«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
30 ապրիլի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 ապրիլի 2003 թվականի N 425-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի N 32 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ առանձին խմբերի քաղաքացիներին անվճար և զեղչ սակագներով ուղևորատար տրանսպորտի, գազի, ջրամատակարարման, ջրահեռացման, աղբահանման ու կապի (հեռախոս, ռադիո) ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից նշված ծառայությունները մատուցելու արդյունքում չստացված եկամուտների փոխհատուցման հարցերը լուծվում են «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունվարի 27-ի «Ուղևորատար տրանսպորտի, գազի, ջրամատակարարման, ջրահեռացման, աղբահանման, կապի (հեռախոս, ռադիո) ձեռնարկությունների կողմից անվճար և զեղչ սակագներով ծառայություններ մատուցելու հետևանքով չստացված եկամուտների (առաջացած վնասների) փոխհատուցման կարգը հաստատելու մասին» N 32 որոշումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|