր «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալում |
63333900 հազ. դրամ |
12,600,000 | 10 ԱՄՆ-ի դոլար |
126 մլն ԱՄՆ-ի դոլար |
Պահանջի իրավունք «Հրազդանի ՋԷԿ» ՓԲԸ-ի նկատմամբ` մատակարարված գազի գծով |
13496182100 դրամ |
- | - | 13496182100 դրամ |