«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
28 դեկտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 դեկտեմբերի 2002 թվականի N 2081-Ն
ՔԻՄԲԵՐԼԵՅ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ելնելով Հայաստանի Հանրապետությունում ադամանդագործության ոլորտի հետագա կայուն զարգացման անհրաժեշտությունից՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Միանալ կոնֆլիկտային ադամանդների ապօրինի շրջանառության կանխման նպատակով գործող Քիմբերլեյ գործընթացին։
2. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին՝ մեկամսյա ժամկետում ապահովել Քիմբերլեյ գործընթացին Հայաստանի Հանրապետության կառավարության միանալու հետ կապված միջոցառումների իրականացումը։
3. Քիմբերլեյ գործընթացի կանոնակարգերով սահմանված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությանը։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|