«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
30 օգոստոսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 օգոստոսի 2002 թվականի N 1312-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի N 15 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունվարի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրանքի և ծառայությունների պարտադիր սերտիֆիկացման մասին» N 15 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետությունում պարտադիր սերտիֆիկացման ենթակա ապրանքների Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծման կարգի 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «զ» ենթակետով.
«զ) Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծվող ռադիոէլեկտրոնային միջոցների և սարքավորումների վրա` համաձայն N 1 հավելվածի, որոնք նախատեսված են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության կողմից օգտագործման համար»:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՌԱԴԻՈԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ՈՐՈՆՔ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ, ՈՐՈՆՑ ՎՐԱ ՉԻ ՏԱՐԱԾՎՈՒՄ ՍՈՒՅՆ ԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Ապրանքախումբն ըստ |
Արտադրանքի անվանումը |
8517 11 000 | Անհաղորդալար խոսափողով հեռախոսային ապարատներ` լարային կապի համար |
8517 30 000 | Կոմուտատորներ` հեռախոսային կամ հեռագրային կապի համար |
8517 50 | Ապարատներ` կրող հաճախությամբ` հաղորդալարային կամ թվային հաղորդալարային կապի համակարգերի համար այլ |
8517 90 Մասեր (ծածկագիր` 8517 50 100) |
Կրող հաճախությամբ հաղորդալարային կապի համակարգի ապարատների համար |
8525 10 900, 8525 20 910, 8525 20 990 |
Ռադիոհեռախոսային, ռադիոհեռագրային կապի, ռադիոհաղորդումների կամ հեռուստատեսային հաղորդիչ և ընդունիչ սարքավորումներ |
8529 10 (բացի 8529 10 100, 8529 10 400, 8529 10 500) |
Անտենաներ և անտենային անդրադարձիչներ` ցանկացած տեսակի, այդ արտադրանքների հետ օգտագործվող մասեր |
8531 10 300 | Սարքեր` էլեկտրական ազդանշանային հրդեհաանվտանգության կամ կոտրանքից պաշտպանման համար |
8544 20 000, 8544 41 100, 8544 49 200, 8544 59 800, 8544 70 000 |
Էլեկտրական հաղորդալարեր և մալուխներ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |