«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 հունիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 մարտի 2003 թվականի N 692-Ն
ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 2178-Ն ԵՎ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 9-Ի N 6-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի «Ճամբարակի պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից սահմանված կարգով առանձնացնել 398 քառ. մետր ընդհանուր մակերեսով Շորժայի ամբուլատորիայի մասնաշենքը (այսուհետ՝ գույք)՝ համապատասխան չափով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը:
1.2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը սույն որոշման 1.1-ին կետում նշված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 25-ի N 92 որոշմամբ հաստատված կարգով հաշվարկված 3,3 մլն դրամ արժեքով գույքը վաճառել մրցույթով:
1.3. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝
ա) մրցույթը կազմակերպել և անցկացնել երկամսյա ժամկետում,
բ) գույքի վաճառքի նվազագույն գինը սահմանել 1 մլն դրամ,
գ) որպես մրցույթի պայման սահմանել գույքի վաճառքի համար առաջարկվող գինը և ներդրումների չափը:
1.4. Սահմանել, որ մրցույթի հաղթողը պարտավոր է՝
ա) մրցույթի անցկացման օրվանից 15-օրյա ժամկետում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել գույքի վաճառքի գումարը.
բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող՝ գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:
1.5. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝ սույն որոշման 1.4-րդ կետի «ա» ենթակետով սահմանված վճարումը կատարելուց հետո մրցույթի հաղթողի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
2.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Զեյթուն» ուսանողական ավանի Ծաղկաձորի հանգստյան տան գույքը (այսուհետ՝ գույք) վաճառել մրցույթով:
2.2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝
ա) մրցույթը կազմակերպել և անցկացնել երկամսյա ժամկետում,
բ) գույքի վաճառքի նվազագույն գինը սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 25-ի N 92 որոշմամբ հաստատված կարգով հաշվարկված գնի 25 տոկոսի չափով՝ 33,28 մլն դրամ:
գ) որպես մրցույթի պայման սահմանել գույքի վաճառքի համար առաջարկվող գինը և ներդրումների չափը:
2.3. Սահմանել, որ մրցույթի հաղթողը պարտավոր է՝
ա) մրցույթի անցկացման օրվանից մեկամսյա ժամկետում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել գույքի վաճառքի գումարը.
բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող՝ գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:
2.4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝ սույն որոշման 2.3-րդ կետի «ա» ենթակետով սահմանված վճարումն իրականացնելուց հետո մեկամսյա ժամկետում մրցույթի հաղթողի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
3.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանն իր տնօրինության՝ Երևանի Վաղարշ Վաղարշյան փողոցի N 12 հասցեում գտնվող հիմնական մասնաշենքից 3315,5 քառ. մետր մակերեսով տարածքը (այսուհետ՝ գույք) ուղղակի եղանակով վաճառել «Հայջրնախագիծ ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ գնորդ):
3.2. Գույքի վաճառքի գինը սահմանել 50,87 մլն դրամ:
3.3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է՝
ա) մեկամսյա ժամկետում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել սույն որոշման 3.2-րդ կետով սահմանված գումարի 50 տոկոսի չափով գումարը՝ 25,435 մլն դրամը, իսկ մնացած 50 տոկոսը 3 տարվա ընթացքում:
բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։
3.4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝ սույն որոշման 3.3-րդ կետի «ա» ենթակետով սահմանված 25,435 մլն դրամ վճարումն իրականացնելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
4.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության Գավառի մանկատան օժանդակ տնտեսության՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 25-ի N 92 որոշմամբ հաստատված կարգով հաշվարկված 1,38 մլն դրամ արժեքով, 822,8 քառ. մետր ընդհանուր մակերեսով անասնագոմը և գույքը (այսուհետ՝ գույք) վաճառել դասական աճուրդով:
4.2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝
ա) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում.
բ) գույքի վաճառքի մեկնարկային գինը սահմանել 700 հազ. դրամ:
4.3. Սահմանել, որ աճուրդի հաղթողը պարտավոր է՝
ա) աճուրդի արձանագրությունն ստանալու օրվանից 5 օրվա ընթացքում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել գույքի վաճառքի գումարը.
բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող՝ գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:
4.4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝ աճուրդի անցկացման օրվանից մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
5.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտի Դիլիջանի փորձակայանը (շենք՝ 1 հատ՝ 296,6 քառ. մետր ընդհանուր մակերեսով, կառուցվածքներ՝ 3 հատ՝ 188,1 քառ. մետր ընդհանուր մակերեսով) (այսուհետ՝ գույք) վաճառել մրցույթով:
5.2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝
ա) մրցույթը կազմակերպել և անցկացնել երկամսյա ժամկետում.
բ) գույքի վաճառքի նվազագույն գինը սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի փետրվարի 25-ի N 92 որոշմամբ հաստատված կարգով հաշվարկված գինը՝ 2,35 մլն դրամ:
գ) որպես մրցույթի պայման սահմանել գույքի վաճառքի համար առաջարկվող գինը և ներդրումների չափը:
5.3. Սահմանել, որ մրցույթի հաղթողը պարտավոր է՝
ա) մրցույթի անցկացման օրվանից 15-օրյա ժամկետում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել գույքի վաճառքի գումարը.
բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող՝ գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը.
գ) ապահովել փորձակայանում իրականացվող աշխատանքների բնականոն գործունեությունը:
5.4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝ սույն որոշման 5.3-րդ կետի «ա» ենթակետով սահմանված վճարումը կատարելուց հետո մրցույթի հաղթողի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
6.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանն իր տնօրինության գույքը (տարածքները) (այսուհետ՝ գույք)՝ համաձայն հավելվածի, վաճառել դասական աճուրդով:
6.2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝ աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում:
6.3. Սահմանել, որ աճուրդի հաղթողը պարտավոր է՝
ա) աճուրդի արձանագրությունն ստանալու օրվանից 5 օրվա ընթացքում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել գույքի վաճառքի գումարը.
բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:
6.4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝ աճուրդի անցկացման օրվանից մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի «Գույք օտարելու մասին» N 2178-Ն որոշման 3.1-ին կետում «մանկական ճամբարի 1648,3 քառ. մետր ընդհանուր մակերեսով 3 շենքերը» բառերը փոխարինել «մանկական ճամբարի գույքը» բառերով:
8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 9-ի «Գույք օտարելու մասին» N 6-Ն որոշման 3.1-ին կետում «306,7» թիվը փոխարինել «360,7» թվով:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ՝ ԴԱՍԱԿԱՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՎԱՃԱՌՎՈՂ ԳՈՒՅՔԻ (ՏԱՐԱԾՔՆԵՐԻ)
NN ը/կ |
Գույքի (տարածքի) անվանումը, |
Տարածքի մակերեսը |
Վաճառքի մեկնարկային գինը |
1 |
2 |
3 |
4 |
1. |
Աճառյան 42 (ձախակողմյան մասնաշենքը՝ ամբողջությամբ) |
3472,6 |
20500 |
2. |
Աճառյան 42 (տնտեսական մասնաշենքի նկուղային հարկը՝ ամբողջությամբ) |
1175,5 |
3468 |
3. |
Աճառյան 42 (կենտրոնական մասնաշենքի նկուղային հարկը՝ ամբողջությամբ) |
322,8 |
1000 |
4. |
Աճառյան 42 (կենտրոնական մասնաշենքի 4-րդ հարկը՝ ամբողջությամբ) |
304,8 |
1900 |
5. |
Աճառյան 42 (կենտրոնական մասնաշենքի 5-րդ հարկը՝ ամբողջությամբ) |
308,5 |
1900 |
6. |
Աճառյան 42 (կենտրոնական մասնաշենքի 6-րդ հարկը՝ ամբողջությամբ) |
322,8 |
1900 |
7. |
Աճառյան 42 (կենտրոնական մասնաշենքի 7-րդ հարկը՝ ամբողջությամբ) |
322,8 |
1900 |
8. |
Աճառյան 42 (կենտրոնական մասնաշենքի 8-րդ հարկը՝ ամբողջությամբ) |
322,8 |
1900 |
9. |
Աճառյան 42 (կենտրոնական մասնաշենքի 9-րդ հարկը՝ ամբողջությամբ) |
322,8 |
1900 |
10. |
Աճառյան 42 (կենտրոնական մասնաշենքի տեխնիկական հարկը՝ ամբողջությամբ) |
322,8 |
1000 |
11. |
Կոմիտասի 51 (1-ին հարկի միջանցքի տարածքը) |
25 |
443 |
12. |
Կոմիտասի 51 (1-ին հարկի միջանցքի տարածքը) |
7,6 |
135 |
13. |
Կոմիտասի 51 (1-ին հարկի միջանցքի տարածքը) |
5,6 |
100 |
14. |
Կոմիտասի 51 (1-ին հարկի միջանցքի տարածքը) |
5,6 |
100 |
15. |
Կոմիտասի 51 (1-ին հարկի միջանցքի տարածքը) |
5,8 |
103 |
16. |
Կոմիտասի 51 (4-րդ հարկի տարածքը) |
72,1 |
1277 |
17. |
Կոմիտասի 51 (5-րդ հարկը՝ ամբողջությամբ՝ 566,6 քառ. մետր մակերեսով, և մանսարդը՝ 63,4 քառ. մետր մակերեսով) |
630 |
11152 |
18. |
Րաֆֆու 23 (շենքի կցակառույցը) |
1012 |
12000 |
19. |
Րաֆֆու 99 (տարածք՝ 1-ին հարկից՝ 839,8 քառ. մետր, նկուղ՝ 610 քառ. մետր) |
1449,8 |
12830 |
20. |
Սասունցի Դավթի 13 (1-ին հարկի տարածքը) |
245,41 |
2880 |
21. |
Գարեգին Նժդեհի 15 (1-ին հարկի տարածքը) |
60,6 |
760 |
22. |
Դավիթ Անհաղթի 23 (4-րդ հարկի տարածքը) |
503,8 |
3000 |
23. |
քաղ. Դիլիջան, Կամոյի 66 (նախկինում «Նախագծող» պանսիոնատի հիմնական մասնաշենքը և գույքը) |
905,4 |
6800 |
24. |
քաղ. Դիլիջան, Կամոյի 66 (նախկինում «Նախագծող» պանսիոնատի ննջարանային մասնաշենքը) |
377 |
2270 |
25. |
քաղ. Դիլիջան, Կամոյի 66 (նախկինում «Նախագծող» պանսիոնատի ննջարանային մասնաշենքը) |
111,8 |
673 |
26. |
քաղ. Դիլիջան, Կամոյի 66 (նախկինում «Նախագծող» պանսիոնատի փայտյա տնակը) |
73,7 |
617 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |