«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
«24» մարտի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 մարտի 2003 թվականի N 248-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 59 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի փետրվարի 8-ի «Երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման վերահսկողության հանձնաժողովի մասին» N 59 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված հանձնաժողովի կազմը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2003 թ. մարտի 19 Երևան |
Հավելված |
Կ Ա Զ Մ
ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Մ. Թոփուզյան | - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար - նախարար (հանձնաժողովի նախագահ) | |
Ա. Շահնազարյան | - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի առաջին տեղակալ | |
Թ. Մարգարյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ | |
Պ. Շադյան | - ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաարդյունաբերական վարչության պետ | |
Ս. Ֆահրադյան | - ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի մաքսասակագնային վարչության պետ | |
Տ. Աղաջանյան | - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության գլխավոր վարչության բաժնի պետ | |
Մ. Սարգսյան | - ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ | |
Ռ. Վարդազարյան | - ՀՀ կառավարության աշխատակազմի վարչական մարմինների վարչության գլխավոր մասնագետ (հանձնաժողովի քարտուղար) |