«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 ապրիլի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 ապրիլի 2003 թվականի N 364-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի N 473 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 29-ի «Աշխատանքի դիմաց նպաստի նշանակման և վճարման կարգը հաստատելու մասին» N 473 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
ա) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Նպաստներ աշխատանքի դիմաց» ծրագրի իրականացման կարգը հաստատելու մասին».
բ) որոշման նախաբանում «2002» թիվը փոխարինել «2003» թվով.
գ) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հաստատել «Նպաստներ աշխատանքի դիմաց» ծրագրի իրականացման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի».
դ) որոշման 2-րդ կետի՝
«ա» ենթակետում «800» թիվը փոխարինել «1000» թվով.
«գ» և «դ» ենթակետերից հանել «մինչև» բառը և «2002» թիվը փոխարինել «2003» թվով.
ե) որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Հաստատել՝
ա) «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի «Նպաստներ աշխատանքի դիմաց» ծրագրով (այսուհետ՝ «Նպաստներ աշխատանքի դիմաց» ծրագիր) նախատեսված ֆինանսական միջոցների բաշխումն ըստ Հայաստանի Հանրապետության մարզերի (Երևան քաղաքի)՝ հաշվի առնելով գործազուրկների թիվը, գործազրկության մակարդակը և աղքատության ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված նպաստառու ընտանիքների թիվը՝ համաձայն N 2 հավելվածի.
բ) «Նպաստներ աշխատանքի դիմաց» ծրագրով իրականացված աշխատանքների դիմաց վճարման մասին հայտի ձևը՝ համաձայն N 3 հավելվածի.
գ) «Նպաստներ աշխատանքի դիմաց» ծրագրով իրականացված աշխատանքների մասին կատարողական ակտի ձևը՝ համաձայն N 4 հավելվածի»։
2. Որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը՝
ա) կարգի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
«ՆՊԱՍՏՆԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԴԻՄԱՑ» ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ».
բ) 1-ին կետում «Աշխատանքի դիմաց նպաստ» բառերը փոխարինել «Նպաստներ աշխատանքի դիմաց» բառերով.
գ) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. «Նպաստներ աշխատանքի դիմաց» ծրագիրն ընդգրկում է հետևյալ ոլորտները՝
ա) ճանապարհների, փողոցների, խճուղիների, մայթերի, այգիների, պուրակների, սիզամարգերի կառուցման, նորոգման և բարեկարգման (սանիտարական մաքրում, կանաչապատում, ծառատունկ և խնամք), ինչպես նաև բնական աղետների և բնակլիմայական անբարենպաստ պայմանների հետևանքով առաջացած երևույթների վերացման օժանդակ աշխատանքներ.
բ) սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտների (դպրոց, մանկապարտեզ, բուժհիմնարկ, թանգարան և այլ նմանատիպ կազմակերպություններ), ինչպես նաև բազմաբնակարան շենքերի նորոգման ու շրջակայքի բարեկարգման օժանդակ աշխատանքներ.
գ) ջրավազանների և ոռոգման համակարգերի նորոգման ու սանիտարական մաքրման, ջրմուղ-կոյուղու ցանցի նորոգման օժանդակ աշխատանքներ.
դ) պատմաճարտարապետական հուշարձանների շրջակայքի սանիտարական մաքրման ու բարեկարգման օժանդակ աշխատանքներ».
դ) կարգը 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 21-րդ կետով.
«21. «Նպաստներ աշխատանքի դիմաց» ծրագիրը կատարվում է Հայաստանի Հանրապետության մարզերում և Երևան քաղաքում իրականացվող ծրագրերի (այսուհետ՝ ծրագիր) միջոցով».
ե) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Յուրաքանչյուր ծրագրով նախատեսված աշխատանքների կազմակերպման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները (բացառությամբ նպաստի) տրամադրում է պատվիրատուն».
զ) 11-րդ կետում «որոշմամբ» բառից հետո դնել բութ և լրացնել «7-օրյա ժամկետում» բառերով.
է) ուժը կորցրած ճանաչել 13-րդ կետը.
ը) 17-րդ և 23-րդ կետերում «նախարարություն» բառը փոխարինել «նախարարին» բառով։
3. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարին՝ մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ համատեղ կատարել սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ աշխատանքի դիմաց նպաստի նշանակման և վճարման կարգի կիրառումն ապահովող հրահանգներում։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 2 |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ «ՆՊԱՍՏՆԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԴԻՄԱՑ» ՀՈԴՎԱԾՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻ (ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ)
NN ը/կ | Մարզի անվանումը | Գործազուրկների թիվը` 2003 թ. հունվարի 1-ի դրությամբ | Գործազրկության մակարդակը` 2003 թ. հունվարի 1-ի դրությամբ | Աղքատության ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված նպաստառու ընտանիքների թիվը` 2002 թ. նոյեմբերի 1-ի դրությամբ | 490.0 մլն դրամի բաշխումն ըստ ՀՀ մարզերի (Երևան քաղաքի) (մլն դրամ) | |
ընդամենը | տոկոս | |||||
1. | Երևան | 33772 | 8.5 | 33548 | 24.1 | 85.0 |
2. | Արագածոտն | 1440 | 1.7 | 5809 | 4.5 | 15.0 |
3. | Արարատ | 5001 | 3.6 | 8273 | 7.1 | 22.0 |
4. | Արմավիր | 5902 | 4.5 | 6013 | 4.6 | 17.0 |
5. | Գեղարքունիք | 6217 | 5.7 | 11555 | 8.0 | 28.0 |
6. | Լոռի | 21420 | 15.7 | 26143 | 15.8 | 65.0 |
7. | Կոտայք | 7099 | 5.9 | 9848 | 6.9 | 35.0 |
8. | Շիրակ | 27471 | 21.6 | 27941 | 15.6 | 130.0 |
9. | Սյունիք | 13814 | 20.9 | 7094 | 5.1 | 50.0 |
10. | Վայոց ձոր | 1652 | 4.7 | 2882 | 2.0 | 12.0 |
11. | Տավուշ | 3549 | 5.4 | 8039 | 6.3 | 31.0 |
Ընդամենը | 127337 | 9.0 | 147145 | 100.0 | 490.0 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 3 |
Ձև
Հ Ա Յ Տ
«ՆՊԱՍՏՆԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԴԻՄԱՑ» ԾՐԱԳՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
_____ ________________ 200 թ.
NN ը/կ | Կատարված աշխատանքների բովանդակությունը | Նպաստառու անձանց թիվը | Տվյալ ամսվա համար վճարման ենթակա գումարի չափը (հազ. դրամ) |
Նախորդ ամսվա չվճարված գումարի չափը (հազ. դրամ) |
Ընդամենը` պահանջվող գումարի չափը (հազ. դրամ) |
1. | Աշխատանքների դիմաց նպաստների վճարում | ||||
2. | Նախորդ ամսվա նպաստի վճարման ծառայության մատուցման դիմաց (նախորդ ամսվա փաստացի վճարված նպաստի գումարի 1.0 տոկոսը) | -------- | ------- | ------ | |
Ընդամենը |
Տարածքային մարմնի ղեկավար | _________________ (ստորագրությունը) |
_________________ (անունը, ազգանունը) |
Կ.Տ.
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 4 |
Ձև
Կ Ա Տ Ա Ր Ո Ղ Ա Կ Ա Ն Ա Կ Տ
«ՆՊԱՍՏՆԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԴԻՄԱՑ» ԾՐԱԳՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ընդհանուր տեղեկատվություն իրականացված ծրագրի մասին
Ծրագրի անվանումը ________________________________________________
Ծրագրի սկիզբը _______________________ ավարտը______________________ (ամսաթիվը, ամիսը, տարեթիվը) (ամսաթիվը, ամիսը, տարեթիվը)
Մասնակիցների թիվը __________________ մարդ
Զբաղվածության տարածքային մարմնի կողմից գործուղված անձանց թիվը ___________ մարդ
Վճարված նպաստի ընդհանուր գումարի չափը ____________________ դրամ
Զբաղվածության տարածքային մարմնի ղեկավար _______________ _______________ (ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Կ. Տ.
Ծրագրով նախատեսված ընդհանուր գումարի չափը____________________ դրամ
Աշխատանքներն իրականացվել են ծրագրին համապատասխան՝
Տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավար (նրա լիազոր ներկայացուցիչ) __________________ __________________ (ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Կ. Տ.
Կատարվող ներդրման ծավալը ______________ դրամ
Ծրագիրն իրականացնող կազմակերպության ղեկավար ______________ _____________ (ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Կ. Տ. |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |