«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 օգոստոսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հուլիսի 2002 թվականի N 1106-Ն
ԲՌՆԱԴԱՏՎԱԾՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԿԱՐԻՔԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի երկրորդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Սահմանել, որ բնակարանային անհատական շինարարության համար սեփականության իրավունքով հողատարածք տրամադրելու պահին բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր են համարվում այն բռնադատվածները՝
ա) ովքեր անօթևան են, կամ բնակարանում հաշվառված ընտանիքի յուրաքանչյուր անդամի՝ բնակելի մակերեսով ապահովվածությունը կազմում է 5 ու 5-ից պակաս քառ. մետր, և իրենք կամ իրենց հետ համատեղ բնակվող անձինք (ծնողները, ամուսինը և երեխաները), սկսած 1994 թվականի հունիսի 14-ից, չեն օտարել բնակելի տուն (բնակարան), որի հետևանքով արհեստականորեն վատթարացրել են իրենց բնակարանային պայմանները: Ընդ որում, բնակելի մակերեսով ապահովվածությունը հաշվարկվում է առանց բնակարանում հաշվառված բռնադատվածի ընտանիքի անդամ չհանդիսացող այն անձանց, ովքեր հաշվառվել են 1994 թվականի հունիսի 14-ից հետո, ինչպես նաև՝ առանց ընտանիքի այն անդամների, ովքեր սեփականության կամ այլ իրավունքով ունեն ուրիշ բնակելի տարածություն.
բ) ովքեր բնակվում են քանդման ենթակա վթարային բնակելի շենքերում:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |
2002թ. հուլիսի 31 Երևան |