«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
26 հուլիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հուլիսի 2003 թվականի N 871-Ն
ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել դատախազության աշխատողների դասային աստիճանների համար հավելավճարներ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2003 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Հ Ա Վ Ե Լ Ա Վ Ճ Ա Ր Ն Ե Ր
ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
1. Դատախազության աշխատողների դասային աստիճանների համար սահմանվող հավելավճարները որոշվում են նվազագույն ամսական աշխատավարձի և դրա դասային աստիճանին համապատասխանող գործակցի արտադրյալով։
2. Դատախազության աշխատողների դասային աստիճաններին համապատասխանող գործակիցներն են՝
Հայաստանի Հանրապետության արդարադատության պետական խորհրդական | 15 |
արդարադատության առաջին դասի պետական խորհրդական | 14 |
արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական | 13 |
արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական | 12 |
արդարադատության առաջին դասի խորհրդական | 11 |
արդարադատության երկրորդ դասի խորհրդական | 10 |
արդարադատության երրորդ դասի խորհրդական | 9 |
առաջին դասի իրավաբան | 8 |
երկրորդ դասի իրավաբան | 7 |
երրորդ դասի իրավաբան | 6 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ |