«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
5 մայիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 ապրիլի 2003 թվականի N 462-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 2141-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 2141-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
ա) որոշումը 167-րդ կետից հետո լրացնել հետևյալ նոր` 1671-1674-րդ կետերով.
Միջոցառման անվանումը |
Նպատակը |
Կատարողը |
Ժամկետը |
Ֆինանսական ապահովումը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
1671. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
իրավասության |
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն |
2003 թ. |
|
1672. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության ՀՀ որակի տեսչությանն ստուգումներ իրականացնելու լիազորություններ վերապահելու, ստուգումների անցկացման կարգում բացառության սահմանում |
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն |
2003 թ. մայիսի 3-րդ տասնօրյակ |
|
1673. «Համապատաս- |
համապատասխանության հավաստման բնագավառում սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների հավատարմագրման նոր կարգի հաստատում |
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն |
2003 թ. մայիսի 3-րդ տասնօրյակ |
|
1674. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 18-ի N 247 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
իրավասության վերապահում և համապատասխանության հավաստման արդյունքների միակողմ ճանաչման կարգի սահմանում |
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն |
2003 թ. մայիսի 3-րդ տասնօրյակ |
|
բ) որոշումը 219-րդ կետից հետո լրացնել հետևյալ նոր` 2191-2195-րդ կետերով.
1 |
2 |
3 |
4 |
5 |
2191. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
համապատասխանության հավաստման բնագավառում հավատարմագրման աշխատանքների իրականացման համար պետական տուրքի դրույքաչափի վերանայում և չափումների միասնականության ապահովման բնագավառում պետական տուրքի դրույքաչափի սահմանում |
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն |
2003 թ. հունիսի |
|
2192. «Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 26-ի N 673 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
իրավասության վերապահում |
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն |
2003 թ. հունիսի 3-րդ տասնօրյակ |
|
2193. «Չափման միջոցների պետական փորձարկումներ, ստուգաչափում և ստուգաճշտում կատարող լաբորատորիաների հավատարմագրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
չափումների միասնականության ապահովման բնագավառում լաբորատորիաների հավատարմագրման նոր կարգի հաստատում |
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն |
2003 թ. հունիսի 3-րդ տասնօրյակ |
|
2194. «Հայաստանի Հանրապետության կառավարության 1988 թվականի փետրվարի 26-ի N 116 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
իրավասության վերապահում |
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն |
2003 թ. հունիսի 3-րդ տասնօրյակ |
|
2195. «Հայաստանի Հանրապետությունում չափումների միասնականության ապահովման բնագավառում չափագիտական աշխատանքների և ծառայությունների համար վճարման և Հայաստանի Հանրապետություն չափման միջոցների ներմուծման կարգերի հաստատման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
չափագիտական աշխատանքների ու ծառայությունների համար վճարման և Հայաստանի Հանրապետություն չափման միջոցների ներմուծման նոր կարգերի հաստատում |
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն |
2003 թ. հունիսի 3-րդ տասնօրյակ |
|
գ) որոշումը 333-րդ կետից հետո լրացնել հետևյալ նոր` 3331-3333-րդ կետերով.
1 |
2 |
3 |
4 |
5 |
3331. «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
լիազորված մարմնի որոշ գործառույթների փոխանցում համակարգի ոչ առևտրային կազմակերպություններին |
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն |
2003 թ. |
|
3332. «Հայաստանի Հանրապետությունում չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
չափումների միասնականության ապահովման բնագավառում վերահսկողությանը վերաբերող նորմերի սահմանում և լիազորված մարմնի որոշ գործառույթների փոխանցում համակարգի ոչ առևտրային կազմակերպություններին |
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն |
2003 թ. դեկտեմբերի |
|
3333. «Նորմատիվ պահանջներին արտադրանքի և ծառայությունների համապատասխանության հավաստման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
համապատասխանության հավաստման բնագավառում վերահսկողությանը վերաբերող նորմերի սահմանում և լիազորված մարմնի որոշ գործառույթների փոխանցում համակարգի ոչ առևտրային կազմակերպություններին |
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն |
2003 թ. դեկտեմբերի |
|
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|