«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
29 մայիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 մայիսի 2003 թվականի N 562-Ն
ԿՈՆՑԵՍԻՈՆ ՎՃԱՐԻ ՉԱՓԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել կոնցեսիոն վճարի չափը`
ա) ուսումնասիրության լիցենզիայի կամ ուսումնասիրության հատուկ լիցենզիայի դեպքում ընդերքի հատկացված տեղամասի յուրաքանչյուր քառակուսի կիլոմետրի համար` նվազագույն աշխատավարձի հնգապատիկը.
բ) հանքարդյունահանման լիցենզիայի կամ հանքարդյունահանման հատուկ լիցենզիայի դեպքում ընդերքի հատկացված տեղամասի յուրաքանչյուր քառակուսի կիլոմետրի համար` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկը:
2. Կոնցեսիոն վճարը տարեկան միանվագ կարգով վճարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` մինչև յուրաքանչյուր հաշվետու տարվա ավարտին հաջորդող ամսվա 30-ը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2003 թվականի հուլիսի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2003 թ. մայիսի 20 |