«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
15 փետրվարի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հունվարի 2003 թվականի N 112-Ն
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԵՌԱՄՍՅԱ ՓՈՐՁԱՇՐՋԱՆ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԱՆՑՆԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի ութերորդ և իններորդ մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ոստիկանությունում պաշտոնի նշանակման համար եռամսյա փորձաշրջան և վերապատրաստում անցնելու կարգն ու պայմանները` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Ա. Մարգարյան |
2003 թ. փետրվարի 12 |
Հավելված |
Կ Ա Ր Գ ԵՎ Պ Ա Յ Մ Ա Ն Ն Ե Ր
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԵՌԱՄՍՅԱ ՓՈՐՁԱՇՐՋԱՆ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԱՆՑՆԵԼՈՒ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են ոստիկանությունում ծառայության անցնող քաղաքացիների (այսուհետ` թեկնածուներ) ընտրության և պաշտոնի նշանակման համար եռամսյա փորձաշրջան և վերապատրաստում անցնելու կարգն ու պայմանները:
2. Կարգի կիրառման նպատակն ու խնդիրներն են`
ա) ոստիկանության ծառայողների ընտրության համակարգի կատարելագործմանը նպաստելը.
բ) ոստիկանության թափուր հաստիքների համալրումն այն անձանցով, ովքեր բավարարում են տվյալ պաշտոնում նշանակվելու համար ոստիկանության ծառայողին ներկայացվող պահանջները.
գ) ոստիկանությունում ծառայելու ցանկություն ունեցող թեկնածուներին մասնագիտական պատրաստականություն պահանջող աշխատանքային գործունեությանը նախապատրաստելը:
II. ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՐՁԱՇՐՋԱՆԻ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐՈՒՄ ՆՐԱՆՑ ԸՆԴԳՐԿԵԼԸ
3. Թեկնածուների ընտրությունն իրականացվում է ոստիկանության կադրային ստորաբաժանման, ոստիկանության կառուցվածքում նշված ստորաբաժանումների ղեկավարների և այդ ստորաբաժանումների կադրային ապարատների կողմից, ինչպես նաև քաղաքացիների դիմումների համաձայն:
4. Թեկնածուի ուսումնասիրությունը կազմակերպվում է չորս փուլով`
ա) նախնական,
բ) բժշկական հետազոտում,
գ) ոստիկանությունում ծառայության անցնելու համար անձի և նրա գիտելիքների համապատասխանությունն ուսումնասիրող հանձնաժողովում հարցազրույց և ֆիզիկական պատրաստվածության ունակությունների ստուգում,
դ) փորձաշրջան և վերապատրաստում:
5. Նախնական ուսումնասիրության փուլի ընթացքում ոստիկանության ստորաբաժանման ղեկավարը թափուր պաշտոնում նշանակման ենթակա թեկնածուների հետ անձամբ անցկացնում է հարցազրույց, որի միջոցով ճշտում է թեկնածուի քաղաքացիությունը, տարիքը, կրթությունը, տվյալ պաշտոնին համապատասխանող մասնագիտությունը, նախասիրությունները և զինված ուժերում ծառայած լինելու հանգամանքը:
Նախնական ուսումնասիրության փուլի ընթացքում ոստիկանությունում ծառայության անցնելու համար «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի առաջին մասի պահանջներին չհամապատասխանելու դեպքում ոստիկանության ստորաբաժանման ղեկավարը դադարեցնում է ուսումնասիրությունը, որի մասին տեղեկացնում է թեկնածուին:
6. Հարցազրույցից հետո, դրական արդյունքների դեպքում, թեկնածուին բացատրվում է ծառայության բնույթը, որից հետո նա ներկայացնում է դիմում, ինքնակենսագրություն (N 1 ձևը կցվում է) և լրացնում կադրերի հաշվառման թերթը (N 2 ձևը կցվում է):
7. Ոստիկանության ստորաբաժանման ղեկավարը լրացնում է ոստիկանությունում ծառայության անցնելու մասին եզրակացության (այսուհետ` եզրակացություն) (N 3 ձևը կցվում է) առաջին մասով նախատեսված տեղեկանքն ու համապատասխան գրության հետ միասին, վերադասության կարգով, ներկայացնում տվյալ պաշտոնում թեկնածուին նշանակելու իրավասություն ունեցող ստորաբաժանման ղեկավարին: Տեղեկանքում նշվում է, թե երբ և ում կողմից է անցկացվել հարցազրույցը և տեղեկություններ են զետեղվում սույն կարգի և պայմանների 5-րդ կետում նշված տվյալների վերաբերյալ:
8. Թեկնածուին ոստիկանությունում համապատասխան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող ղեկավարը ենթակա կադրային ապարատի ղեկավարին հանձնարարում է շարունակել թեկնածուի հետագա ուսումնասիրությունը կամ դադարեցնել այն, եթե թեկնածուն չի համապատասխանում «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի պահանջներին:
Ոստիկանությունում ծառայության անցնելու համար ներկայացվող պահանջները բավարարելու մասում տեղեկատվությանը տիրապետելու և հետագա ուսումնասիրությունը շարունակելու վերաբերյալ որոշում ընդունելու դեպքերում կադրային ապարատի ծառայողը թեկնածուից պահանջում է ներկայացնել աշխատանքային գրքույկը (կամ աշխատանքային գրքույկից քաղվածք), կրթության վերաբերյալ փաստաթուղթը (դիպլոմ, վկայական), զինվորական գրքույկը, մշտական բնակության վայրից տեղեկանք, ամուսնացած լինելու դեպքում` ամուսնության վկայականի պատճենը:
9. Ոստիկանության համապատասխան կադրային ապարատի ծառայողը թեկնածուի կողմից լրացված` կադրերի հաշվառման անձնական թերթում նշված տեղեկությունները համեմատում և ճշտում է նրա ներկայացրած փաստաթղթերի տվյալների հետ` փաստաթղթերի պատճենների վրա կատարելով բնօրինակներին համապատասխանության մասին նշում, և կատարում համապատասխան ստուգումներ:
Ստուգումների նպատակն է պարզել թեկնածուի անձնական, բարոյական հատկանիշները, նրա շրջապատը և կապերը, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի երրորդ մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված հանգամանքները: Նշված ստուգումներն իրականացվում են ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումների կամ պետական կառավարման այլ մարմիններ հարցումներ կատարելու և տեղեկատվություն ստանալու միջոցով:
Ստուգումների անցկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը:
10. Կադրային ապարատի ծառայողի կողմից եզրակացության 2-րդ մասում, ելնելով ստուգման արդյունքներից, կատարվում է «Թեկնածուի, նրա շրջապատի և կապերի ստուգման արդյունքում ոստիկանությունում ծառայության անցնելու համար «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի երրորդ մասով նախատեսված խոչընդոտներ հանդիսացող հանգամանքներ չկան» նշումը, իսկ այդպիսիք լինելու դեպքում նշվում են խոչընդոտներ հանդիսացող հանգամանքները, այնուհետև եզրակացությունն ստորագրվում է կադրային ապարատի ծառայողի և ղեկավարի կողմից:
11. Եզրակացությունն ու նախապատրաստված նյութերը ներկայացվում են թեկնածուին տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող ղեկավարին:
Ծառայության անցնելու համար խոչընդոտ չլինելու դեպքում ղեկավարը որոշում է ընդունում թեկնածուին ուղարկել ոստիկանության բժշկական հանձնաժողով` ծառայության պիտանիության աստիճանը որոշելու և հոգեբանական հետազոտում կատարելու համար, իսկ խոչընդոտ լինելու դեպքում մերժում է նրան ոստիկանությունում ծառայության ընդունելը:
Թեկնածուի առողջական վիճակի մասին ոստիկանության բժշկական հանձնաժողովի կողմից տրված տեղեկանքը ներկայացվում է ոստիկանության համապատասխան կադրային ապարատ:
Կադրային ապարատի ծառայողը ոստիկանության բժշկական հանձնաժողովի կողմից տրված տեղեկանքում նշված տվյալները գրանցում է եզրակացության 3-րդ մասում` նշելով տեղեկանքի համարը, ամսաթիվը և ծառայության համար պիտանիության աստիճանը կամ ոչ պիտանի լինելու հանգամանքը: Գրանցումները կատարվելուց հետո եզրակացությունն ստորագրվում է կադրային ապարատի ծառայողի կողմից:
Առողջական վիճակի պատճառով ոչ պիտանի ճանաչված թեկնածուին ոստիկանությունում ծառայության ընդունելը մերժվում է թեկնածուին ոստիկանությունում համապատասխան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող ղեկավարի կողմից:
12. Կադրային ստորաբաժանման կողմից նախապատրաստված նյութերը ներկայացվում են ոստիկանությունում ծառայության անցնելու համար անձի և նրա գիտելիքների համապատասխանությունն ուսումնասիրող հանձնաժողով, որի կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը:
Կրտսեր խմբի պաշտոններում նշանակվող անձանց գիտելիքների համապատասխանությունն ուսումնասիրող հանձնաժողովի կազմը հաստատում է ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող ղեկավարը:
Հանձնաժողովը հարցազրույցի միջոցով որոշում է թեկնածուի ընդհանուր գիտելիքների մակարդակը, զարգացածության աստիճանը, տրամաբանությունը և հայերենի իմացությունը, որից հետո կազմակերպում է թեկնածուի ֆիզիկական ունակությունների ստուգում:
Արդյունքները գրանցվում են եզրակացության 4-րդ մասում և ստորագրվում հանձնաժողովի նախագահի և անդամների կողմից:
Բացասական արդյունքների դեպքում թեկնածուի ուսումնասիրության նյութերը ներկայացվում են պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող ղեկավարին, որն էլ որոշում է ընդունում թեկնածուի հետագա ուսումնասիրությունը դադարեցնելու կամ շարունակելու մասին:
13. Դրական արդյունքների դեպքում կրտսեր խմբի պաշտոններում նշանակելու իրավասություն ունեցող ղեկավարը կազմում է խմբեր և արձակում հրաման թեկնածուներին ոստիկանության ուսումնական հաստատությունում եռամսյա փորձաշրջան անցնելու վերաբերյալ, իսկ ավագ խմբի պաշտոններում նշանակվող թեկնածուների համար` կադրային ստորաբաժանման ղեկավարը նախապատրաստում է ոստիկանության ուսումնական հաստատությունում եռամսյա վերապատրաստման դասընթացների ընդգրկման մասին հրամանի նախագիծ և ներկայացնում Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի ստորագրմանը:
III. ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՈՒՄՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
14. Ուսուցման գործընթացը կազմակերպվում է սույն կարգին, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի իրավական ակտերին և ուսումնաթեմատիկ պլաններին համապատասխան:
Ուսումնական պլանները հաստատում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը կամ նրա տեղակալը, իսկ առարկայական թեմատիկ պլանները` ուսումնական հաստատության ղեկավարը:
15. Թեկնածուների ուսուցման (այսուհետ` ուսուցում) ուսումնաթեմատիկ պլանը սահմանում է որոշակի մակարդակ և ուղղվածություն ունեցող կրթության բովանդակություն, անհրաժեշտ գիտելիքների և հմտությունների ծավալ:
16. Դասընթացն իրականացվում է առկա ուսուցման ձևով:
17. Դասընթացն ավարտվում է թեկնածուի գիտելիքների, կարողությունների և հմտությունների գնահատմամբ, որը կատարվում է քննությունների և ստուգարքների միջոցով:
18. Ուսուցումը կազմակերպվում է երկու փուլով`
ա) նախնական պատրաստականություն,
բ) հատուկ պատրաստականություն:
19. Թեկնածուի ուսուցումը հատուկ պատրաստականության փուլում որոշվում է նախնական պատրաստականության փուլի ուսուցման արդյունքներով:
20. Թեկնածուն հատուկ պատրաստականության փուլում շարունակում է ուսուցումը`
ա) նախնական պատրաստականության փուլի առարկաների ստուգարքների և քննությունների դրական արդյունքների դեպքում.
բ) նախնական պատրաստականության փուլի մեկ կամ երկու առարկայի քննության ժամանակ անբավարար գիտելիքներ ցուցաբերելու դեպքում` հինգօրյա ժամկետում դրական արդյունքով վերահանձնելու պայմանով:
21. Թեկնածուները նախնական պատրաստականության փուլի 3 առարկայի քննությունների կամ ստուգարքների ժամանակ անբավարար գիտելիքներ ցուցաբերելու դեպքում չեն ընդգրկվում հատուկ պատրաստականության փուլում:
22. Դասընթացի ավարտական քննաշրջանի (այսուհետ` ավարտական քննաշրջան) ընթացքում դրական գնահատականներ ստացած թեկնածուի ուսուցման արդյունքները գրանցվում են վերապատրաստման վկայականում (N 4 ձևը կցվում է), որը հանդիսանում է նրա մասնագիտական պատրաստականությունը վկայող միակ փաստաթուղթը:
23. Ավարտական քննաշրջանում մեկ կամ 2 առարկայի քննությունից կամ ստուգարքից անբավարար գնահատական ստանալու դեպքում թեկնածուին թույլատրվում է մեկ շաբաթվա ընթացքում դրանցից յուրաքանչյուրը վերահանձնել մեկ անգամ:
Երեք առարկայից անբավարար գնահատականներ ստացած և քննությունները և ստուգարքները չվերահանձնած թեկնածուի ուսուցումը դադարեցվում է` ուսումնական հաստատության ղեկավարի հրամանով:
24. Քննաշրջանը դրական գնահատականներով ավարտելու դեպքում, ուսումնական հաստատության ղեկավարի հրամանով, թեկնածուների ուսումնառությունը համարվում է ավարտված:
25. Ավագ խմբի պաշտոններում նշանակման ենթակա անձանց հրամանների մեկ օրինակն ուղարկվում է ոստիկանության կադրային ստորաբաժանում` Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին զեկուցելու և վերջնական որոշում ընդունելու համար:
Կրտսեր խմբի պաշտոններում նշանակման ենթակա անձանց հրամանների մեկ օրինակն ուղարկվում է կրտսեր խմբի պաշտոններում նշանակելու իրավասություն ունեցող ղեկավարին` վերջնական որոշում ընդունելու համար:
26. Փորձաշրջանի և վերապատրաստման արդյունքներով թեկնածուին ոստիկանությունում կրտսեր և ավագ խմբի պաշտոններում նշանակելուց հետո ոստիկանության ծառայողին մեկ տարի ժամկետով կցվում է ղեկավար-դաստիարակ: Ղեկավար-դաստիարակչական աշխատանքների կազմակերպման կարգը և պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով:
IV. ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ
27. Թեկնածուներն ուսուցումից դուրս, իրենց ցանկությամբ, կարող են ընդգրկվել ուսումնական հաստատության տնտեսական գործունեությանն առնչվող աշխատանքներում:
28. Թեկնածուները դասընթացների ընթացքում ապահովվում են համազգեստով, սննդով, կրթաթոշակով, իսկ կարիքավորները` նաև հանրակացարանով:
V. ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ
29. Ոստիկանությունում տվյալ պաշտոնում նշանակման հրամանի արձակումից հետո նախապատրաստված նյութերով կազմվում է ծառայողի անձնական գործ:
30. Ուսումնասիրության փուլերում խոչընդոտներ ի հայտ գալու դեպքում թեկնածուին ոստիկանությունում ծառայության ընդունելը մերժվում է և դրա մասին գրավոր տեղեկացվում է նրան:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Ձև 1
Ի Ն Ք Ն Ա Կ Ե Ն Ս Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
__________________________________________________________________ |

Գրվում է անձամբ, ազատ ձևով, առանց ջնջումների և ուղղումների` նշելով հետևյալ տեղեկությունները`
ա) անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան վայրը և տարեթիվը, ազգությունը, մայրենի լեզուն, ինչ օտար լեզուների է տիրապետում.
բ) երբ, որտեղ և որ ուսումնական հաստատություններում է սովորել, մասնագիտությունն ըստ կրթության.
գ) որպես ինչ է աշխատել և որտեղ.
դ) զինված ուժերում ծառայության հանգամանքը, երբ և որ զինկոմիսարիատի կողմից է զորակոչվել զինվորական ծառայության (եթե չի զորակոչվել, ապա նշել պատճառը).
ե) ընտանեկան դրությունը, երբ է ամուսնացել.
զ) վերջին աշխատանքի վայրը և պաշտոնը, բնակության վայրը:

Ձև 2
ԿԱԴՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՆՁՆԱԿԱՆ ԹԵՐԹ
|
1. Անունը, հայրանունը, ազգանունը |
________________________________________ |
2. Ծննդյան տարեթիվը ________________________________
3. Ծննդավայրը ____________________________________________________ |
__________________________________________________________________ |
4. Ազգությունը _________________________________________________________________
5. Կրթությունը |
___________________________________________________ |
__________________________________________________________________ | |
__________________________________________________________________ |
6. Գիտական կոչումը կամ աստիճանը ____________________________________________________
7. Գիտական հայտնագործությունները ___________________________________________________
8. Մայրենի լեզուն, ինչ օտար լեզուների եք տիրապետում և ինչ աստիճանի |
__________________________________________________________________ |
__________________________________________________________________ |
__________________________________________________________________ |
9. Դատապարտվել եք, արդյոք, Դուք կամ Ձեր հարազատները |
|
__________________________________________________________________ | |
__________________________________________________________________ | |
__________________________________________________________________ | |
__________________________________________________________________ | |
__________________________________________________________________ | |
__________________________________________________________________ |
10. Ունեք, արդյոք, ազգականներ արտասահմանում |
___________________________________________ |
__________________________________________________________________ | |
__________________________________________________________________ | |
__________________________________________________________________ |
11. Զինապարտությունը |
_____________________________________________ |
__________________________________________________________________ | |
__________________________________________________________________ |
12. Ձեր մերձավոր ազգականները (նշել նախկին ազգանունները, անուններն ու հայրանուններն այն անձանց, ովքեր օրենքով սահմանված կարգով փոխել են դրանք, ինչպես նաև` նախկին ամուսինների տվյալները)
Հարազատ. |
Անունը, |
Ծննդյան ամսաթիվը, |
Աշխատանքի |
Բնակության |
1 |
2 |
3 |
4 |
5 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
||||
|
||||
|
||||
|
||||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
13. Մասնակցությունը` հանրապետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում
Ընտրական մարմնի |
Անվանումը |
Որպես ինչ է |
Տարեթիվը | |
|
|
|
ընտրվելու |
դուրս |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
14. Աշխատանքային գործունեությունը (ներառյալ ուսումը բարձրագույն և միջին մասնագիտական ու մասնագիտական-տեխնիկական ուսումնական հաստատություններում, ծառայությունը զինված ուժերում)
Տարեթիվը |
Պաշտոնը` նշելով կազմակերպությունների, ձեռնարկությունների և |
Գտնվելու վայրը | |
ընդունվելու |
ազատվելու | ||
1 |
2 |
3 |
4 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
15. Պարգևատրվել եք, արդյոք, կառավարական պարգևներով __________________________ |
________________________________________________________________ |
________________________________________________________________ |
________________________________________________________________ |
________________________________________________________________ |
16. Անձնագիրը _______________________________________________________ (սերիան, համարը, երբ և ում կողմից է տրված) |
_________________________________________________________________ |

17. Բնակության վայրը __________________________________________________ |
________________________________________________________________ |
________________________________________________________________ |
________________________________________________________________ |
________________________________________________________________ |
Ծանոթագրություն: |
Անձնական թերթը լրացնող անձը բոլոր հետագա փոփոխությունների մասին 3-օրյա ժամկետում հայտնում է կադրային մարմնին: |
________________ |
____ _________ 200 թ.
Ձև 3
«ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ» ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ ____________________________________ ____________________________________
(կոչումը)
(ստորագրությունը, անունը, ազգանունը)
_____ ________________ 200 թ.
Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ
ՀՀ քաղաքացի _____________________________________________________ (անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան տարեթիվը և վայրը) |
_______________________________________________________________ |
1. Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ոստիկանությունում ծառայության անցնող քաղաքացու նախնական ուսումնասիրության մասին
__________________________________________________________________ |
__________________________________________________________________ |
__________________________________________________________________ |
__________________________________________________________________ |
__________________________________________________________________ |
__________________________________________________________________ |
__________________________________________________________________ |
__________________________________________________________________ |
__________________________________________________________________ |
________________________________ |
________________________________ |
____ _________ 200 թ.
________________________________ |
________________________________ |
____ _________ 200 թ.
2. ԿԱԴՐԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

3. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
__________________________________________________________________ |
__________________________________________________________________ |
__________________________________________________________________ |
__________________________________________________________________ |
__________________________________________________________________ |
Հոգեբանական հետազոտման արդյունքները |
_______________________________________ |
__________________________________________________________________ |
__________________________________________________________________ |
__________________________________________________________________ |
__________________________________________________________________ |
________________________________ |
________________________________ |
____ _________ 200 թ.
4. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՁԻ ՈՒ ՆՐԱ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՆՈՐՄԱՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Հանձնաժողովի նախագահ |
_____________________________________ |
_____________________________________ | |
Հանձնաժողովի անդամներ |

5. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԿԱՐԾԻՔԸ ԹԵԿՆԱԾՈՒԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
__________________________________________________________________ |
__________________________________________________________________ |
__________________________________________________________________ |
__________________________________________________________________ |
__________________________________________________________________ |
__________________________________________________________________ |
__________________________________________________________________ |
__________________________________________________________________ |
__________________________________________________________________ |
________________________________ |
________________________________ |
____ _________ 200 թ.
Ձև 4
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ
Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն
ոստիկանությունում պաշտոնի նշանակման համար եռամսյա վերապատրաստման
Անունը, հայրանունը, ազգանունը ______________________________________________ | ||||
___________________________________________________________________ | ||||
Նախատեսվող պաշտոնը և կոչումը _____________________________________________ | ||||
Ծննդյան տարեթիվը ______________________________________________________ |
Կրթությունը |
__________________________________________________________ |
Ծառայությունը զինված ուժերում |
_____________________________________________ | |||
Պաշտոնի նշանակման համար նախատեսվող ծառայության վայրը ___________________________ | ||||
___________________________________________________________________ | ||||
|
Ուսումնառության ժամանակահատվածը |
200 թ. __________________________-ից |
200 թ. __________________________-ը |
Թեկնածու ____________________________________________________________ |
անցել է եռամսյա վերապատրաստման դասընթացները, ուսումնասիրել է հետևյալ առարկաները` հանձնելով քննություններ և ստուգարքներ.
NN |
Առարկայի անվանումը |
Քննությունների և ստուգարքների արդյունքները |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Բ Ն ՈՒ Թ Ա Գ Ի Ր
__________________________________________________________________ |
__________________________________________________________________ |
__________________________________________________________________ |
__________________________________________________________________ |
__________________________________________________________________ |
__________________________________________________________________ |
__________________________________________________________________ |
__________________________________________________________________ |
__________________________________________________________________ |
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ
ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՊԵՏ |
_________________ |
_________________________ |
____ _________ 200 թ.
Կ. Տ.
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
15.03.2012, N 290-Ն | 01.01.2013, N 112-Ն | |
17.05.2007, N 560-Ն | 01.06.2007, N 112-Ն | |
01.12.2005, N 2142-Ն | 05.01.2006, N 112-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|