«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 սեպտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 սեպտեմբերի 2002 թվականի N 1417-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲԱԼԱՀՈՎՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բալահովտի գյուղական համայնքի ավագանու որոշումը՝ նախկինում Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի տնօրինության և «Հայկական գյուղատնտեսական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով չհանձնված պետական սեփականություն հանդիսացող գույքը՝ համաձայն հավելվածի, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց օտարել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բալահովտի գյուղական համայնքին:
2. Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի ռեկտորին՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բալահովտի գյուղական համայնքի ղեկավարի հետ համատեղ՝ մեկամսյա ժամկետում կնքել սույն որոշման 1-ին կետից բխող համապատասխան պայմանագիր և ապահովել գույքային իրավունքների պետական գրանցումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ 2002 թ. սեպտեմբերի 16 Երևան
Ա. Մարգարյան
|
Հավելված ՀՀ կառավարության 2002 թվականիսեպտեմբերի 5-ի N 1417-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲԱԼԱՀՈՎՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՕՏԱՐՎՈՂ՝ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ
«Բալահովիտ» ուսումնափորձնական տնտեսություն | |||||
NN |
Անշարժ գույքի անվանումը |
Հասցեն |
Շահագործման հանձնման |
Հաշվեկշռային |
Մաշվածությունը |
1. |
Անասնաբուժարան |
ՀՀ Կոտայքի մարզ, |
1956 թ. |
43.2 |
100 |
2. |
Ջրմուղի շենք |
ՀՀ Կոտայքի մարզ, |
1951 թ. |
11.9 |
100 |
3. |
Էլ. աղաց (շինություն) |
ՀՀ Կոտայքի մարզ, |
1950 թ. |
10.4 |
100 |
4. |
Խոզանոց |
ՀՀ Կոտայքի մարզ, |
1950 թ. |
57.4 |
100 |
5. |
Ոչխարանոց |
ՀՀ Կոտայքի մարզ, |
1940 թ. |
92.6 |
100 |
6. |
Մեղվանոց |
ՀՀ Կոտայքի մարզ, |
1940 թ. |
3.1 |
100 |
7. |
Խոզանոց |
ՀՀ Կոտայքի մարզ, |
1983 թ. |
1411.3 |
100 |
8. |
Հին խոզանոց |
ՀՀ Կոտայքի մարզ, |
1940 թ. |
56.9 |
100 |
9. |
Ջրամատակարարման խողովակաշար |
ՀՀ Կոտայքի մարզ, |
1967 թ. |
29.3 |
100 |
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարարՄ. Թոփուզյան