ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հուլիսի 2008 թվականի N 830-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԿԱՄ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՉՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ) ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերնագիրը լրաց. 23.07.09 N 860-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, պետական հիմնարկների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետ` կազմակերպություններ) ծառայողական (բացառությամբ պաշտոնատար անձանց կամ աշխատողների սպասարկման համար չնախատեսված հատուկ նշանակության) ավտոմեքենաների առանձին չափորոշիչները (այսուհետ` չափորոշիչներ)` համաձայն հավելվածի:
(1-ին կետը լրաց. 23.07.09 N 860-Ն)
2. Սահմանել, որ`
1) սույն որոշման հավելվածում նշված պաշտոնատար անձանց սպասարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով ձեռք բերվող ծառայողական ավտոմեքենաներն իրենց հատկանիշներով չպետք է գերազանցեն սույն որոշման 1-ին կետով հաստատված չափորոշիչները.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո կազմակերպությունների կարիքների համար ձեռք բերված ծառայողական ավտոմեքենաների`
ա. վազքը չի կարող գերազանցել 1000 կիլոմետրը, իսկ արտադրության տարեթիվը պետք է համընկնի ձեռքբերման տարեթվի հետ,
բ. պարտադիր ապահովագրությունն իրականացնում են կազմակերպությունները,
գ. գնելու պայման է հանդիսանում հետերաշխիքային սպասարկումը` պայմանագրով նախատեսված սակագներով (մեխանիզմներով),
դ. կազմակերպությունների կողմից շահագործման ժամկետը չի կարող պակաս լինել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 1-ի «Պետական կառավարչական և այլ պետական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված` պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների ամորտիզացիոն սահմանումների տարեկան նորմաները հաստատելու մասին» N 957-Ն որոշմամբ հաստատված տրանսպորտային միջոցների ամորտիզացիոն մասհանումների տարեկան նորմային համապատասխան հաշվարկված ծառայության ժամկետը (8.5 տարի).
3) սույն որոշման 1-ին կետով հաստատված չափորոշիչներից տարբերվող չափորոշիչներով և (կամ) 2-րդ կետի 2-րդ ենթակետի «դ» կետով սահմանված ծառայության ժամկետից պակաս ծառայության ժամկետ ունեցող հատուկ մեքենաների ձեռքբերման թույլտվությունը տալիս է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ղեկավարներին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացվող 2009 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտերում ներառել միայն շահագործման ժամկետը գերազանցած ծառայողական ավտոմեքենաների քանակի վերաբերյալ տվյալներ և դրանց փոխարեն նույն քանակը չգերազանցող ավտոմեքենաների ձեռքբերման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հաշվարկ:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի նախագծի կազմման ժամանակ քննարկել սույն որոշման 3-րդ կետի պահանջներին համապատասխան ներկայացված նոր ծառայողական ավտոմեքենաների ձեռքբերման համար անհրաժեշտ միջոցների հատկացման հնարավորության հարցը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
| 
 Հայաստանի Հանրապետության վարչապետ  | 
Տ. Սարգսյան | 
| 
 
  | 
| 
 Հավելված  | 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ՝ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԿԱՄ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՉՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ) ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ
(Վերնագիրը լրաց. 23.07.09 N 860-Ն, խմբ. 16.09.10 N 1242-Ն)
| 
 NN  | 
 Շարժիչի աշխա-տանքային առավե-լագույն ծավալը   | 
 Առավելա-գույն գինը   | 
 Երաշխիքային սպասարկման նվազագույն ժամկետը   | |
| 
 1  | 
 2  | 
 3  | 
 4  | 
 5  | 
| 
 ԽՈՒՄԲ I  | ||||
| 
 1.  | 
 Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներ  | 
 3,5  | 
 13  | 
 36  | 
| 
 2.  | 
 Հայաստանի Հանրապետության օրենքներով ստեղծված մշտապես գործող հանձնաժողովների (ծառայությունների, խորհուրդների) նախագահների պաշտոններ զբաղեցնող անձինք  | |||
| 
 3.  | 
 Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նշանակվող գործադիր իշխանության մարմինների ղեկավարներ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալներ  | |||
| 
 4.  | 
 Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահ, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ, Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի պալատի նախագահի պաշտոն զբաղեցնող անձինք  | |||
| 
 ԽՈՒՄԲ II  | ||||
| 
 1.  | 
 Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից նշանակվող պետական իշխանության մարմինների ղեկավարներ չհանդիսացող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից նշանակվող` հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձինք` բացառությամբ I խմբի 1-ին կետում նշվածների  | 
 2,2  | 
 10  | 
 24  | 
| 
 2.  | 
 Հայաստանի Հանրապետության օրենքներով ստեղծված մշտապես գործող հանձնաժողովների (ծառայությունների, խորհուրդների) նախագահների տեղակալների պաշտոններ զբաղեցնող անձինք  | |||
| 
 3.  | 
 Քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոնների 1-ին ենթախմբի պաշտոններ զբաղեցնող անձինք և 2-րդ ենթախմբի պաշտոններ զբաղեցնող անձինք` բացառությամբ աշխատակազմերի ղեկավարների տեղակալների պաշտոններ զբաղեցնող անձանց  | |||
| 
 4.  | 
 Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայության բարձրագույն պաշտոն զբաղեցնող անձինք  | |||
| 
 5.  | 
 Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրեն  | 
|||
| 
 6.  | 
 Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավար  | |||
| 
 7.  | 
 Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ, Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի խորհրդի անդամներ և Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի աշխատակազմի ղեկավար  | |||
| 
 ԽՈՒՄԲ III  | ||||
| 
 1.  | 
 Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ինքնուրույն մարմինների պետեր  | 
 1,8  | 
 8,5  | 
 18  | 
| 
 2.  | 
 Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և գլխավոր շտաբի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ և հավասարազոր պաշտոններ զբաղեցնող անձինք  | |||
| 
 3.  | 
 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ և Հայաստանի Հանրապետության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարող  | |||
| 
 4.  | 
 Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներ  | |||
| 
 5.  | 
 Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի վարչությունների, հարկային տեսչությունների և մաքսատների պետեր  | |||
| 
 6.  | 
 Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկա-  | |||
| 
 7.  | 
 Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբա-ժանումների ղեկավարներ, Երևան քաղաքի դատախազ, Երևան քաղաքի համայնքների դատախազներ, Հայաստանի Հանրապետության մարզերի դատախազներ, Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազի տեղակալներ, կայազորների զինվորական դատախազներ  | 
|||
| 
 8.  | 
 Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի տեղակալներ և մարզային փրկարարական վարչությունների պետեր  | |||
| 
 9.  | 
 Պետական հիմնարկների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների պաշտոն զբաղեցնող անձինք  | |||
| 
 ԽՈՒՄԲ IV  | ||||
| 
 1.  | 
 Պետական իշխանության մարմինների սպասարկման համար հատկացվող ավտոմեքենաներ  | 
 1,8  | 
 8,5  | 
 18  | 
| 
 2.  | 
 Պետական հիմնարկների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների սպասարկման համար հատկացվող ավտոմեքենաներ  | |||
(Հավելվածը լրաց. 23.07.09 N 860-Ն, խմբ. 16.09.10 N 1242-Ն)
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար  | 
Դ. Սարգսյան |