«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
30 օգոստոսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 օգոստոսի 2003 թվականի N 1049-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 7-Ի N 715 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 7-ի «Հայաստանի Հանրապետության և գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2001 թվականի ապրիլի 30-ին ստորագրված «Գյուղատնտեսական ծառայությունների ծրագիր» փոխառության համաձայնագիրն ուժի մեջ մտնելու միջոցառումների մասին» N 715 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝
որոշմամբ հաստատված՝ գյուղատնտեսական ծառայությունների ծրագրի կառավարման խորհրդի կազմը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Զ Մ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Դ. Լոքյան |
- ՀՀ գյուղատնտեսության նախարար (խորհրդի նախագահ) |
Հ. Հակոբյան |
- ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ) |
Ռ. Գրիգորյան |
- ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ) |
Վ. Տերտերյան |
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ |
Ս. Ավետիսյան |
- ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ |
Ս. Գալստյան |
- ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ |
Է. Բարսեղյան |
- ՀՀ Սյունիքի մարզպետ |
Գ. Գյոզալյան |
- ՀՀ Արագածոտնի մարզպետ |
Ա. Ղուլարյան |
- ՀՀ Տավուշի մարզպետ |
Ռ. Մանուկյան |
- ՀՀ Շիրակի մարզպետ |
Հ. Քոչինյան |
- ՀՀ Լոռու մարզպետ |
Ս. Սարգսյան |
- ՀՀ Վայոց ձորի մարզպետ |
Կ. Քոչարյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ |
Ռ. Դավթյան |
- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ճյուղային տնտեսական ծրագրերի վարչության պետ |
Գ. Մաթևոսյան |
- «Գյուղատնտեսական ծառայությունների ծրագրի կոորդինացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն (խորհրդի քարտուղար) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|