«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
4 փետրվարի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հունվարի 2003 թվականի N 47-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 662 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերով դրոշմավորման մասին» N 662 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման 2-րդ կետի «ժա» ենթակետում «մարտի 1-ից» բառերը փոխարինել «ապրիլի 1-ից» բառերով, իսկ նույն ենթակետի երրորդ պարբերությունում «փետրվարի 1-ից» բառերը փոխարինել «մարտի 1-ից» բառերով.
բ) որոշման 1-ին կետի «է» ենթակետով հաստատված արտադրողների և ներմուծողների մոտ առկա «2001» թվագրված նմուշի ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների փաստացի մնացորդների վերադրոշմավորման կարգի 2-րդ կետի «ա» ենթակետում «մարտի 20-ը» և «փետրվարի 20-ը» բառերը համապատասխանաբար փոխարինել «ապրիլի 20-ը» և «մարտի 20-ը» բառերով, իսկ «բ» ենթակետում «մարտի 20-ը» բառերը փոխարինել «ապրիլի 20-ը» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Ա. Մարգարյան |
|