«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
22 ապրիլի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 ապրիլի 2003 թվականի N 394-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի N 701 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ ՇԵՆՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 6-ի «Երևան քաղաքի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագիրը հաստատելու մասին» N 701 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ուժը կորցրած ճանաչել որոշմամբ հաստատված ծրագրի «Հիվանդանոցային և մասնագիտացված բուժօգնության համակարգ» և «Օպտիմալացումը` ըստ առանձին բուժհաստատությունների» բաժինների «N 6 մանկական նևրոլոգիական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությանը վերաբերող կետերը:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության տնօրինության` Երևանի Մոլդովական փողոցի N 41 հասցեում գտնվող շենքի «N 6 մանկական նևրոլոգիական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության կողմից զբաղեցված երկու մասնաշենքերը` 4260 քառ. մետր ընդհանուր մակերեսով, հանձնել Երևանի քաղաքապետարանի տնօրինությանը:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին և Երևանի քաղաքապետին` մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 2-րդ կետում նշված մասնաշենքերի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը:
4. Երևանի քաղաքապետին` սույն որոշման 3-րդ կետում նշված աշխատանքները կատարելուց հետո մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով սույն որոշման 2-րդ կետում նշված մասնաշենքերը ներդնել «N 6 մանկական նևրոլոգիական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |
|