«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
30 նոյեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 նոյեմբերի 2002 թվականի N 1841-Ա
«ԳՅՈՒՄՐՈՒ N 21 ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ԵՎ ԳՅՈՒՄՐՈՒ «ՊՐՈՏՈՆ» ՎԱՐԺԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Գյումրու N 21 միջնակարգ դպրոց» և Գյումրու «Պրոտոն» վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունները վերակազմակերպել՝ միաձուլման ձևով՝ ստեղծելով «Օյումջյան» միջնակարգ դպրոց-վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի սեպտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզային ենթակայության ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը հաստատելու մասին» N 282 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝
ա) որոշման N 1 հավելվածից հանել «Գյումրու N 21 միջնակարգ դպրոց» և «Պրոտոն» վարժարան» տողերը.
բ) որոշման N 1 հավելվածը լրացնել «Օյումջյան» միջնակարգ դպրոց-վարժարան» տողով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|