«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
15 ապրիլի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 ապրիլի 2003 թվականի N 357-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-Ի N 482 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հուլիսի 31-ի «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 482 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման 1-ին կետում «արտարժույթի փոխանակման կետերի միջոցով արտարժույթի առք ու վաճառքի» բառերը փոխարինել «արտարժույթի առուվաճառքի» բառերով և նշված կետից հանել «81» թիվը.
բ) որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 96-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` սահմանել, որ
ա) աղետի գոտու բնակավայրերի որոշման համար հիմք են ընդունվում «Աղետի գոտու վերականգնման համալիր ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված բնակավայրերը.
բ) հեռավոր և սահմանամերձ բնակավայրերի որոշման համար հիմք են ընդունվում «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ տարածաշրջանների զարգացման համալիր ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բնակավայրերը».
գ) որոշման հավելվածի 1-ին կետի աղյուսակի 5-րդ սյունակում և 2-րդ կետի «գ» ենթակետում «արտարժույթի փոխանակման կետերի միջոցով արտարժույթի առք ու վաճառքի» բառերը փոխարինել «արտարժույթի առուվաճառքի» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|