«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
9 դեկտեմբերի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 դեկտեմբերի 2003 թվականի N 1750-Ն
ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ, ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) ազգային անվտանգության մարմինների զինծառայողների միասնական համազգեստի ձևը և նկարագիրը` համաձայն N 1 հավելվածի.
բ) ազգային անվտանգության մարմինների զինծառայողների տարբերանշանների ձևը և նկարագիրը` համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին` մինչև 2004 թվականի հունվարի 1-ը սահմանել ազգային անվտանգության զինծառայողներին համազգեստ տրամադրելու, այն կրելու կարգը, ժամկետները և պայմանները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Ա. Մարգարյան |
|
|
ՀՀ կառավարության 2003 թվականի |
ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՁԵՎԸ ԵՎ ՆԿԱՐԱԳԻՐԸ
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների բարձրագույն, գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող զինծառայողները համազգեստը կրում են ըստ շնորհված կոչումների:
1. Ազգային անվտանգության մարմինների բարձրագույն սպայական կազմի կոչում ունեցող զինծառայողների համազգեստը
1.1. Ամենօրյա կիսաբրդյա գլխարկ` դեղնականաչավուն կտորից
Կարմիր կանտով և դեղնականաչավուն գլխարկաբոլորքով: Բաղկացած է սև լաքապատ գլխարկահովհարից, գլխարկաբոլորքի վրա 2 ոսկեգույն կոճակով ամրացվում է ոսկեզօծ զարդապարան (գոտի): Գլխարկաբոլորքի վերևի և գագաթի միացման տեղով անցնում է 2 միլիմետր լայնքով կանտ` կարմիր մահուդից: Ճակատային մասում ամրացվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը, գլխարկաբոլորքի վրա` առջևի կենտրոնական մասում ամրացվում են ոսկեզօծ թելերով ասեղնագործված հատուկ պատկեր և գլխարկանշան:
1.2. Ականջակալներով գլխարկ` բնական կարակուլից
Մահուդից, բաղկացած է թասակից, ականջակալներից և ճակատային մասից (հովհար): Ականջակալները և հովհարը մշակված են մոխրագույն բնական կարակուլից: Թասակը 4-տապականի է, հովհարի առջևի կենտրոնական մասում ամրացվում է գլխարկանշան:
1.3. Ականջակալներով գլխարկ` ոչխարի մորթուց
Մահուդից, բաղկացած է թասակից, ականջակալներից և ճակատային մասից (հովհար): Ականջակալները և հովհարը մշակված են ոչխարի մոխրագույն մորթուց: Թասակը 4-տապականի է, հովհարի առջևի կենտրոնական մասում ամրացված է գլխարկանշան:
1.4. Ձմեռային վերարկու` բրդյա գործվածքից, կարակուլե օձիքով, ուսադիրներով
Դեղնականաչավուն կտորից` հանովի բնական կարակուլե օձիքով: Ձևվածքն ունի կիպ նստած ուրվագիծ: 2 լանջափեշերը կոճկվում են 3 զույգ ոսկեգույն կոճակներով, 2 գրպանը` ներկարովի, կափույրներով: Օձիքը` ծալովի, ծայրերը` կարմիր եզրակարերով: Մեջքը` մեջտեղի կարով, հետևի մասում` 2 կոճակով իրանաձիգ գոտի: Աստառը` մետաքսյա, ձախ կողմում ունի ծոցագրպան, ուսադիրները` կարովի, դեղնականաչավուն, աստղերը` ասեղնագործված:
1.5. Կիտել` բրդյա գործվածքից, տոնական ուսադիրներով, և ազատթող փողքերով տաբատ
Դեղնականաչավուն բրդյա կտորից, մետաքսե աստառով: 4 ոսկեգույն կոճակները տեղադրված են մեկ շարքով: 2 ներկարված գրպան` կափույրով, 2 վրադիր գրպան` կափույրներով` կրծքավանդակին, 2 ծոցագրպան, լանջափեշերին` ասեղնագործված տերևներ: Ուսադիրները` կարովի, ասեղնագործված` ոսկեգույն թելերով:
Տաբատը` բրդյա դեղնականաչավուն կտոր` 2 ներկարված կողային գրպանով, հետևի մասում` մեկ գրպան` կափույրով: Տաբատի առջևի մասում տեղադրված է շղթա, իսկ կողքերին` 2 լայն (25 մմ) և մեկ նեղ (2 մմ) կարմիր գունաժապավեններ:
1.6. Կիտել` բրդյա գործվածքից, ամենօրյա ուսադիրներով, և ազատթող փողքերով տաբատ
Դեղնականաչավուն բրդյա կտորից` մետաքսե աստառով, 2 ներկարված գրպան` կափույրներով, 2 վրադիր գրպան` կափույրներով, կրծքավանդակին` 2 ծոցագրպան, լանջափեշերին` ասեղնագործված տերևներ: Ուսադիրները` դեղնականաչավուն, աստղերը` ասեղնագործված: Տաբատը` դեղնականաչավուն բրդյա կտորից, 2 ներկարված կողային գրպանով, հետևի մասում` մեկ գրպան` կափույրով: Տաբատի առջևի մասում տեղադրված է շղթա, իսկ կողքերին` 2 լայն (25 մմ) և մեկ նեղ (2 մմ) կարմիր գունաժապավեններ:
1.7. Բաճկոն (կուրտկա)` բրդյա գործվածքից, հանովի ուսադիրներով, և ազատթող փողքերով տաբատ
Դեղնականաչավուն բրդյա կտորից, աստառը` մետաքսե, առջևի մասում տեղադրված է շղթա, կրծքավանդակին` 2 վրադիր գրպան` կափույրներով, 2 ներկարված կողային գրպանով: Բաճկոնի ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ: Ուսադիրները` հանովի, դեղնականաչավուն, աստղերը` ասեղնագործված: Տաբատը` դեղնականաչավուն բրդյա կտորից` 2 ներկարված կողային գրպանով, հետևի մասում` մեկ գրպան` կափույրով: Տաբատի առջևի մասում տեղադրված է շղթա, իսկ կողքերին` 2 լայն (25 մմ) և մեկ նեղ (2 մմ) կարմիր գունաժապավեններ:
1.8. Դաշտային կոստյում` կեպիով, բամբակյա գունաքողարկված գործվածքից
Բամբակյա կտոր` գունաքողարկված թելից, բաճկոնի առջևի մասում տեղադրված է շղթա` 2 կոճգամով և կպչուն կոճկվածքով, կրծքավանդակին` 2 վրադիր գրպան` կափույրներով և կոճգամներով, 2 ներկարված կողային գրպանով: Տաբատը` ուղիղ կարվածքով` 2 կողային գրպանով և հետևի մասում` մեկ գրպանով, առջևի մասում տեղադրված է շղթա: Ուսադիրները` գունաքողարկված թելից, աստղերը` ասեղնագործված:
1.9. Ամառային թիկնոց (պլաշչ)` հանովի ուսադիրներով
Անձրևանոցային կտոր` դեղնականաչավուն, ներդիրը` հանովի, բրդյա կտորից, որն ամրացվում է շղթայով: Գոտկատեղին ունի գոտի` իր ամրակներով: Մշակված է 2 կողային ներկարված գրպանով և մեկ ծոցագրպանով:
1.10. Թիկնոց-ուսնոց
Անջրաթափանց դեղնականաչավուն կտոր` 2 կողային բացվածքով` ձեռքերի համար և գլխանոցով:
1.11. Ձեռնոց` ամառային
Հինգմատնյա, սպիտակ, գործվածքը` բամբակյա թելից:
1.12. Ձեռնոց` աշնանային-գարնանային
Հինգմատնյա, գործվածքը` խիտ բամբակյա թելից:
1.13. Ձեռնոց` ձմեռային
Հինգմատնյա, երեսացուն` բնական սև կաշվից, միջնադիրը` ոչխարի բնական մորթուց կամ համանման:
1.14. Ձմեռային դաշտային տաք կոստյում` այդերուկի աղվամազով, հանովի ուսադիրներով
Բամբակյա կտոր` գունաքողարկված թելից, աստառը` մետաքսյա, բաճկոնը և տաբատը լցոնված են այդերուկի աղվամազով: Բաճկոնի վրա տեղադրված են դիմային շղթա և 2 կողային ներկարված գրպան:
Տաբատի առջևի մասը մշակված է շղթայով և 2 կողային գրպանով: Բաճկոնի ուսերին առկա են ուսադիրների ամրակներ, ուսադիրները` դեղնականաչավուն, աստղերը` ասեղնագործված:
1.15. Ձմեռային դաշտային կոստյում` բամբակյա գունաքողարկված գործվածքից, ոչխարի մորթուց կարված օձիքով, հանովի ուսադիրներով
Բամբակյա կտոր` գունաքողարկված թելից, տաք միջնադիրով: Բաճկոնն ունի 2 կողային ներկարված գրպան, մեկ ծոցագրպան և գրպան` ատրճանակի համար: Առջևի մասում տեղադրված է շղթա: Օձիքը` հանովի, ոչխարի բնական մորթուց: Ուսադիրները` դեղնականաչավուն: Տաբատը կարված է ուղիղ կարով, 2 կողային գրպանով, առջևի մասում տեղադրված է շղթա:
1.16. Գարնանային-աշնանային կիսավերարկու` հանովի ուսադիրներով
Անձրևանոցային դեղնականաչավուն կտոր, աստառը` մետաքսյա, տաք միջնադիրով, 2 կողային ներկարված գրպանով և մեկ ծոցագրպանով, գոտկատեղին ունի գոտի` իր ամրակներով, լանջափեշերին` ասեղնագործված ոսկեգույն տերևներ: Ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակները:
1.17. Մորթե կիսաճտքավոր կոշիկ` սև գույնի
Երեսացուն` սև, բնական կաշվից, միջնադիրը` բնական մորթուց:
1.18. Կոշիկ` սև գույնի
Երեսացուն` սև, բնական կաշվից:
1.19. Յուֆտե ճտքավոր կոշիկ` մորթե ներդիրով
Երկար ճիտքերով, յուֆտից, բնական մորթուց կարված ներդիրով:
1.20. Երկարաթև սպիտակ վերնաշապիկ` հանովի ուսադիրներով
Սպիտակ բամբակյա կտորից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ, ուղիղ գոտիով, կոճկվում է 8 կոճակով, ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ, թևքերը` երկար:
1.21. Կարճաթև սպիտակ վերնաշապիկ` հանովի ուսադիրներով
Սպիտակ բամբակյա կտորից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ, ուղիղ գոտիով, կոճկվում է 8 կոճակով, ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ, թևքերը` կարճ:
1.22. Երկարաթև դեղնականաչավուն վերնաշապիկ` հանովի ուսադիրներով
Դեղնականաչավուն բամբակյա կտորից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ, ուղիղ գոտիով, կոճկվում է 8 կոճակով, ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ, թևքերը` երկար:
1.23. Կարճաթև դեղնականաչավուն վերնաշապիկ` հանովի ուսադիրներով
Դեղնականաչավուն բամբակյա կտորից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ, ուղիղ գոտիով, կոճկվում է 8 կոճակով, ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ, թևքերը` կարճ:
1.24. Փողկապ` սև գույնի
Սև գույնի կիսաբրդյա կտոր, օձիքի մասում` ռետինե ժապավենով և ամրակով:
1.25. Դեղնականաչավուն փողկապ
Դեղնականաչավուն գույնի կիսաբրդյա կտոր, օձիքի մասում` ռետինե ժապավենով և ամրակով:
1.26. Դեղնականաչավուն կաշնե
Դեղնականաչավուն կիսաբրդյա կտոր` 125 սմ x24 սմ չափսի:
1.27. Տոնական գոտի` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության խորհրդանիշի պատկեր ունեցող ճարմանդով
Ծիրանագույն սինթետիկ գործվածք` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության խորհրդանիշի պատկեր ունեցող մետաղյա ճարմանդով:
1.28. Կաշվե գոտի
Բնական կաշվից` 50 մմ լայնությամբ, երկանցք, մետաղյա ճարմանդով:
1.29. Դաշտային կաշվե պայուսակ
1.30. Թիկնոցի կաշեգոտի
Օգտագործվում է թիկնոցը կրելու ժամանակ:
1.31. Ուսկապ (ակսելբանտ)` 2 արույրե ծայրապնակով
Ծիրանագույն լարահյուսվածքով:
2. Ազգային անվտանգության մարմինների ավագ, կրտսեր սպայական կազմի և ենթասպայական կազմի կոչում ունեցող զինծառայողների համազգեստը
2.1. Ամենօրյա կիսաբրդյա գլխարկ
Դեղնականաչավուն կտորից, կապույտ կանտով (ըստ նշանակության կարող է լինել նաև կարմիր կանտով), բաղկացած է սև լաքապատ գլխարկահովհարից: Գլխարկաբոլորքի վրա 2 փոքր մետաղյա ոսկեգույն կոճակով ամրացվում է ոսկեզօծ զարդապարան (գոտի): Գլխարկաբոլորքի վերևի և գագաթի միացման տեղով անցնում է 2 միլիմետր լայնքով կապույտ մահուդից կանտ: Ճակատային մասում ամրացվում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության գլխարկանշանը (միայն սպայական կազմի զինծառայողների համար), գլխարկաբոլորքի առջևի կենտրոնական մասում ամրացվում է գլխարկանշան:
Ազգային անվտանգության մարմինների ենթասպայական կազմի զինծառայողների ամենօրյա կիսաբրդյա գլխարկի վրա չի ամրացվում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության գլխարկանշանը:
Սահմանապահ զորքերի զինծառայողների գլխարկը կարվում է կանաչ մահուդից, կարմիր կանտով, իսկ գլխարկաբոլորքը` սևակապտավուն մահուդից, կառուցվածքով նման է վերը շարադրվածին:
2.2. Ականջակալներով գլխարկ` բնական կարակուլից (գնդապետների համար)
Մահուդից, բաղկացած է թասակից, ականջակալներից և ճակատային մասից (հովհար): Ականջակալները և հովհարը` մոխրագույն բնական կարակուլից: Թասակը` 4-տապականի, հովհարի առջևի կենտրոնական մասում ամրացվում է գլխարկանշան:
2.3. Ականջակալներով գլխարկ` ոչխարի մորթուց
Մահուդից, բաղկացած է թասակից, ականջակալներից և ճակատային մասից (հովհար): Ականջակալները և հովհարը` ոչխարի մոխրագույն մորթուց: Թասակը` 4-տապականի, հովհարի առջևի կենտրոնական մասում ամրացվում է գլխարկանշան:
2.4. Ձմեռային դեղնականաչավուն վերարկու` բրդյա գործվածքից, կարակուլե օձիքով (գնդապետների համար)
Կառուցվածքով և ձևով նման է 1.4-րդ կետում նկարագրվածին` առանց կարմիր կանտի: Ուսադիրները` դեղնականաչավուն կտորից, կապույտ մակաշերտերով (ըստ նշանակության կարող են լինել նաև կանաչ կամ կարմիր մակաշերտերով):
2.5. Ձմեռային դեղնականաչավուն վերարկու` ոչխարի մորթուց կարված օձիքով
Կառուցվածքով և ձևով նման է 1.4-րդ կետում նկարագրվածին` առանց կարմիր կանտի, օձիքը կարված է ոչխարի մորթուց: ՈՒսադիրները` դեղնականաչավուն կտորից, կապույտ մակաշերտերով (ըստ նշանակության կարող են լինել նաև կանաչ կամ կարմիր մակաշերտերով):
2.6. Կիտել` տոնական ուսադիրներով, և ազատթող փողքերով տաբատ
Երեսացուն` դեղնականաչավուն կտոր, աստառը` սարժա կամ համանման, 2 ներկարված գրպան` կափույրներով, 2 վրադիր գրպան` կափույրներով` կրծքավանդակին և 2 ծոցագրպան: Առջևի մասում մեկ գծով տեղադրված է 4 ոսկեգույն կոճակ: Ուսադիրները` ոսկեգույն կապույտ մակաշերտերով (ըստ նշանակության կարող են լինել նաև կանաչ կամ կարմիր մակաշերտերով): Տաբատը` դեղնականաչավուն, գունաժապավենները` կապույտ մահուդից (ըստ նշանակության կարող է լինել նաև կանաչ կամ կարմիր մահուդից), 2 կողային ներկարված գրպան, հետևի մասում` մեկ գրպան` կափույրով, առջևի մասում` շղթա:
2.7. Կիտել` ամենօրյա ուսադիրներով, և ազատթող փողքերով տաբատ
Երեսացուն` դեղնականաչավուն կտոր, աստառը` սարժա կամ համանման: Կիտելին` 2 ներկարված գրպան` կափույրներով, 2 վրադիր գրպան` կափույրներով` կրծքավանդակին և 2 ծոցագրպան: Առջևի մասում մեկ գծով տեղադրված է 4 ոսկեգույն կոճակ: Ուսադիրները` դեղնականաչավուն կապույտ մակաշերտերով (ըստ նշանակության կարող են լինել նաև կանաչ կամ կարմիր մակաշերտերով): Տաբատը` դեղնականաչավուն, գունաժապավենները` կապույտ մահուդից (ըստ նշանակության կարող են լինել նաև կանաչ կամ կարմիր մահուդից), 2 կողային ներկարված գրպան, հետևի մասում` մեկ գրպան` կափույրով, առջևի մասում` շղթա:
2.8. Բաճկոն` հանովի ուսադիրներով, և ազատթող փողքերով տաբատ
Երեսացուն` դեղնականաչավուն կտոր, աստառը` սարժա կամ համանման: Բաճկոնի առջևի մասում տեղադրված է շղթա, կրծքավանդակին` 2 վրադիր գրպան` կափույրներով, 2 ներկարված կողային գրպանով: Բաճկոնի ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ: Տաբատը` 2 կողային ներկարված գրպանով, հետևի մասում` մեկ գրպան` կափույրով, տաբատի առջևի մասում տեղադրված է շղթա, իսկ կողքերին` կապույտ մահուդե գունաժապավեններ (ըստ նշանակության կարող են լինել նաև կանաչ կամ կարմիր մահուդից):
2.9. Դաշտային կոստյում` կեպիով, բամբակյա գունաքողարկված գործվածքից
Բամբակյա կտոր` գունաքողարկված թելից: Բաճկոնի առջևի մասը` շղթայով, միջնադիրը` բիազ, 2 վրադիր գրպան` կափույրներով և 2 ներկարված կողային գրպան, ուսերին տեղադրված են ուսադիրներ` գունաքողարկված թելից: Տաբատը` բամբակյա կտորից` գունաքողարկված թելից, 2 ներկարված կողային գրպան, հետևի մասում` 2 գրպան` կափույրով, առջևի մասը` շղթայով: Թույլատրվում է կեպիի փոխարեն կրել կարմիր կամ կանաչ բերետ` ըստ նշանակության:
2.10. Ամառային թիկնոց` հանովի ուսադիրներով
Անձրևանոցային կտոր, ներդիրը` հանովի, բրդյա կտորից, որն ամրացվում է շղթայով: Գոտկատեղին ունի գոտի` իր ամրակներով, 2 կողային ներկարված գրպան և մեկ ծոցագրպան: ՈՒսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ:
2.11. Թիկնոց-ուսնոց
Անջրաթափանց դեղնականաչավուն կտոր, 2 կողային բացվածքով` ձեռքերի համար, և գլխանոցով:
2.12. Ձմեռային կոստյում` արհեստական մորթե օձիքով, գունաքողարկված գործվածքից
Բամբակյա կտոր` գունաքողարկված թելից, տաք ներդիրով, բաճկոնն ունի 2 ներկարված կողային գրպան, մեկ ծոցագրպան և ծոցագրպան` ատրճանակի համար: Առջևի մասում տեղադրված է շղթա: Օձիքը` հանովի, արհեստական մորթուց: Տաբատը կարված է ուղիղ կարով, 2 կողային գրպանով, առջևի մասում տեղադրված է շղթա:
2.13. Գարնանային-աշնանային կիսավերարկու` հանովի ուսադիրներով
Դեղնականաչավուն կտորից, տաք միջնադիրով, 2 ներկարված կողային գրպանով, մեկ ծոցագրպանով, ունի գոտի` իր ամրակներով: Ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ:
2.14. Կիսաճտքավոր կոշիկ
Կարված է սև, բնական կաշվից, միջնադիրը` բիազ կամ համանման:
2.15. Կոշիկ
Կարված է սև, բնական կաշվից:
2.16. Երկարաթև սպիտակ վերնաշապիկ` հանովի ուսադիրներով
Սպիտակ բամբակյա կտորից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ, ուղիղ գոտիով, կոճկվում է 8 կոճակով, ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ, թևքերը` երկար:
2.17. Կարճաթև սպիտակ վերնաշապիկ` հանովի ուսադիրներով
Սպիտակ բամբակյա կտորից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ, ուղիղ գոտիով, կոճկվում է 8 կոճակով, ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ, թևքերը` կարճ:
2.18. Երկարաթև դեղնականաչավուն վերնաշապիկ` հանովի ուսադիրներով
Դեղնականաչավուն բամբակյա կտորից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ, ուղիղ գոտիով, կոճկվում է 8 կոճակով, ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ, թևքերը` երկար:
2.19. Կարճաթև դեղնականաչավուն վերնաշապիկ` հանովի ուսադիրներով
Դեղնականաչավուն բամբակյա կտորից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ, ուղիղ գոտիով, կոճկվում է 8 կոճակով, ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ, թևքերը` կարճ:
2.20. Փողկապ` սև գույնի
Սև գույնի կիսաբրդյա կտոր, օձիքի մասը` ռետինե ժապավենով և ամրակով:
2.21. Դեղնականաչավուն փողկապ
Դեղնականաչավուն գույնի կիսաբրդյա կտոր, օձիքի մասը` ռետինե ժապավենով և ամրակով:
2.22. Դեղնականաչավուն կաշնե
Դեղնականաչավուն կիսաբրդյա կտոր` 125սմ x24սմ չափսի:
2.23. Տրիկոտաժե սպիտակեղեն
Գործվածքը` բամբակյա թելից:
2.24. Բամբակյա կիսագուլպա
Գործվածքը` բամբակյա թելից:
2.25. Կիսաբրդյա կիսագուլպա
Գործվածքը` կիսաբրդյա թելից:
2.26. Բրդյա հինգմատնյա ձեռնոց
Խիտ բրդյա գործվածքից:
2.27. Տոնական գոտի` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության խորհրդանիշի պատկեր ունեցող ճարմանդով
Ծիրանագույն սինթետիկ գործվածք` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության խորհրդանիշի պատկեր ունեցող մետաղյա ճարմանդով:
2.28. Գոտկատեղի կաշեգոտի
Բնական կաշվից, 50 մմ լայնությամբ, երկանցք, մետաղյա ճարմանդով:
2.29. Դաշտային կաշվե պայուսակ
2.30. Թիկնոցի կաշեգոտի
Օգտագործվում է թիկնոցը կրելու ժամանակ:
2.31. Ուսկապ (ակսելբանտ)` 2 արույրե ծայրապնակով
Ծիրանագույն լարահյուսվածքով:
3. Ազգային անվտանգության մարմինների կին զինծառայողների համազգեստը
3.1. Բրդյա պիլոտկա
Դեղնականաչավուն կտոր` կապույտ մահուդե կանտով (ըստ նշանակության կարող է լինել նաև կանաչ կամ կարմիր կանտերով), գլխարկանշանով:
3.2. Ականջակալներով գլխարկ` ոչխարի մորթուց
Կառուցվածքով և ձևով նման է 2.3-րդ կետում նկարագրվածին:
3.3. Ձմեռային վերարկու
Կառուցվածքով և ձևով նման է 1.4-րդ կետում նկարագրվածին` առանց կարմիր կանտի:
3.4. Կիտել` տոնական ուսադիրներով, և կիսաշրջազգեստ
Դեղնականաչավուն կտորից 2 կողային ներկարված գրպան` կափույրներով, մեկ ներկարված գրպան` առանց կափույրի` կրծքային մասում և կիսաշրջազգեստ:
Ուսադիրները` ոսկեգույն կապույտ մակաշերտով (ըստ նշանակության կարող են լինել նաև կանաչ կամ կարմիր մակաշերտով): Կիտելի առջևի մասում մեկ շարքով տեղադրված է 3 ոսկեգույն կոճակ:
3.5. Կիտել` ամենօրյա ուսադիրներով, և կիսաշրջազգեստ
Դեղնականաչավուն կտորից 2 կողային ներկարված գրպան` կափույրներով, մեկ ներկարված գրպան` առանց կափույրի` կրծքային մասում և կիսաշրջազգեստ:
Ուսադիրները` դեղնականաչավուն կապույտ մակաշերտերով (ըստ նշանակության կարող են լինել նաև կանաչ կամ կարմիր մակաշերտերով):
3.6. Կանացի ամառային վերարկու
Դեղնականաչավուն կտորից, ձևվածքն ունի կիսանստած ուրվագիծ, աջ լանջափեշը` 4 կոճկվող գաղտնակար հանգույցով, լանջափեշերն ունեն կողքի կարվածքներ: Աստառը` սինթետիկ, ձախ կողմում ունի ծոցագրպան, ուսադիրները` հանովի:
3.7. Թիկնոց-ուսնոց
Կառուցվածքով և ձևով նման է 2.11-րդ կետում նկարագրվածին:
3.8. Կիտել, կիսաշրջազգեստ և կեպի` գունաքողարկված գործվածքից
Բամբակյա կտոր` գունաքողարկված թելից: Բաճկոնի առջևի մասը` շղթայով, միջնադիրը` բիազ, 2 վրադիր գրպան` կափույրներով, և 2 ներկարված կողային գրպան, ուսերին տեղադրված են ուսադիրներ` գունաքողարկված թելից: Կիսաշրջազգեստ` գունաքողարկված թելից:
3.9. Ձմեռային կոստյում` արհեստական մորթե օձիքով
Կառուցվածքով և ձևով նման է 2.12-րդ կետում նկարագրվածին:
3.10. Կիսաճտքավոր կոշիկ
Սև գույնի կաշվից: Երեսամասը` ամբողջական առաջամասով:
3.11. Կանացի կոշիկ
Սև գույնի կաշվից: Երեսամասը` ամբողջական առաջամասով:
3.12. Երկարաթև սպիտակ վերնաշապիկ` հանովի ուսադիրներով
Սպիտակ բամբակյա կտորից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ, ուղիղ գոտիով, կոճկվում է 8 կոճակով, ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ, թևքերը` երկար:
3.13. Երկարաթև դեղնականաչավուն վերնաշապիկ` հանովի ուսադիրներով
Դեղնականաչավուն բամբակյա կտորից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ, ուղիղ գոտիով, կոճկվում է 8 կոճակով, ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ, թևքերը` երկար:
3.14. Կարճաթև դեղնականաչավուն վերնաշապիկ` հանովի ուսադիրներով
Դեղնականաչավուն բամբակյա կտորից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ, ուղիղ գոտիով, կոճկվում է 8 կոճակով, ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ, թևքերը` կարճ:
3.15. Փողկապ` սև գույնի
Սև գույնի կիսաբրդյա կտոր, օձիքի մասը` ռետինե ժապավենով և ամրակով:
3.16. Դեղնականաչավուն փողկապ
Դեղնականաչավուն գույնի կիսաբրդյա կտոր, օձիքի մասը` ռետինե ժապավենով և ամրակով:
3.17. Կանացի ներքնազգեստ
Ներքնազգեստ` ամառային և ձմեռային, գուլպա` տրիկոտաժե, սև, մուգ մոխրագույն, զուգագուլպա` կիսաբրդյա, կապրոնե:
3.18. Կաշվե գոտի
Բնական կաշվից, 50 մմ լայնությամբ, երկանցք, մետաղյա ճարմանդով:
3.19. Թիկնոց-ուսնոցի կաշեգոտի
Օգտագործվում է թիկնոցը կրելու ժամանակ:
4. Ազգային անվտանգության մարմիններում պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցնող շարքային կազմի զինծառայողների համազգեստը
4.1. Ականջակալներով գլխարկ` արհեստական մորթուց
Մահուդից, բաղկացած է թասակից, ականջակալներից և ճակատային մասից (հովհար): Ականջակալները և հովհարը` արհեստական մոխրագույն մորթուց: Թասակը` 4-տապականի, հովհարի առջևի կենտրոնական մասում ամրացվում է գլխարկանշան:
4.2. Ձմեռային կոստյում (բաճկոն և տաբատ)` բամբակյա, գունաքողարկված գործվածքից
Բամբակյա կտոր` գունաքողարկված թելից, տաք միջնադիրով, աստառը` բիազ, օձիքը` հանովի, արհեստական մորթուց: Բաճկոնն ունի 2 վրադիր գրպան` կրծքավանդակին, 2 ներկարված կողային գրպան և 2 գրպան` թևքերին: Գրպանները կափույրներով են: Տաբատն ունի 2 ներկարված կողային գրպան և 2 վրադիր կողային գրպան` ազդրային մասում, ծնկամասը` երկտակ կարվածք, առջևի մասում` շղթա:
4.3. Ամառային կոստյում (բաճկոն և տաբատ)` կեպիով բամբակյա գունաքողարկված գործվածքից
Բամբակյա կտոր` գունաքողարկված թելից, բաճկոնը` 2 գրպանով` կափույրով` ներքևի մասում, և 2 կափույրով գրպան` կրծքավանդակին, թևքերի վրա տեղադրված են 2 կափույրով գրպան: Տաբատն ունի 2 ներկարված կողային գրպան և 2 վրադիր կողային գրպան` ազդրային մասում, ծնկամասը` երկտակ կարվածք, առջևի մասում` շղթա: Թույլատրվում է կեպիի փոխարեն կրել կարմիր կամ կանաչ բերետ` ըստ նշանակության:
4.4. Կիրզե երկարաճիտ կոշիկ
Կարված է կիրզից:
4.5. Բամբակյա մայկա
Բամբակյա մանվածքից:
4.6. Բամբակյա կիսավարտիք
Բամբակյա մանվածքից:
4.7. Բամբակյա կիսագուլպա
Գործվածքը` բամբակյա թելից:
4.8. Տաք ներքնաշապիկ
4.9. Տաք վարտիք
4.10. Ոտքի փաթաթան` ձմեռային
0.9 մx0.3 մ չափսի:
4.11. Բրդյա կիսագուլպա
Գործվածքը` բրդյա թելից:
4.12. Բամբակյա հինգմատնյա ձեռնոց
Խիտ բամբակյա գործվածքից:
4.13. Բամբակյա երկմատնյա ձեռնոց
Խիտ բամբակյա գործվածքից:
4.14. Գոտեփոկ` ճարմանդով
Արհեստական կաշվից:
4.15. Տաբատի գոտի
Արհեստական կաշվից կամ սինթետիկ գործվածքից:
Ազգային անվտանգության մարմինների սպաների, ենթասպաների ուսադիրների վրա աստղերը տեղադրվում են համաձայն հետեվյալ աղյուսակի
Զինվորական |
Աստղերի |
Աստղերի |
Տարածությունն |
Ուսադիրների |
1 |
2 |
3 |
4 |
5 |
Գեներալ-գնդապետ |
3 |
22 |
25 |
25 |
Գեներալ-լեյտենանտ |
2 |
22 |
25 |
25 |
Գեներալ-մայոր |
1 |
22 |
45 |
- |
Գնդապետ |
3 |
20 |
25 |
25 |
Փոխգնդապետ |
2 |
20 |
25 |
- |
Մայոր |
1 |
20 |
45 |
- |
Կապիտան |
4 |
13 |
25 |
25 |
Ավագ լեյտենանտ |
3 |
13 |
25 |
25 |
Լեյտենանտ |
2 |
13 |
25 |
- |
Կրտսեր լեյտենանտ |
1 |
13 |
45 |
- |
Ավագ ենթասպա |
3 |
13 |
25 |
25 |
Ենթասպա |
2 |
13 |
25 |
25 |
Տարբերանշաններն ըստ զինվորական կոչման կարվում են սերժանտների, ավագների, եֆրեյտորների ուսադիրներին (դեղնագույն կամ պաշտպանական գույնի ժապավեններ, գալուն) երկայնակի առանցքային գծի վրա` համաձայն հետեվյալ աղյուսակի
Զինվորական կոչումը |
Ուսադիր- |
Ուսադիր- |
Ուսադիրի |
Ուսադիրների |
Ավագ |
1 |
- |
- |
- |
Ավագ սերժանտ |
1 |
- |
45 |
- |
Սերժանտ |
- |
3 |
45 |
1.0 |
Կրտսեր սերժանտ |
- |
2 |
45 |
1.0 |
Եֆրեյտոր |
- |
1 |
45 |
1.0 |
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Տոնական ամառային համազգեստ` գեներալների համար |
Տոնական ամառային համազգեստ` շարքից դուրս` գեներալների համար |
Ամենօրյա ձմեռային համազգեստ (վերարկուով)` գեներալների համար |
Ամենօրյա ամառային համազգեստ (թիկնոցով)` գեներալների համար |
Ամենօրյա ամառային համազգեստ` |
Ամենօրյա ամառային համազգեստ` գեներալների համար |
Ամենօրյա ամառային համազգեստ` շարքից |
Ամառային տոնական համազգեստ (երկարաթև |
Տոնական ամառային համազգեստ (կարճաթև վերնաշապիկով)` |
Ամառային համազգեստ (երկարաթև վերնաշապիկով)` |
Ամենօրյա ամառային համազգեստ (կարճաթև վերնաշապիկով)` |
Տոնական ամառային համազգեստ` սպաների, ենթասպաների համար |
Ամենօրյա ձմեռային համազգեստ (վերարկուով) |
Ամենօրյա ձմեռային համազգեստ (վերարկուով) |
Ամենօրյա ամառային համազգեստ` կիսասեզոնային բաճկոնով` |
Ամենօրյա ամառային համազգեստ` շարքից դուրս (թիկնոցով) |
Ամենօրյա ամառային համազգեստ` սպաների |
Ամենօրյա ամառային համազգեստ` սպաների, |
Ամենօրյա ամառային համազգեստ (բաճկոնով) շարքից դուրս` |
Տոնական ամառային համազգեստ (երկարաթև սպիտակ |
Տոնական ամառային համազգեստ (կարճաթև վերնաշապիկով)` |
Ամենօրյա ամառային համազգեստ` երկարաթև |
Ամենօրյա ամառային համազգեստ` կարճաթև |
Ամենօրյա ամառային համազգեստ` կին զինծառայողների համար |
Ամենօրյա ամառային համազգեստ (կիսասեզոնային |
Տոնական ամառային համազգեստ (երկարաթև սպիտակ |
Ամառային ամենօրյա համազգեստ (երկարաթև |
Տոնական ամառային համազգեստ (կարճաթև վերնաշապիկով)` |
Ամենօրյա ամառային համազգեստ (կարճաթև վերնաշապիկով)` |
Ձմեռային դաշտային համազգեստ` գեներալների համար |
Ամառային դաշտային համազգեստ` գեներալների համար |
Դաշտային ձմեռային համազգեստ` սպաների, ենթասպաների համար |
Դաշտային ամառային համազգեստ` սպաների, ենթասպաների համար |
Դաշտային ձմեռային համազգեստ` կին զինծառայողների համար |
Դաշտային ամառային համազգեստ` կին զինծառայողների համար |
Դաշտային ձմեռային համազգեստ` զինվոր-սերժանտների, ավագների համար |
Դաշտային ամառային համազգեստ` զինվոր-սերժանտների, ավագների համար |
ՇՔԱՆՇԱՆՆԵՐԻ, ՄԵԴԱԼՆԵՐԻ, ՊԱՐԳԵՎԱՆՇԱՆՆԵՐԻ, |
ՀՀ կառավարության 2003 թվականի |
ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ ՁԵՎԸ ԵՎ ՆԿԱՐԱԳԻՐԸ
1. Թևքանշանները` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության խորհրդանիշի պատկերով` 11 սմ x 7.5 սմ կապույտ ֆոնի վրա: Ըստ նշանակության կարող են լինել կանաչ (սահմանապահ զորքեր) և կարմիր (հատուկ մարտական գործողությունների վարչություն): Թույլատրվում է թևքանշանի գրառումները կատարել հապավումով:
2. Խորհրդանշանները` 2.3 սմ x2.0 սմ, ոսկեգույն և կանաչ (դաշտային հանդերձանքի համար)` պլաստմասսայե:
3. Գոտեփոկի ճարմանդը` ուղղանկյուն, 7.5 սմ x5.4 սմ, արույրե` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության խորհրդանիշի պատկերով:
4. Տոնական գոտու ճարմանդը` օվալաձև, 6.5 սմ x5.0 սմ, արույրե` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության խորհրդանիշի պատկերով:
5. Օվալաձև կոկարդ` 4.5 սմ x3.5 սմ, կանաչ, պլաստմասսայե կամ մետաղյա:
6. Տոնական ուսադիրները` ոսկեգույն դաշտով, կապույտ, կանաչ և կարմիր մակաշերտերով (ըստ նշանակության): Տոնական սպիտակ վերնաշապիկի ուսադիրները` սպիտակ դաշտով, մակաշերտերը` կապույտ, կանաչ և կարմիր (ըստ նշանակության): Ամենօրյա ուսադիրները` դեղնականաչավուն դաշտով, մակաշերտերը` կապույտ, կանաչ և կարմիր (ըստ նշանակության):
Ազգային անվտանգության մարմինների սպաների, ենթասպաների ուսադիրների վրա աստղերը տեղադրվում են համաձայն հետեվյալ աղյուսակի
Զինվորական |
Աստղերի |
Աստղերի |
Տարածությունն |
Ուսադիրների |
Գեներալ-գնդապետ |
2 |
22 |
25 |
25 |
Գեներալ-լեյտենանտ |
1 |
22 |
25 |
25 |
Գեներալ-մայոր |
3 |
22 |
45 |
- |
Գնդապետ |
2 |
20 |
25 |
25 |
Փոխգնդապետ |
2 |
20 |
25 |
- |
Մայոր |
1 |
20 |
45 |
- |
Կապիտան |
4 |
13 |
25 |
25 |
Ավագ լեյտենանտ |
3 |
13 |
25 |
25 |
Լեյտենանտ |
2 |
13 |
25 |
- |
Կրտսեր լեյտենանտ |
1 |
13 |
45 |
- |
Ավագ ենթասպա |
3 |
13 |
25 |
25 |
Ենթասպա |
2 |
13 |
25 |
25 |
Տարբերանշաններն ըստ զինվորական կոչման կարվում են սերժանտների, ավագների, եֆրեյտորների ուսադիրներին (դեղնագույն կամ պաշտպանական գույնի ժապավեններ, գալուն) երկայնակի առանցքային գծի վրա` համաձայն հետԵՎյալ աղյուսակի
Զինվորական կոչումը Ուսադիր- Ուսադիր- Ուսադիրի Ուսադիրների Ավագ 1 - - - Ավագ սերժանտ 1 - 45 - Սերժանտ - 3 45 1.0 Կրտսեր սերժանտ - 2 45 1.0 Եֆրեյտոր - 1 45 1.0
ների վրայի
30 մմ ժապավեն-
ների թիվը
ների վրայի
10 մմ ժապավեն-
ների թիվը
ներքեւի եզրից
մինչեւ 1-ին
ժապավենի միջև
տարածությունը
(մմ)
երկարությամբ
ժապավենների
միջև ընկած
տարածությունը
(մմ)
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |