«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
27 դեկտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 դեկտեմբերի 2002 թվականի N 2063-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1481-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարման համար գումար հատկացնելու մասին» N 1481-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) որոշման 1-ին կետի «բ» ենթակետում «1,330,559.1 հազ. դրամ» բառերը փոխարինել «1,346,111.0 հազ. դրամ» բառերով.
բ) որոշման հավելվածի «ԱՄԲՈՂՋԸ 506,434.3 824,124.8 1,330,559.1», «Քանաքեռ-Զեյթուն - 308.2 308.2» և «ԸՆԴԱՄԵՆԸ 121,332.4 6,720.9 128,053.3» տողերը համապատասխանաբար փոխարինել «ԱՄԲՈՂՋԸ 521,986.2 824,124.8 1,346,111.0», «Քանաքեռ-Զեյթուն - 15,551.9 308.2 15,860.1» և «ԸՆԴԱՄԵՆԸ 136,884.3 6,720.9 143,605.2» տողերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության վարչապետ 2002 թ. դեկտեմբերի 26 Երևան
Ա. Մարգարյան