«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
15 մարտի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 մարտի 2003 թվականի N 211-Ն
«ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ
«Քաղաքական ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի երկրորդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Քաղաքական ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|